15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ցանկացած վիրահատական աշխատանք ցավ է պատճառում. Նուշիկյանը՝ վարչապետից (վիդեո)

Henaran.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: Վերջինս անդրադառնում է նորանշանակ վարչապետից ունեցած ակնկալիքներին, ՀՀ տնտեսության ծանր իրավիճակին:

Պարո՛ն Նուշիկյան, «Հարկային օրենսգրքի» վերաբերյալ վարչապետը ևս ասաց, որ դա բարդ հարց է, դուք ևս նման կարծիք էիք հայտնել քննարկման ժամանակ: Հիմա ի՞նչ ակնկալիքներ ունեք նոր վարչապետից հենց այս օրենսգրքի քննարկման հետ կապված, ու ընդհանրապես տնտեսության մեջ  բարեփոխումներ կարո՞ղ ենք տեսնել:

Հուսով եմ, որ այո: «Հարկային օրենսգրքի» վերաբերյալ կարող եմ ասել, որ պատրաստ ենք լրացուցիչ քննարկումների գնալ, դա նաև մեր նախաձեռնությունն էր, որ քվեարկությունը հետաձգվեց երկրորդ ընթերցման, իսկ  քանի որ նոր Կառավարություն է, պետք է այդ հարցը նոր Կառավարության հետ քննարկվի, նոր Կառավարության ծրագրի հետ համապատասխանեցվի: Հույսերը, բնականաբար, մեծ են, դրական են, տեսնենք՝ ինչ կստացվի:

Վարչաապետն երեկ հայտարարեց, որ ոչ մեկից բիզնես չի խլվելու: Ի՞նչ խոչընդոտներ կան, որ պետք է վերացվեն և արդյոք կվերացվեն:

Ես ճիշտն ասած չեմ լսել, որ ասել է, որ որևէ մեկից բիզնեսներ չեն խլվելու: Համենայնդեպս բիզնես խլելու դեպքի վերջին ժամանակներս ականատես չեմ եղել, չեմ լսել, որ ինչ-որ մեկից բիզնես է խլվել: Նա դրանով ուզեցել է ասել, որ կլինեն հավասար պայմաններ, գործարարներն էլ պաշտպանված կլինեն:

Մենք դա միշտ լսել ենք, նույնիսկ կախարդական փայտիկի մասին ենք լսել, հիմա ի՞նչ վստահություն, որ այս անգամ իրականություն կդառնան այս խոստումները, թե՞ դանակն արդեն կոկորդին է հասել:

Դե կախարդական փայտիկ արտահայտությունը մի հատ է, դրա այլ հոմանիշը ես չգիտեմ, այդ պատճառով էլ կրկնվում է դա, որովհետև կախարդական փայտիկ ով էլ գա, չունի: Դրա համար էլ մարդիկ անկեղծ ասում են, որ կախարդական փայտիկ չկա, նման հույսեր մի ունեցեք, որ վաղը անմիջապես պետք է դրական փոփոխություններ լինեն: Սակայն նա պարզ ասում է, որ կլինի որոշակի ծրագիր, կլինի ուղենիշը, կլինեն ազդակներ, թե մենք ուր ենք գնում, ինչ ճանապարհով ու ինչ ձևով: Կարծում եմ՝ շատ երկար դրան սպասել պետք չի, ծրագիրը կներկայացվի: Առաջիկայում մենք բավական հարցեր ունենք քննարկելու, այսօր Կառավարության նիստի ժամանակ հանձնարարվել է, որ գազի ու էլեկտրաէներգիայի գները վերանայվեն, մի խոսքով՝ ամեն ինչը շատ ավելի արագ պետք է տեղի ունենա, որովհետև մենք այդ ժամանակը չունենք:

«Հանրապետական» կուսակցությունն ունի՞ այդ վստահության ռեսուրսը:

Հիմա մենք խոսո՞ւմ ենք ՀՀԿ-ի մասին, թե՞ վարչապետի: Մենք խոսում ենք կառավարության մասին, ՀՀԿ-ն, կարծում եմ, վարչապետին կաջակցի նրա բոլոր ողջամիտ նախաձեռնություններում… ժամանակը ցույց կտա:

Վարչապետը նաև հայտարարեց, որ հարկահավաքությունը պետք է պատշաճ կերպով կատարվի, և նշեց, որ ՓՄՁ-ներին էլ արտոնություններ են տրվելու: Կարծո՞ւմ եք իսկապես բոլորի բիզնեսները կբերվեն հարկային դաշտ, և հարկահավաքությամբ արդյոք չեն վնասի բիզնեսին:

Դե կարծում եմ՝ ամեն ինչ չափի մեջ է արվելու, բացի դրանից ցանկացած վիրահատական աշխատանք ցավ է պատճառում, իսկ այդ վիրահատական աշխատանքը մեզ պետք է, սակայն այդ ցավը կլինի օբյեկտիվ, թե սուբյեկտիվ որոշակի տնտեսվարողների նկատմամբ, կարծում եմ՝ կլինի օբյեկտիվ, որովհետև մարդը երեկ նորից ասաց՝ վիճակը շատ ծանր է:

Իսկ դուք մինչև Հովիկ Աբրահամյանի հրաժարականը գիտեի՞ք, որ վիճակը ծանր է:

Իհարկե, գիտեի ու արտահայտվում էինք ու ասում էինք, մասնավորապես «Հարկային» նոր օրենսգիրքը քննարկելու ժամանակ բարձրաձայնում ու ասում էինք, որ չի կարելի նման հարկային օրենսգիրք ընդունել ուղղակի:

Այսինքն՝ այն ժամանակ քարոզչություն էր իրականացվում, որ տնտեսության մեջ բարեփոխումներ կան, աճ կա, ի՞նչ երաշխիք, որ քարոզչություն հիմա չի լինելու:

Միշտ էլ քարոզչության տակ ենք, եթե խոսքը գնում է պատգամավորների մասին, իշխանության մասին, գաղտնիք չէ, որ ընտրությունները վերջանում են, հաջորդ օրվանից սկսում է նոր ընտրությունների քարոզարշավը: Ամբողջ աշխարհում է այդպես, բայց հանրապետության տվյալ իրավիճակն այս ամենից մի քիչ վեր է կանգնած, որովհետև վիճակը ծանր է, շատ ծանր է:

Լավ, սակայն արդեն իսկ Կառավարության շատ անդամներ հայտարարում են, որ իրենք մնալու են իրենց պաշտոններում, արդյոք նույն կամ գրեթե նույն կազմով սայլը տեղից կշարժվի:

Ես քիչ առաջ ասացի ու էլի եմ ասում՝ շատ քիչ ժամանակ է մնացել, ու մենք բոլորս ականատես կլինենք դրան, սպասենք ու կտեսնենք՝ կանի, թե չի անի, լինենք համբերատար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ