09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հոգնած համակարգ ունենք. Արսեն Հարությունյան

Ջրօգտագործող ընկերությունները խոշորացվել են՝ 39 ընկերությունից 14-ն են մնացել: Կոմիտեի բարեփոխման շնորհիվ պատկան կառույցը առցանց հետեւում է ոռոգման համակարգով հոսող ջրի քանակին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը:

Երեւանի ջրամատակարարման մասին խոսելիս Արսեն Հարությունյանն ասաց, որ Երեւանը ջրի խնդիր չի ունեցել, որ կանաչ տարածքներն էլ չորանային: Նոր անտառներ են հիմնվել էրեբունու ծայրամասում՝ մսի կոմբինատի տարածքում: Դիտարկմանը, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոռոգման ջրի խնդիր ունի, հին մաշված համակարգ է,  Արսեն Հարությունյանն ասաց, որ ամբողջ Հայաստանում ոռոգման համակարգը շատ հին է: «Հոգնած համակարգ ունենք: Դրա համար գնում ենք ներդրումներ բերելու ճանապարհով: Հիմա Ծիծեռնակաբերդում ջուրը բաց ցանցով գնում է, թեեւ կորուստներ կան»,- ասաց Արսեն Հարությունյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ