11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Քիչացրել է. Հայկական ժամանակ

ԴԱՀԿ նախկին պետ, հայտնի օֆշորային սկանդալի հերոս, ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած Միհրան Պողոսյանի հիմնադրած «Քեթրին գրուպ» ընկերությունը այս տարվա առաջին եռամսյակում նվազեցրել է վճարած հարկերը մոտ 5 տոկոսով: Այս տարի «Քեթրինը» վճարել է 289 միլիոն դրամ անցած տարվա 304 միլիոնի փոխարեն: Չնայած համապատասխան պաշտոնյաների այն պնդումներին, թե «Քեթրինը» այլեւս չի տիրապետում բանանի ներկրման […]

Հայաստանում արդեն կա առաջին «արևային գյուղ»-ը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանում արդեն կա առաջին  «արևային գյուղ»-ը: «Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացվել է ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով:  Գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի, 25-ի վրա էլ տեղադրվել […]

Կարեն Կարապետյանը կմարսի՞. Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը: Հայաստանում աշխատաշուկայի ներկայիս վիճակի պարագայում Աշխատանքային օրենսգրքի հարցը ոչ միայն հրատապ է, այլև նույնիսկ ուշացած: Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, թե օրենսգրքի […]

60 մլն դոլար՝ «Հաղթանակ» -ի վերակառուցման համար

Հայաստանում ներդրումների ներգրավման խնդիրը շարունակվում է մնալ հրատապ: Այդ իսկ պատճառով առաջ են քաշվում արտոնյալ և բարենպաստ պայմաններ ենթադրող ներդրումային ծրագրեր, որոնցից է նաև «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման ներդրումային ծրագիրը, որը կյանքի կոչելու համար պահանջվում է 60 մլն դոլար: «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման ներդրումային ծրագրի իրականացումը նպատակ ունի ստեղծելու 21-րդ դարին համահունչ ոճային և […]

Դեղերի էքսպորտի ցատկը

Դեղարտադրության ոլորտում գործող ընկերությունները 2016 թվականին 8 մրդ դրամի արտադրանք են տվել, ինչը գերազանցում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշը 6%-ով: Այն ժամանակ արտադրանքի 60,7%-ը արտահանվել է: 2017 թվականին դրական միտումը պահպանվել է, ինչի արդյունքում դեղերի արտադրությունը ավելացել է 25%-ով, իսկ արտահանման ծավալները առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 35%-ով: Էկոնոմիկ զարկերակ […]

Ստորություն. ադրբեջանական խնձորը` հունականի անվան տակ (տեսանյութ)

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասում է, որ եթե ադրբեջանական ապրանք է եկել Հայաստան կամ էլ թուրքական այլ ապրանք, օրինակ` լոլիկ, ապա դա և Ազգային անվտանգության ծառայության, և Պետեկամուտների կոմիտեի մեղքն է, քանի որ սահմանի վրա երկուսն էլ աշխատակիցներ ունեն: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը փորձագետը նշեց, որ հայկական շուկայում […]

Ուշքի եկեք

Բավական ժամանակ է մաքսային մարմիների անգործության արդյունքում Հայաստան է ներկրվում Թուրքիայում և Ադրբեջանում արտադրվող ապրանքներ, որը ոչ միայն պատշաճ փորձաքննւթյան չի ենթարկվում սահմանային անցակետում, այլ ներքին շուկա մտնելուց հետո էլ վերահսկողությունը թերի է իրականացվում: Բոլորիս հայտնի է, որ պատերազմող երկրների միջև օգտագործվող զինատեսակների մեջ իր տեղն ունեն քիմիական հարձակումները, որով անպակաս չեն տարածաշրջանի երկրները թուրքիայի […]

Վտանգավոր է՝ հատուկ թունավորել են․ Հայկական Ժամանակ

Թուրքական լոլիկի եւ ադրբեջանական խնձորի թեման հասել է իր թեժության գագաթնակետին: Որոշ մարդկանց մոտ արդեն տպավորություն է ստեղծվել, որ սա դիտավորյալ կազմակերպված դիվերսիա է, եւ թուրքական ու ադրբեջանական արտադրության մթերքները հատուկ թունավորվել եւ ուղարկվել են Հայաստան: Եթե այդ միտումները շարունակվեն, ապա դա կարող է հանգեցնել տխուր հետեւանքների: Իրականում խնդիրը բոլորովին այլ տեղ է, եւ դրա […]

Նոր սկանդալ․ Հրապարակ

«ՍԱՍ»-ի աղմկահարույց ժո­ղովի ձայնագրությունը հիմք հանդիսացավ, որ իրավապահները քրգործ հարուցեն ընտրողներին դրամ եւ այլ առավե­լություններ խոստանալու առթիվ: Սակայն այստեղ կա մեկ այլ խնդիր էլ: Ձայնա­գրությունը վկայում է, թե ինչպես է տնտեսվարողը ոտնահարում աշխատողների իրավունք­ները, ինչին պետք է արձագանգեր Աշխատանքի տեսչությունը, որն այժմ գործում է Առողջապա­հության տեսչության կազմում: Սակայն բանն այն է, որ Առողջապահության տեսչության Երեւանի […]

Անուշ

Մինչ ՍԱՊԾ-ն վստահությամբ հայտարարում է, թե շուկայում հայտնված ադրբեջանական խնձորները ոչնչացված են, համացանցում հայտնվում է իբր ոչնչացված խնձորների կադրերը: Ինչպես նախօրեին «տխրահռրչակ» այս պատմությունը մեկնարկեց սոցցանցային ահազանգով, փաստորեն օգտատիրոջ ահազանգով էլ եզրափակվում է` խնձորների վաճառքը շուկայում շարունակվում է. ավելի ճիշտ, հուսանք, թե թուրքական լոլիկից հետո սա վերջինը կլինի: Ոլորտի փորձագետներին չի բավարարում ՊԵԿ-ի պարզաբանումը, թե իրենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի