07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մեր տնտեսության մեջ ներդրումների քաղց կա. տնտեսագետ

«Մեր տնտեսության մեջ ներդրումների քաղց կա, իսկ  դա նշանակում է՝ ՀՀ-ն հրապուրիչ չէ ներդրողների համար:Պետք է  շեշտել՝ խոսքը վերաբերում է ոչ միայն արտաքին, այլև ներքին տնտեսավարողներին», – Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Տնտեսագետն ընդգծեց՝ ակնհայտ է՝ յուրաքանչյուր  ներդրող մտածում է  անել այնպիսի քայլեր, որ իր կապիտալը չկորցնի, իսկ մեր երկրի տնտեսությունն այս առումով վստահելի չէ:

Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ ապրիլյան պատերազմից ու  ՊՊԾ գնդի գրավման հայտնի դեպքերից հետո տնտեսությունը բնականաբար բացասական վայրիվերումներ կունենար, բայց չի կարելի ասել, թե  այդ հետընթացի պատճառը միայն այդ երևույթներն էին:

«Մինչ այդ էլ մեր տնտեսության վիճակը լավ չէր»,-եզրափակեց Բտնտեսագիտության դոկտորը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ