24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աննախադեպ. Հայաստանում և Թուրքիայում կստեղծվի հրեշտակ-ներդրողների ցանց (տեսանյութ)

Այսօր Երևանում և ընդհանրապես Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպում-ժողով: Հանրային լրագրության ակումբի և Եվրամիության աջակցությամբ կազմակերպված միջոցվառման սկզբին ՀԼԱ ղեկավար Սեդա Մուրադյանն ասաց, որ նման հանդիպումներով իրենք  փորձում են օգնել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը, ավելի ժողովրդավար հասարակությունների կայացմանը: «Նպատակն է Հայաստանում և Թուրքիայում խթանել հրեշտակ-ներդրողների ցանց ստեղծելու գաղափարը և ներկայացնել ներդրողների ցանցերի տարբեր ձևաչափերն ու միջազգային լավագույն փորձերը:

Հրեշտակ ներդրողները՝ այն մեծահարուստ անհատներն, ովքեր զարգանալու ներուժ ունեցող սթարթափներին ֆինանսական միջոցներ են առաջարկում, ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են սկսնակ ընկերությունների համար: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերջին ֆինանսական ճգնաժամի և  համաշխարհային տնտեսության շարունակական անկման պայմաններում հրեշտակ ներդրողները շատ կարևոր դեր են ունեցել բանկերի և վենեչուրային ընկերությունների ֆինանսական բացերը լրացնելու հարցում:

Այնուամենայնիվ, շատ հրեշտակկ  ներդրողների պարզապես չեն հանրայնացնում իրենց գործունեությունը և նրանց հետ կապ հաստատելը նման պաշտոնական մակարդակում շատ բարդ է: Դա վերաբերում է նաև Հայաստանին: Մեր նախաձեռնության նպատակն է  աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել սթարթափերի և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով հրեշտակ ներդրողների ցանց: Նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան շատ երկրներում»,-ասաց Սեդա Մանուկյանը և ևս մեկ անգամ հույս հայտնեց, որ ապագայում  կվերացվեն խոչընդոտները, և կքաջալերվի գործընկերության կայացումը:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նկատեց, որ Հայաստանը և Թուրքիան կարևոր գործընկերներ են րանսիայի և ընդհանրապես Եվրամիության համար, ու նրանց միջև տնտեսական զարգացման համար կատարվող բոլոր քայլերն էլ իրենց գերակայություններից են բխում:  «Հայ-թուրական հարաբերությունների նորմալացման գերակայություններից պետք է լինի տնտեսական հարաբերությունների զարգացումը երկու երկրների միջև»,-ասաց նա ու կարևորեց մարտին կայացած  Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի ժամանակ կարևորագույն թեմաներից էր հենց այս հարցը:

Սիլիկոնյան հովտում տեղակայված «Էնջել լաբսի» տնօրեն Թուգչե Էրգյուլը շեշտեց, որ այս ծրագիրը հնարավորություն կտա ստեղծել հայ-թուրքական հրեշտակային ներդրողների նախաձեռնություն:

ՏԵՊԱՎ-ի ներկայացուցիչ Ջանսու Սարաջն ասաց, որ այս ծրագիրը շատ կարևոր ու հետաքրքիր է իրենց համար, որովհետև այն, ինչ անում են, կարևոր է հայ-թուրքական պատմության տեսանկյունից: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին անգամ 10 հաջողակ սթարթափներ եղան 2016-ին Ստամբուլում ու մասնակցություն ունեցան: «Մենք հավատում ենք, որ սա կլինի առաջին քայլը զարգացման գործում»,-եզրափակեց նա:

Հ.Գ Նկատենք, որ ներդրողներ առանձնապես չկային հանդիպմանը, ներկա չէին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ