05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախարարները համաձայն չեն հարգարժան առաջին նախագահի հետ (վիդեո)

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այնքան էլ համակարծիք չէ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկների հետ. «Ես համաձայն չեմ հարգարժան պարոն առաջին նախագահի հիմնական թեզերի հետ, որ արտաբյուջեներում կոռուպցիոն ռիսկեր կան, որովհետև արտաբյուջետները կատարվում են այնպես, ինչպես բյուջեի մնացած ծրագրային հատվածները»,-այսօր խորհրդարանում ասաց Վարդան Արամյանը: Ճշտող հարցին՝ ռիսկեր չե՞ք տեսնում, Արամյանն ասաց, որ ռիսկեր կան բոլոր ոլորտներում: Գյուղատնտեսության […]

Վարչապետը ներկայացնում է կառավարության ծրագիրը. ինչպիսի խաղի կանոններ են լինելու (վիդեո)

Հայաստանի Հանրապետության մարտահրավերները պահանջում են րոպե առաջ իրագործել բարեփոխումներ՝ այդ գործում ներգրավելով և օգտագործելով Հայաստանի և հայության ամբողջ ներուժը։ Անհրաժեշտ է հանրապետությունում արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՝ պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագիրը: […]

«Տեսնում ենք կամք, վճռականություն, էներգիա»

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդրարանում, մինչ կառավարության ծրագրի ներկայացումը, ներկայացրեցին իրենց խմբակցության տեսակետը՝ կառավարության ծրագրի մասին: Ա. Վարդանյանի խոսքով՝ մոտ տասն օր է՝ աշխատում են ծրագրի վրա, քննարկումներ են լինում, կառավարությունը անընդհատ վերամշակում էր նախնական տարբերակը, և իրենք էլ զուգահեռ իրենց մոտեցումներն էին ներկայացնում: «Մեր գնահատմամբ՝ այս ծրագրի […]

Կառավարությունը պատրաստ է քննարկել Տեր-Պետրոսյանի առաջարկները (վիդեո)

Կառավարությունը պատրաստ է քննարկել առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած առաջարկները: «Ավելին եթե խոսքը վերաբերում է ապօրինի հարստացմանն, ապա անգամ կառավարության ծրագրում է դրա մասին խոսվում, ինչ վերաբերում է հետադարձ ուժ տալուն, ապա այստեղ Սահմանադրության արգելք է: Ինչ վերաբերում է արտաբյուջեատյին միջոցներին, շատ արտաբյուջեատային միջոցնբեր սահմանված են վարկային պայմանագրերով, որոնք գործում են: Ինչ վերաբերում […]

Վարչապետի հերթական հանձնարարականները` քաղաքացիների օգտին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ անցավ  իր խոսքով՝ արդեն ավանդույթ դարձող հանձնարարականներին: Առաջին հանձնարարականը տրվեց Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին : Վարչապետը նախ կարևորեց գյուղական համայնքներում տրանսպորտային միջոցների համակարգված սպասարկման հարցը, ապա անցավ լիցենզավորման խնդրին. «Կան համայնքներ, որտեղ տրանսպորտային սպասարկում առհասարակ չի իրականացվում, նշել դրա պատճառները , […]

Խելոք են. Ժողովուրդ

Խորհրդարանն այսօր կսկսի քննարկել Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագիրը։ Սակայն ի սկզբանե կարող ենք արձանագրել, որ ծրագրի՝ հատկապես տնտեսության զարգացմանը վերաբերող դրույթները հենց այսօրվանից էլ կարող են հռչակվել իբրեւ իրականացված։ Բանն այն է, որ ծրագրում չկա ոչ մի չափելի տվյալ, թե նոր կառավարությունը տնտեսության համար ինչպիսի ցուցանիշներ է խոստանում։ Այսինքն՝ ոչ ոք չի կարողանա Կ.  Կարապետյանից […]

Կենտրոնական բանկում խառնաշփոթ է. Հրապարակ

Թերթին հասած տեղեկություևներով՝ Կենտրոնակւսն բանկում խառը իրավիճակ է։ Հայտարարվել է, որ բանկի 6 վարչություններ մինչեւ դեկտեմբեր պետք է լուծարվեն, ու, բնականաբար, կրճատումներ կլինեն։ Թե ովքեր են կրճատվելու, դեռ աշխատակիցների համար պարզ չէ։ Այս առթիվ մեր հարցին ի պատասխան՝ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն Աժ-ում լայն ժպտաց՝ ասելով, որ ինքը նման տեղեկություն չունի, չի լսել այդ մասին։ Թերթի տեղեկություններով […]

Հստակ, լակոնիկ, առանց ավելորդությունների. կառավարության ծրագրից (վիդեո)

«Ծրագիրը հիմնականում միտված է պետական կառավարման համակարգի բարեփոխումներին, հստակորեն  նշված են ուղղությունները՝ նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարյան ելույթի շեշտադրումների հիման վրա արված: Բայց նաև առանձնանում է նրանով, որ հստակ է, լակոնիկ է, առանց ավելորդություններ: Այսինքն՝ բոլոր ուղղությունները, ոլորտները, որոնք նշված են, այդ ուղղություններում ծրագիրը ներկայացված է հստակ շեշտադրումներով»,- Henaran.am-ի հետ զրույցում կառավարության ծրագրին նման […]

Ծրագրում դարակազմիկ գաղափարներ մի փնտրեք. քաղաքագետ

Գործադիրը կառավարության արտահերթ նիստում հավանության արժանացրեց նոր կառավարության ծրագիրը և ուղարկեց խորհրդարան: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Դավիթ Պետրոսյանն անդրադառնալով կառավարության նոր ծրագրի ակնկալիքներից, նշեց, որ նախ պետք է ֆիկսել ու բոլոր տիպի մեկնաբանություններում ելակետ ընդունել այն հանգամանքը, որ այս կառավարության ծրագիրը 6-ամսյա ժամկետով ծրագիր է: Ուստի, այնտեղ էական, որևէ դարակազմիկ իրադարձությունների վերաբերյալ հավակնություններ լինել գրեթե […]

ՌԴ-ն և Թուրքիան «Թուրքական Հոսքի» շուրջ կարծես թե համաձայնության են եկել

Վերջերս ՌԴ և Թուրքիայի նախագահների ներկայությամբ երկու երկրների էներգետիկայի նախարարներ  Ալեքսանդր Նովակը և Բերաթ Ալբայրաքը էնեգետիկայի ոլորտում համաձայնագիր ստորագրեցին, որով սկիզբ դրվեց երկու երկրների այսպես կոչված մերձեցմանը. ստորագրվել է միջկառավարական համաձայնագիրը «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ: Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են  նաև «Թուրքական հոսքի» շրջանակներում գազի զեղչի տրամադրման մեխանիզմների շուրջ: Ռուսական «Գազպրոմը» տեղեկացրել է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի