14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Կկարգավորվի ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների գործունեությունը

Հավանություն է տրվել ««Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակը ՀՀ-ում ազատ տնտեսական գոտիների ստեղծման, կազմակերպման, շահագործման և լուծարման ընթացակարգերի հստակեցումն է: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում գործում է երկու ազատ տնտեսական գոտի, նախատեսված է ստեղծել ևս մեկը:  Արդեն իսկ գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեության թույլտվություն է ստացել 13 շահագործող: Օրենքի փոփոխությամբ հստակեցվում են լիազոր մարմնի լիազորությունները, կազմակերպչի և շահագործողների պարտավորությունները, ազատ տնտեսական գոտիների շահագործման հետ կապված հարաբերությունները, ազատ տնտեսական գոտիների սահմանագծին ներկայացվող պահանջները, ազատ տնտեսական գոտիների լուծարման ընթացակարգը  և այլն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ