24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջները եւ հեքիաթները` եթե «մերժեք Սերժին

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ենթակառուցվածքներ են փլուզվում, բայց ՔՊ առաջնորդը անհոգ է եւ երջանիկ։ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր 2022 թվականի համեմատ 2023 թվականի ցուցանիշներով ՀՀ տնտեսական որոշ «հսկաների» շահույթի գահավիժմանը։ Հերթական օրինակը առավել քան մտահոգիչ է, քանզի 8 անգամ կամ 800 տոկոս շահույթի նվազումը հավասարազոր է տնտեսական կրախի, հատկապես, որ Երեւանի կենտրոնում գտնվող թանկարժեք «Ալեքսանդր հոթելը», […]

Թալանում է

Մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը թալանում է գնորդներին, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը: Մեծահարուստ,Դուբայում հարսանիք անող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետում շաքարավազի կիլոգրամը վաճառվում է 415, «Էկոնոմ» տեսակը` 395 դրամով,իսկ Երևանի «Էվրիկա» սուպերմարկետում շաքարավազի գինը 326 դրամ է։ Շաքարավազի բիզնեսում մեծ դեր ունեցող Սամվել Ալեքսանյանն այդքան թանկ է վաճառում շաքարավազը։  

Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից

«Հրապարակ»-ը գրում է «Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» […]

Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2018 թվականի նոյեմբերի 27-ին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ելույթ ունենալով Ալավերդի քաղաքում, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ի հեճուկս նախկինում կառավարության կնքած պայմանագրերի, խմելու ջուրը ՀՀ-ում չի թանկացել, թեև այս դեկտեմբերին պետք է թանկանար, բայց մինչև 2024 թվականը չի թանկանալու»:Սակայն Փաշինյանի վերոնշյալ ելույթի ժամանակ իրականում խմելու ջուրն արդեն թանկացել էր, պարզապես համաձայնություն […]

Շողիկը անձամբ է այդ հարցը լուծել

Կանչ տելեգրամյան ալիքը գրում է․ «Մի քանի օր է ՊԵԿ-ը ակտիվ քարոզչական աշխատանքներ է տանում՝ նախազգուշացնելով, որ սահմանին խստորեն պատժվելու են նրանք, ովքեր վաճառելու նպատակով IPhone 16 կբերեն: Այսինքն՝ եթե մարդը ԱՄՆ-ից իր համար IPhone 16 գնի, մի հատ էլ ենթադրենք կնոջ համար գնի և տուփով անցկացնի Հայաստան, ՊԵԿ-ի հետ խնդիր է ունենալու: 100 հատ թուղթ […]

Իշխանությունը նպատակ ունի ՀԷՑ-ը խլել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի ձեռքից

«Ժողովուրդ» -ը գրում է․ «Մի շարք խոշոր ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ում, «Լիդիան Արմենիայում» և այլ հաստատություններում մասնաբաժիններ ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ականներն այս անգամ ընկել են «Հայէլցանցերի» հետևից։ Սեպտեմբերի 20-ին Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկում էր ծավալել էլեկտրաէներգիայի խափանումների, անջատումների հետ կապված հարցերի վերաբերյալ։ Քննարկմանը, որը վարել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր […]

Արցախի Հանրապետությանը 100 մլրդ դոլարի վնաս է հասցվել /Տեսանյութ/

Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Մեկ տարի առանց Արցախի. վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով կոնֆերանսը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի հումանիտար հետազոտությունների ղեկավար, պատմաբան Արմեն Սարգսյանը ներկայացրել է վիճակագրական տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե նյութական ինչ վնաս է հասցրել հայերին Արցախի կորուստը։

Իշխանության «սրտի» օլիգարխների ախորժակը մեծացել է. տիրում են պետական գնումներին՝ որսալով ֆինանսական ամենամեծ «ձկները»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Նորելուկ օլիգարխ Նարեկ Նալբանդյանից բացի, նաեւԴավիթ Երեմյանին պատկանող բոլոր բիզնեսներն են դարձել արտոնյալ՝ ստանալով պետական ամենամեծ աջակցությունները։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ բացի միջոցառումների համար պետական կառույցներին սնունդ մատուցելու ծառայությունից, Երեմյաններն իրենց ախորժակը մեծացրել են նաեւ Ամուլսարի, Թեղուտի եւ Սոթքի հանքերում սննդի ապահովման գործընթացի մասով։ Բանն այն է, որ հանքերի աշխատանքների վերսկսման հետ մեկտեղ […]

Ո՞ւր են գնացել բանկերի փողերը

168.am-ը գրում է. Բանկային կապիտալը վերջին տարիներին մեծ տեմպերով ավելանում է։ Թվում է, թե այդ գումարների մի մասն էլ պետք է գնար իրական տնտեսություն, նպաստեր տնտեսության զարգացումներին։ Բայց իրական տնտեսության, հատկապես՝ արդյունաբերության արտադրական հատվածում վարկային ներդրումներ բացարձակ չեն արվում։ Վերջին տարիներին դրանք նույնիսկ կրճատվել են։ Ամենաթարմ տվյալներով, արդյունաբերության մեջ բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի պորտֆելն […]

BMW-ի 1.5 միլիոն մեքենա արգելակման հետ խնդիր ունի /Տեսանյութ/

Bild-ի փոխանցմամբ՝ գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը հետ է կանչում 1,5 մլն մեքենա՝ արգելակման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով: Երրորդ կողմի մատակարարած ինտեգրված արգելակման համակարգը (IBS) խնդիրներ է առաջացնում, հայտարարել են ընկերությունից՝ չհայտնելով մանրամասներ։ BMW-ի համար դա կհանգեցնի հարյուրավոր միլիոն եվրոների լրացուցիչ երաշխիքային ծախսերի: Ուստի ընկերությունը ստիպված է եղել վերանայել այս տարվա շահույթի իր կանխատեսումը։ Ընկերության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի