06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աննախադեպ է

«Շատ կարևորում եմ այն, որ ՀՀ կառավարութունը մտադիր է ձևավորել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Սա աննախադեպ առաջարկ է և մտադրություն, որը, կարծում եմ, կյանքի կկոչվի: Իմ համոզմամբ և պատկերացմամբ, սա հնարավորություն պետք է ընձեռի համախմբել և´ Հայաստանի, և´ հայության մասնագիտական ներուժը, որը վերջին տարիներին, անկախության ամբողջ ընթացքում եղել է մեկուսացված», – լրագրողների հետ հանդիպմանն ասա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Լրագրողների հարցին՝   ինչ գործառույթներ են նախատեսվում նման կենտրոնի ստեղծմամբ, Թաթուլ  Մանասերյանը պատասխանեց. «Աննախադեպ է նրանով, որ կառավարությունը պահանջ է տեսնում: Ենթադրվում է, որ սա ծրագրերի մշակման, փորձաքննության, փորձագիտական նշանակության կենտրոն պետք է լինի, որովհետև Հայաստանում ոչ միայն բազմաթիվ են այդպիսի ծրագրերը, որոնք երբևէ փորձագիտական քննություն չեն անցել, բայց երկրորդը, որն ինձ համար շատ ավելի կարևոր է, և վերածվում է սպառնալիքի, դրանց համար բազմաթիվ փոխառություններ են վերցվել, առանց տեղական փորձագետների ներգրավելու, թե ինչ օգտակարություն ունի և ինչ հետևանքներ կարող է ունենալ»:

Անդրադառնալով «Նաիրտի» վերագործարկմաշնը՝ տնտեսագետը շետեց՝ «Բոլորս հասկանում ենք,որ «Նաիրիտը» մեծ ծախսեր է կուտակել արդեն, և եթե ինձ փորձում եմ պատկերացնել ներդրողի դերում, չեմ կարծում, որ շատ հրապուրված պետք է լինեմ, սկսեմ պարտքերը փակելուց: Նման կենտրոնները կարող են փորձագիտական գնահատական տալ, որքանով է իրատեսական, կարող ենք առաջարկ ներկայացնել ներդրողներին, որոնք են առաջնահերթությունները: Նման կենտրոնը կարծում եմ դրա պատասխանը կարող է տալ», – հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ