01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կարտոֆիլը կթանկանա՞

«Գյուղացին  մեղք չունի, մեղավոր են գործարանատերերը: Ինչպե՞ս կարելի է  1 դոլար արժողությամբ գինին Մոսկվայում վաճառել 8 դոլարով»,-այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Հենարան» Մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խողողի մթերման խնդիրներին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը: Հրաչ Բերբերյանի խոսքով ՝ ինչպես անցած տարի, այս տարի ևս խաղողի մթերումը ձախողման վտանգի տակ է: Նա հիշեցնում է, որ դեռ որոշ գործարաններ պարտք են գյուղացիներին: «Գյուղացիները փաստում են, որ  2 մլրդի […]

Նավթի համաշխարհային գները նվազում են

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազել են: Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,89 տոկոսով՝ հասնելով 45,88 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,68 տոկոսով՝ հասնելով 47,99 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Սա գյուղացու թալան է. Հրաչ Բերբերյան /վիդեո/

«Հայ գյուղացին այսօր լուրջ և բազմաթիվ խնդիրներ ունի: Նախ  նրանք փաստացի մենակ են մնացել ցորեն գնողների հետ: Դա շատ դաժան բան է, քանի որ խուսափում են գյուղացուց ցորեն գնել: Հաջորդիվ կաթի խնդիրն է, երբ մտնում են գյուղ և շատ էժան գնում կաթը: Որոշ մարդիկ իրենց ձեռքերն են տաքացնում գյուղացու չարչարանքի հաշվին: Սա գյուղացու և ազգաբնակչության […]

Նոր անակնկալներով. Հրապարակ

Կառավարությունում սպասողական վիճակ է: Բոլորն անխտիր սրտատրոփ սպասում են, թե ինչ ճակատագր է իրենց սպասվում, բացառությամբ ՀՅԴ նախարարների: Թերթի տեղեկություններով, ոչ միայն կառավարության կազմն է մոտ 80 տոկոսով նորացվելու, այլեւ ՀՀԿ-ն ամբողջությամբ ռեսթարթ է արվելու. 2017-ի խորհրդարանական ցուցակներում, բացառությամբ ՀՀԿ-ի քսակը ձեւավորող անձերից, հին դեմքեր չեն լինելու: Իսկ վարչապետինշանակման հարցը կարող է հենց այսօր լուծվել: […]

Որ ապրանքներն են թանկացել

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վերջին տվյալները փաստում են, որ 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.7% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել հագուստի և գործվածքի, կոշկեղենի, լվացող միջոցների և այլ ապրանքների գնանկումը: Նվազել են նաև գորգեղենի գները 0.5%-ով, դեղամիջոցներինը՝ 0.5%-ով, մշակույթի ապրանքներինը՝ 0.4%-ով: 2016թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում […]

‹‹Նրա մոտ այդ ամենը կհաջողվի››

‹‹Կարելի է առանց խորը վերլուծությունների էլ ասել՝ մինչև 2008 թվականը մեր երկրի տնտեսության մեջ որոշակի զարգացումներ եղել են, իսկ դրանից հետո միայն հետընթաց ենք ունեցել››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոսջտանջյանը: Տնտեսագետը շեշտեց՝ ճանաչում է Կարեն Կարապետյանին ու lլիահույս է, որ վերջինս պիտի անի հնարավոր բոլոր քայլերը՝ մեր երկրի տնտեսությունը զարգացնելու համար: ‹‹Ուզում […]

Մեր տնտեսության մեջ ներդրումների քաղց կա. տնտեսագետ

«Մեր տնտեսության մեջ ներդրումների քաղց կա, իսկ  դա նշանակում է՝ ՀՀ-ն հրապուրիչ չէ ներդրողների համար:Պետք է  շեշտել՝ խոսքը վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև ներքին տնտեսավարողներին», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետն ընդգծեց՝ ակնհայտ է՝ յուրաքանչյուր  ներդրող մտածում է  անել այնպիսի քայլեր, որ իր կապիտալը չկորցնի, իսկ մեր երկրի տնտեսությունն այս առումով […]

ՀՀԿ նիստն ավարտվեց. թեկնածուն Կարեն Կարապետյանն է (վիդեո)

Քիչ առաջ ավարտվեցին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերը: Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ առավոտյան Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց վարչապետի պաշտոնից հրաժարական: Այսօր նիստերում քննարկվել է հաջորդ վարչապետի հարցը: <<Ներկայացվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը ու երաշխավորվեց ՀՀԿ խորհդրին ներկայացնելու համար ու քննարկվեց և այն հավանության արժանացավ՚>>: Աշոտյանը հիշեցրեց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը կառավարեց երկու տարի: […]

Գյուղացիները սպառնում են կրկին փակել ճանապարհները

Արմավիրի մարզի Արմավիր և դրան  հարակից գյուղերի բնակիչները փակել էին  Արմավիր-Երևան ավտոճանապարհը: Վերջիններս  պահանջում են, որպեսզի վճարեն իրենցից գնված գյուղմթերքի  գումարները: Գյուղացիները պահանջում են նաև, որ մթերող ընկերությունները խաղող մթերեն: Բողոքի ակցիայի մասնակիցները  պահանջում էին Գյուղնախարարության և մարզպետարանի ներկայացուցիչների հետ հանդիպում: Քիչ առաջ տեղեկացանք՝  գյուղացիները ճանապարհը բացել են: Պատկան մարմինները հանդիպել են գյուղացիների հետ ու […]

Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել գործարանը /վիդեո/

Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել «Նաիրիտ» գործարանը, վճարել աշխատողների՝ մինչ օրս  չվճարված աշխատավարձերը: Այսօր վերջիններս բողոքի ակցիա  էին կազմակերպել կառավարության շենքի   դիմաց: «Դժվար է ասել՝ մարդիկ մինչև հիմա ոնց են գոյատևում:  Կառավարությունը աշխատողին գործից ազատել է, գործարանը թալանվել է: Գոնե աշխատողներին  նպաստ տրամադրվեր կամ ինչ-որ տեղ գործի տեղավորեին, որ այդ մարդիկ սովից չմեռնեն: Բայց մեր վիճակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի