06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

Տեր-Պետրոսյանը զարմացնում է փոխվարչապետին (վիդեո)

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի համար զարմանալի է առաջին նախագահ Լևոն-Տեր-Պետրոսյանի՝ դեֆոլտի վերաբերյալ հայտարարությունը: «Ինձ համար խիստ հետաքրքիր կլիներ տեսնել հիմքերը: Ֆինանսական դժվարություններ, բնականաբար կան, դեֆիցիտը կա, մնացած խնդիրները ևս կան, սակայն դեֆոլտ չէ: Ամեն դեպքում զուտ մասնագիտական տեսանկյունից հետաքրքիր կլիներ իմանալ՝ ո՞ր պարամետրերի վրա է հիմնվել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի՝ արտաբյուջեները վերացնելու առաջարկությանը, Վ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ներկա պահին չկա արտաբյուջե, որը ստեղծված չլինի օրենքի տառին համապատասխան: Նա նշեց, որ չնայած ինքը արտաբյուջեների ջատագով չէ, սակայն շատ հաճախ միջազգային կառույցների պահանջն է լինում դա: Մասնավորապես՝ խոսքը վերաբերվում է տարբեր տեսակի վարկեր և գրանտներ ստանալու դեպքերին:

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ