11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Շատ ամբիցիոզ նպատակ ունենք`մինչև տարվա վերջ կրկնապատկել զբոսաշրջիկների քանակը

«Կարծում եմ, որ հինգ տարվա ընթացքում գոնե այն զբոսաշրջային ուղղությունները, որտեղ ամենաշատ զբոսաշրջիկն է լինում, արդեն կլինեն պատշաճ և բարվոք վիճակում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթյունյանց: Նա անդրադարձավ նաև լուրերին, թե Գառնում քարերի սիմֆոնյայի մոտ շինարարություն է գնում և սրճարան են կառուցելու: Զարմինե Զեյթյունայանցն ասաց, որ համաշխարհային բանկի ծրագրում մտնում […]

«Չափազանց կարևոր և ազդեցիկ նշանակություն կարող է ունենալ»

Հակակարկտային պաշտպանության նոր՝ հրթիռային եղանակի ներդրման պիլոտային ծրագրի  իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Պիլոտային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի և Լոռու մարզերում: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում բնական տարբեր աղետները բացասաբար են  անդրադառնում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների հետագա արտադրական գործունեության ու սոցիալական  վիճակի վրա: Միայն 2016թ. ընթացքում կարկտահարություններից գյուղատնտեսությանը հասցվել է մոտ 34 մլրդ […]

«Եթե համակարգում եղած հուդաները կփորձեն նեղացնել նրանց…»

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը վստահեցնում է, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող քաղաքացիներն ուղղակի չեն ուզում հարկ վճարել: «Կա Հարկային օրենսդրություն, պետք է օրինական դաշտում աշխատեն: Եթե ուզում են աշխատել ու վճարել որոշակի տոկոս շրջանառությունից, պետք է մենք ֆիքսենք չէ՞ այդ շրջանառությունը, որ հասկանանք՝ ինչից են վճարում: Մենք ֆիքսելն ենք ուզում, իսկ իրենք խոչընդոտում […]

Ես զգում եմ մեր մեղքի բաժինը. ՊԵԿ-ն` ադրբեջանական խնձորից

«Երևույթն իմ կողմից գնահատվում է շատ բացասական, շատ վատ: ԱԱԾ-ի և մեր կողմից կատարված միջոցառումների արդյունքում այդ դեպքը բացահայտվել է, բացահատյվել է, թե քանի աշխատակից են ներգրավված, գործն էլ գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն՝ անդրադառնալով Հայաստան ադրբեջանական խնձոր ներկրելուն:  «Այսօր ես չեմ կարող հրապարակել կոնկրետ անուններ, քանի որ […]

15-20 օրվա ընթացքում փոսալցման աշխատանքները կավարտվեն. նախարար (տեսանյութ)

«Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու խնդիրը կապված չէր ճանապարհների վիճակի հետ: Այնտեղ ուրիշ հարցեր են բարձրացնում: Ճանապարհի որակը երկրորդական խնդիր էր: Այն ավելի շատ վերաբերում էր միջպետական ճանապարհի կողքի շինությունների դիմացը բետոնե արգելափակոցները հանելուն»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ խոսելով մայիսի 10-ին իջևանցիների կողմից Իջևանի միջպետական ճանապարհի փակվելու պատճառներին: […]

Ակնկալում ենք 10 հազար աշխատատեղ ստեղծել. Սուրեն Կարայան (տեսանյութ)

«Գործընթացը գնում է, ներկայումս ծրագրեր են ուսումնասիրվում և մոտ ժամանակներս արդեն հստակ ու կոնկրետ առաջարկներ էլ կլինեն»,-այսօր` Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Ըստ նրա` ներդրումներ կլինեն վերականգվող էնեգետիկայի ոլորտում: «Ներդրումների մասով այն թվերը, որոնց մասին հայտարարել ենք, այդքան էլ կլինեն: Արդեն սկսվել են ծրագրեր իրականացվել: Մոտ ժամանակներս […]

Խոշոր վարկ վճարողների մոտ ստվերը նվազել է

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ամփոփեց կառավարության կարճաժամկետ ծրագրով հարկային և մաքսային ոլորտներում նախատեսված աշխատանքների արդյունքները: «7 ամիսների գործունեության արդյունքում ամեն ամիս հարկային եկամուտների շարունակական աճ է նկատվել , մասնավորապես՝ 2016 թվականի հոկտմբերից 2017 ապրիլ ամիսներին ՊԵԿ-ը ապահովել է 653,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ: Հաշվետու ժամանակահատվածում ընդունվել է հարկային համաներում նախատեսվող օրենք: Հարկային […]

Կարեն Կարապետյանը կպայքարի Սերժ Սարգսյանի զենքով. Ժամանակ

Կարեն Կարապետյանն ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին: Այդ թեմայով իր պատրաստակամության մասին Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, և այդ իմաստով նրա հավակնությունը, հետևաբար նաև Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունը այլևս նորություն չէ: Կարապետյանի հարցազրույցում ուշագրավ է մեկ այլ բան՝ Իսրայելի օրինակի մատնանշումը պատերազմական, չկարգավորված հակամարտության պայմաններում […]

Ծառուկյանին էլ, Հովիկ Աբրահամյանին էլ․ Հայկական Ժամանակ

ՀՀ արտակարգ իրավիճակ­ների նախարար Դավիթ Տոնոյանը անդրադարձավ վարչա­պետ Կարեն Կարապետյա­նի՝ գազալցակայանների վերաբերյալ տված հանձ­նարարականին: Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարու­թյան նախորդ նիստում հանձնարարել էր արտա­կարգ իրավիճակների նախարարին ստուգումներ սկ­սել գազալցակայաններում ուշադրության կենտրո­նում պահելով մթնոլորտային գազի ճնշման չափի անհամապատասխանությունը: «Մեկ ամսվա ընթաց­քում ներկայացվելու է արդյունքները վարչապետին»,- ասաց Դավիթ Տոնոյանը: Հարցին, թե արդյոք ստու­գել եք Գագիկ Ծաոուկյանին, Մհեր Սեդրակյանին […]

Ֆուրոր կլինի․ «արգելված ապրանքներ» կներկրեն․ Հրապարակ

«Շաքարային իմպերիան» մի՞ֆ է, թե իրականու­թյուն, օրինակ՝ մեր ոչ այդքան նորաթուխ վարչապետը համարում է, որ մեր երկրում ոչ մի տեսակ մենաշնորհ գոյություն չունի: «Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանն ու նրա ընկեր­ները միասին են փորձելու «կոտրել» կամ «շաքարային իմպերիան», կամ էլ կարծրատիպերը, փորձելու են շա­քար ներկրել Հայաստան: -Պարոն Մկրտչյան, ինչու որո­շեցիր շաքար ներկրել Հայաստան, սիմվոլիկ բնույթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի