18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դեռեւս բողբոջած ծառեր չկան, սակայն վտանգն դեռ կա. Գյուղփոխնախարար

Այսօր գյուղփախնախարար Գառնիկ Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ եղանակային կտրուկ փոփոխությունները գյուղատնտեսական մշակաբույսերի եւ առավել եւս տաք փետրվարը չի ստիպի, որպեսզի ծառերն շուտ բողբոջեն:

«Սովորաբար երբ բարձր ջերմաստիճանային ռեժիմ է գրանցվում հատկապես փետրվարին, շատերի մոտ շտապողականություն է սկսում, փորձում են օր առաջ դուրս գալ դաշտ կամ այգի և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Մենք միանշանակ խորհուրդ ենք տալիս ավելորդ շտապողականություն չցուցաբերել: Այդպիսի փորձ մենք արդեն ունենք»,- հորդորց գյուղփոխնախարարը:

Գ. Պետրոսյանը նաեւ հայտնեց, որ դեռեւս ջերմաստիճանի բարձրացման պայմաններում ուսումնասիրություններ դեռ չեն իրականացվել, սակայն առաջիկա օրերի նախատեսված են դիտարկումներ, որոնց վերաբերյալ նախարարությունը հետագայում համապատասխան ցուցումներ կտա հողագործներին եւ այգեգործներին:

«Իհարկե ջերմաստիճանի կտրուկ տատանումները ցանկալի չեն, և եթե հետագայում էլ շարունակվի նման բարձր ջերմաստիճանային ռեժիմը, դա կբերի պտղատու ծառերի ավելի վաղ ծաղկման, սակայն դեռ վաղ է ինչ-որ կանխատեսումներ անելու համար: Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացման պայմաններում դիտարկումներ կարվեն հողում գրանցված ջերմաստիճանի ֆոնի վրա, և հետագայում համապատասխան ցուցումներ կտրվեն, սակայն երեկվա դրությամբ հանրապետության տարածքում բացված բողբոջներ, բարեբախտաբար, չունենք:

ՀՀ-ում առաջին ծառերն ծաղկումը Նոյեմբերյանի եւ Մեղրու  տարածաշրջանի ցածրադիր գոտիներում»,-ասաց Գ. Պետրոսյանը՝ հայտնելով նաեւ իր մտահոգությունը, որ առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումները ստիպում են մտածել, որ Հայաստանում բարձր ջերմաստիճան գրանցվել է միայն ցերեկային ժամերին. «Չի բացառվում, որ ջերմաստիճանը բարձրանա նաև գիշերային ժամերին, ինչը կստիպի ծառերին դուրս գալ հանգստի փուլից: Արարատյան դաշտում շուրջ երկու ամիս ունենք վտանգավոր ժամանակահատված, կարող են կտրուկ ջերմաստիճանների անկումներ և գարնանային ցրտահարումներ գրանցվել նույնիսկ ապրիլի 22-23-ին, հետևաբար խորհուրդ ենք տալիս վաղ սկսած աշխատանքները դադարեցնել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ