28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նկատում է. «Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին: Երեկ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Նաջաֆի հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմի» նախագահ Միլլերը հատուկ ընդգծեց Հայաստան բնական գազի մատակարարման գործում Մոսկվայի հետևողականությունն ու կարևոր դերակատարումը: Հարցը հանդիպման օրակարգ էր բերվել Մոսկվայի նախաձեռնությամբ: Բնականաբար, ռուս-ադրբեջանական գազային բանակցություններում հայաստանյան ուղղությունը ներառելու […]

Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ կարճ. դաշտ նետած այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը։ Ադրբեջանը ՉՈՒՆԻ բավարար գազ իր ներքին շուկան ապահովելու համար։ Արտաքին պարտավորություններն էլ հազիվ-հազիվ են կարողանալու փակել։ Ըստ այդմ ներքին շուկայի համար ռուսական գազ են գնում, իսկ սեփական գազն ուղղում են արտասահման, մասնավորապես […]

Հնդկաստանը կարտադրի գերթեթև, բայց դիմացկուն  զրահաբաճկոններ /Տեսանյութ/

Հնդկական պաշտպանական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (DRDO) ներկայացրել է սեփական դիզայնի թեթև զրահաբաճկոն, որը ստեղծվել է կերամիկական զրահի միջոցով։ Նոր զրահաբաճկոնը մշակվել է Կանպուրում գտնվող Defence Materials and Stores Research and Development Establishment (DMSRDE) կողմից։ «DMSRDE Kanpur-ը հաջողությամբ ստեղծել է հատուկ թեթև զրահաբաճկոն՝ բարձր մակարդակի սպառնալիքներից պաշտպանվելու համար», – ասվում է հաղորդագրության մեջ: Ժիլետի դիզայնում […]

«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. Հրապարակ

Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» եւ տնտեսական թեմաներով լրագրող Հայկ Գեւորգյանը, ով հետագայում ՔՊ-ական պատգամավոր դարձավ, իսկ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, սիրելի թեմաներ ունեին: Մեկն աշխարհի շատ երկրներում հաջողած ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի` Հայաստան մտնելու թեման էր: Գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն […]

Նոր ռոբոտ-փոշեկուլը առաջատարն է դարձել /Տեսանյութ/

Ռոբոտ փոշեկուլը ստեղծել են կորեացի գյուտարարները 1992 թվականին՝ միլիոնավոր մարդկանց հնարավորություն տալով թեթևացնել տնային գործերի բեռը և նույնիսկ ավելի լավ հետևել տան մաքրությանը: Չնայած սկզբում գյուտը մեծ ոգևորությամբ չի ընդունվել հանրության մի մասի կողմից, սակայն ռոբոտ փոշեկուլը շուտով տարածվել է համաշխարհային շուկայում և գրավել վաճառքի առաջատար դիրքեր։ Պահանջարկի աճին զուգահեռ սարքի տեխնոլոգիական բնութագրերը բարելավվել են, […]

Tesla-ն կրկին իջեցնում է մեքենաների գները /Տեսանյութ/

Tesla մեքենաների վաճառքը նվազում է, ուստի Մասկը  կրկին իջեցրել է գները մի շարք խոշոր շուկաներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում: Մուլտիմիլիարդատեր Իլոն Մասկի ղեկավարած էլեկտրական մեքենաների հսկան կանգնած է անկման առաջ: Հիշեցնենք, որ գնային պատերազմը սրվում է էլեկտրական մեքենաների (EV) արտադրողների միջև, հատկապես կատաղի մրցակցություն կա չինական ընկերությունների դեմ: Tesla-ն պետք է զեկուցի 2024 […]

ԱՄՆ-ը և ԵՄ-ն  նոր պատժամիջոցներ կսահմանեն Իրանի նկատմամբ/Տեսանյութ/

Միացյալ Նահանգները և Եվրամիությունը հայտարարել են, որ քննարկում են Իրանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ շաբաթվա վերջին Իսրայելի վրա նրա հարձակումից հետո: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենն ասել է, որ ակնկալում է քայլեր ձեռնարկել «մոտ օրերս», մինչդեռ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը ասել է, որ դաշինքն աշխատում է դրա վրա: Թեհրանի հրթիռային հարձակումների պատճառով […]

Tesla-ն աշխատանքից հեռացնում է իր աշխատակիցների ավելի քան 10%-ին. /Տեսանյութ/

Tesla-ն աշխատանքից կազատի էլեկտրական մեքենաների իր համաշխարհային ընկերության աշխատակիցների ավելի քան 10%-ին։ BBC լրատվական կայքի փոխանցմամբ՝  միլիարդատեր Իլոն Մասկը աշխատակիցներին հեռացնելու վերաբերյալ ասել է, որ «դա պետք է անել»: Նշենք, որ շուկայական արժեքով աշխարհի խոշորագույն ավտոարտադրողն ուներ 140,473 աշխատակից ամբողջ աշխարհում, համաձայն իր վերջին տարեկան զեկույցի: «Մենք մանրակրկիտ վերանայել ենք կազմակերպությունը և բարդ որոշում ենք […]

Դոլարը թանկանում է

Rate.am-ում ապրիլի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի միջին արժեք է սահմանվել 393,87 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 400,77 դրամը: Եվրոյի առքի միջին արժեք է սահմանվել 415,58 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 429,66 դրամը: Ռուսական ռուբլու առքի միջին արժեք է սահմանվել 4.14 դրամը, վաճառքի միջին արժեք՝ 4.36 դրամը:  

ԱՄՆ-ն նոր հիպերձայնային զենք կփորձարկի. /Տեսանյութ/

ԱՄՆ ռազմածովային ուժերը նախատեսում են ցամաքային հիպերձայնային զենքի հերթական փորձարկումն իրականացնել 2024 թվականի գարնանը։ 2023 թվականին ԱՄՆ զինված ուժերը ստիպված են եղել չեղարկել մի քանի փորձարկումներ և փոփոխել հրթիռը: Խոսքը LRHW (Long-Range Hypersonic Weapon) հրթիռի փորձարկման մասին է, որն օգտագործում է CHGB (Common Hypersonic Glide Body) ունիվերսալ հիպերձայնային սահող սարք։ Միացյալ Նահանգները զրոյից սկսեց մշակել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի