15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սեկվեստրի մասին խոսք չկա. պետական բյուջեի նախագիծը կուղարկվի ԱԺ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես տեղեկացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եկամուտների մասով այն կկազմի 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 207 միլիարդ դրամ): Ծախսային մասով բյուջեն կկազմի 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 360 միլիարդ): Դեֆիցիտը կկազմի 157 միլիարդ դրամ՝ 2017 թ. 150 միլիարդի փոխարեն: ՀՆԱ-ի […]

Սահմանամերձ բնակավայրերին աջակցելու ծրագիրը հաստատվեց

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Կառավարության նիստին ներկայացրեց  սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2018 թվականի ծրագիրը, որը հավանության արժանացավ: «Որոշման նախագիծը բյուջեի հավելված է, որն, օրենքի համաձայն, պետք է ներկայացվի Ազգային ժողով: Սեպտեմբերի 17-ին կառավարությունն ընդունեց մեկ օրենք, որով օժանդակությունը, որը պետությունը ցուցաբերում է սահմանամերձ տարածքներին, երկարաձգվեց մինչև 2021 թվականը»,-ներկայացրեց նախարարը: Այն շուրջ մեկ […]

Կան խնդիրներ կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարման գործընթացում. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ առցանց մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելուն ու դրամական վճարներն անկանխիկ եղանակով վճարելու ընթացակարգի պարզեցմանը: «2017 թվականի սկզբից գործարկվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի առցանց դիմումի համակարգը, որը հնարավորություն է տալիս առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ նպաստը ստանալ առցանց եղանակով՝ ներկայացված դիմումի հիման վրա»,-ասաց Կարեն Կարապետյանը: Վերջինս հայտնեց՝ […]

Գաղտնի կպահեն. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ կառավարությունը քննարկում է ներքին սեկվեստոր՝ բյուջեով նախատեսված ծախսերի կրճատում իրականացնել։ Պետք է բոլոր գերատեսչություններում աշխատողներ կրճատեն, ինչպես նաեւ՝ որոշ ոչ այնքան հրատապ ծախսեր։ Այդպիսով, քննարկվում է 7-10 տոկոս ներքին խնայողություն իրականացնել, կամ, որն ավելի ճիշտ է, առնվազն այդքան գումարի դեֆիցիտ է առաջանում։ Կառավաըությունը բացահայտ կրճատում՝ սեկվեստոր, չի հայտարարի, քանի որ դա կունենա քաղաքական […]

Իրանցի գործարարը մեծ ներդրում կանի Վանաձորում. ներկայացնում է մարզպետը (տեսանյութ)

Իրանի իսլամական հանրապետության գործարարներից մեկը պատրատսվում է  Վանաձոր համայնքում կատարել շուրջ 100 միլիոն դոլարի ներդրում. այս մասին Henaran.am-ին հայտնեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: «Սա առաջին փուլն է, վստահ եմ, որ դրանից հետո էլ կլինի երկրորդ փուլը»,-նշեց նա: Մարզում ներդրումը լինելու է գյուղատնտեսության ոլորտում, իսկ հենց Վանաձորում գազի բալոնների արտադրություն է սկսվելու: Առաջին փուլից հետո 400 նոր աշխատատեղ […]

Ռուսաստանի հետ մեր մոտեցումներն իրոք անվտանգ են. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը համաձայն չէ ընդդիմադիրների տեսակետին, թե իշխանությունները չեն մտածում ՀՀ շահի մասին և, որ նրանց ՌԴ-ից կարող են հորդոր այս անել կամ չանել, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ: «Ընդդիմության պոպուլիստական հայտարարություններն են»,-Henaran.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Սահակյանը: Հիշեցնենք, որ հանձնաժողովը քննարկում էր ԵԱՏՄ-ից դուրս […]

Ո՛չ ժամանակն է ճիշտ ընտրված, ո՛չ էլ ձևը. Ռուստամյանը՝ «Ելքի» առաջարկից

«Լավ փաստարկներ է բերվել, որոնք մենք կարող ենք մեր ԵՏՄ գործընկերներին ներկայացնել, նույն Բելառուսի, Ղազախստանի մասով բերված փաստարկները, ովքեր տարօրինակ պահվածք են դրսևորել այս ընթացքում»,- այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում  ԵՏՄ-ից դուրս գալու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԵԼՔ խմբակցության առաջարկի քննարկմանն ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հավելեց, որ այս փաստարկներն անհրաժեշտ են ներկայացնել, […]

Անհրաժեշտություն չկա. Հերմինե Նաղդալյանը՝ «Ելքին»

ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք» խմբակցության ներկայացրած նախագծի հարակից զեկուցող ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը որևէ հիմք չի տեսնում ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար. այս մասին նա հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում: Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը բովանդակությանը ոչ համարժեք ձևով ներկայացրեց նախագիծը: «Այն առաջարկը, որ մեր առջև է, և հիմնավորումը և բովանդակությունը կետ […]

Ես ադրբեջանական սադրանքներին չեմ տրվել, ի՞նչ մնած հայրենակցիս. Աշոտյանը՝ Փաշինյանին

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հանձնաժողովի նիստի ժամանակ հետաքրքրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանից, թե ինչով չի նրանց բավարարում մշտական հանձնաժողովների ձևաչափը, որ կարծում են, որ ժամանակավոր հանձնաժողով պիտի ստեղծվի՝ քննարկելու ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ խորհրդարանի կանոնակարգ-օրենքը դա թույլ է տալիս, ապա նշեց, որ առանձին օրենքների, նախագծերի ուղերձների, […]

Այս հարցին պետք է ավելի զգուշավոր մոտենալ. Զուրաբյանը՝ Փաշինյանին

«Մենք 800 հեկտար կորցրել ենք, և պարոն Փաշինյանի տրամաբանությամբ՝ դա Ռուսաստանի հետ համաձայնեցված է եղել, իսկ այն, որ ադրբեջանցիք հայտարարում են, որ մենք գրավել ենք Ադրբեջանի 20 տոկոսը, դա ևս Ռուսաստանի հետ համաձայնությամբ է եղե՞լ, թե՞ ոչ»,- «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Ծառուկյան» խմբակցության օատգամավոր Արարատ Զուրաբյանը, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի