01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ինչ ստացավ ու ինչ է թողնում Հովիկ Աբրահամյանը

Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն այսօր վերջին անգամ վարեց Կառավարության նիստը: Հովիկ Աբրահամյանն այդ պաշտոնում նշանակվեց 2014 թվականի ապրիլի 13-ին՝ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո: Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո: Հիշեցնենք վերջինիս հրաժարականը պահանջում էր ընդդիմադիր քառյակը ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը: Պաշտոնավարման հենց սկզբում Հովիկ Աբրահամյանը խոստացավ լուծել կենսաթոշակայինի պարտադիր բաղադրիչի հարցը: Պարտադիր բաղադրիչի ձևակերպումը փոխվեց, այն դարձավ հարկատեսակ: Կառավարությունը […]

Մաքսազերծման ժամկետը երկարաձգվում է

Կառավարությունն այսօրվա նիստին հաստատեց «ՍՊՍ Սիգարոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին որոշումը:  Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է` «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ՀՀ ներմուծված` 8340 կգ և 4140 կգ նետտո քաշերով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ- 2403 19 […]

ՀՀ տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է ուղարկվել Վրաստան

ՀՀ տարածքով մոտ 6 մլն դոլարի իրանական գազ է ուղարկվել  Վրաստան: Այս մասին  բայսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց վրացագետ  Ջոնի Մելիքյանը: Վերջինս շեշտեց՝  թեեւ գազի ներմուծման ուղիները դիվերսիֆիկացնելու համար բանակցություններ են վարվել Իրանի հետ, այնուամենայնիվ, պաշտոնական Վրաստանն այս հարցը նախընտրական շրջանում փորձում է չբարձրացնել: «Այս պահի դրությամբ ադրբեջանական «Սոկարը», որը 90 տոկոսն է ապահովում […]

‹‹Գյուղացին գտնվում է պետության ղեկավարների ուշադրությունից դուրս››

‹‹Այն ինչ ասում են գյուղացիներն  ու ոլորտի պատասխանատուները, երկու հակադիր տեսակետներ են: Իշխանավորներն ասում են՝ արտահանումը մեծ ծավալների է հասել, բայց…  Այս ժամանակահատվածում  գյուղմթերքի ծավալը պիտի մեծ լիներ, բայց իրկականությունն այդպես չէ››, – անդրադառնալով գյուղացիների գանգատներին, թե գյուղմթերքը չի արտահանվում,   Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը: Տնտեսագետն ընդգծեց՝ մեր երկրի իշխանությունները  գյուղմթերքի արտահանմանհամար […]

Ում թերացման արդյունքն է

Մոտ երկու ամիս առաջ ԱԱԾ-ը հայտարարություն էր տարածել «Հայկական ատոմային էլեկտրական կայան» (ՀԱԷԿ) ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի վերաբերյալ: նախաքննությամբ պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Գ. Մարկոսյանը, նույն ընկերության կոմերցիոն տնօրեն Ռ. Մովսեսյանը, ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ […]

Հիմա սա է իրավիճակը. ինչո՞ւ Բելառուսը

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 1 դեմ, 1 ձեռնպահ և 7 կողմ ձայներով ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը ԱԺ օրակարգում քննարկելու հարցը: Ըստ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի՝ այս համաձայնագրով պիտի ուսումնասիրվի Բելառուսի փորձը: Հարցին դեմ էր պատգամավոր Թևան Պողոսյանը, […]

Փորձում են նաև Հայաստանի խաղամոլ բարեկամներին ներքաշել

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները միաձայն հաստատեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաոյի հատուկ վարչական տարածքի վարչակարգի միջև մուտքի արտոնագրի պահանջը փոխադարձաբար վերացնելու մասին» համաձայնագիրը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, թե փոխադարձ համաձայնության են եկել,՝ և առաջարկվում է մուտքի և ելքի ազատ ռեժիմ: Ըստ նրա՝ քաղաքացիները 265 օրվա ընթացում մինչև […]

Ինչու ենք էլէներգիայի համար թանկ վճարում. Ժողովուրդ

«Հայաստանի Էլեկտրակւսն ցանցերի» միայն այս տարվա առաջին կիսամյակի շահույթը կազմել Է ավելի քան 15 միլիարդ դրամ, ինչն արդեն իսկ գերազանցում Է ընկերության տարեկան պլանը։ Այս մասին «ժողովուրդը» տեղեկանում է պաշտոնապես հրապարակվւսծ հաշվետվություններից։ Իսկ ամենակարեւորն այն է, որ ընթացիկ տարում ՀԷՑ-ի կողմից գնված էլէներգիայի 95 տոկոսը սպառողին մատակարարվող սակագնից կրկնակի Էժան Է եղել։ Մասնավորապես, ՀԷՑ-ը սպառողին մատակարարված էլէներգիայի […]

Հայաստանում 2-րդ բանկը` ամերիկյան պատժամիջոցների տակ. Հայկական Ժամանակ

Անցած շաբաթվա վերջին ԱՄՆ-ն ընդլայնեց պատժամիջոցների տակ հայտնված անձանց եւ ընկերությունների ցանկը։ Այդ ցանկում է հայտնվել նաեւ Հայաստանում գործող «Առէկսիմբանկ- Գազպրոմբանկը», որի միակ սեփականատերը «Գազպրոմ» ընկերությունն է: Սա Հայաստանում գործող 2-րդ բանկն Է, որը հայտնվում է ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Առաջինը «ՎՏԲ Հայաստան» բանկն էր, որը այդ ցուցակում հայտնվեց անցած տարվա դեկտեմբերին։ Մեզ հետ գրույցում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ»-ի հանրային կւսպերի պատասխանատու Ելենա […]

Գյուղացիներն ապավինում են վարչապետին

  «Բերքատվության մասին խոսելիս հարկ է շեշտել՝  Մարմաշենում սովորաբար լավ բերք է ստացվում, բայց կրկտահարության դեպքերը վերջանականապես վնասեցին բանարաբեստանային կուլտուրաները, ցորենը, կարտոֆիլը… ամեն ինչ: Գյուղացիների անունից վարչապետին նամակ ենք գրել:  Տեսնենք՝ ինչ կստացվի», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի ղեկավար Աշոտ Եղոյանը: Վերջինս ընդգծեց՝ Մարմաշենում և հարակից գյուղերում շատ քիչ հատվածներ են, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի