24 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Bitcoin-ը գերազանցել է 100 հազար դոլարը /Տեսանյութ/

Բիթքոինի գինը բարձրանում է այն ակնկալիքով, որ Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում կրիպտոարժույթի համար նպաստավոր քաղաքականություն կվարի։ Բիթքոինը նոր ռեկորդ է սահմանել այն բանից մի քանի ժամ անց, երբ Դոնալդ Թրամփը հայտնել է Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի (Securities and Exchange Commission, SEC) ապագա ղեկավարի՝ նրա ներկայիս անդամ Փոլ Աթքինսի անունը։ Թրամփը խոստացել է ԱՄՆ-ը դարձնել […]

Մուծվում են բոլորը․ «տուգանքի մատերիալից»՝ «հարկման մատերիալ»

168.am-ը գրում է. Եկամուտների համընդհանուր հայտարարագրման անվան տակ, կառավարությունը պատրաստվում է տեռորի ենթարկել ու հարկային մամլիչով անցկացնել Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացիներին։ «Տուգանքի մատերիալ» դառնալու հետ համակերպված քաղաքացիներն այլևս կվերածվեն նաև  հարկման «մատերիալի»։ Քանի դեռ չէին եկել իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ։ Եկան իշխանության՝ քաղաքացուն ամբողջությամբ դարձրին տուգանքի «մատերիալ», դրեցին համատարած […]

ՔՊ նվիրատուները տուգանվում են

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման անգլուխ մնացած հանձնաժողովը, հիմք ընդունելով սեփական ուսումնասիրության եւ աուդիտի եզրակացության տվյալները, պարզել է, որ «Բաս վոյաժ» ՍՊԸ-ն իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կատարել է նվիրատվություն թույլատրելի չափից 7 անգամ ավելի` 700 հազար դրամ։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված ՎԻՎ/324/2024 23 էջանոց գործի արդյունքում նվիրատուի տնօրեն Արսեն Բաղդագուլյանը […]

 Boeing-ը 17.000 աշխատատեղ կփակի  /Տեսանյութ/

Boeing-ը կրճատում է իր աշխատուժը մեկ տասներորդով` փակելով 17.000 աշխատատեղ, և կհետաձգի արտադրությունը: Ինքնաթիռ արտադրող հսկա ընկերությունը  բախվել  է մասսայական գործադուլների և բիզնեսի հետ կապված լուրջ խնդիրների: Գործադիր տնօրեն Քելլի Օրտբերգը աշխատակազմին ուղղված էլեկտրոնային նամակում ասել է, որ «գործադիրների, ղեկավարների և աշխատակիցների» աշխատանքը վտանգի տակ է: Բիզնեսը նաև նախազգուշացրել է զենքի և ռազմական տեխնիկայի արտադրության […]

93.000 դոլար. Բիթքոինը շարունակում է աճել /Տեսանյութ/

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո կրիպտոարժույթների և հիմնականում բիթքոյնի գինը վստահորեն շարունակում է աճել և արդեն անցել է 93,000 դոլարից, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Վերջին օրերին կրիպտոարժույթների արագ աճի հիմնական պատճառը Թրամփի ընտրությունն էր որպես ԱՄՆ հաջորդ նախագահ։ Իր նախընտրական քարոզարշավի ժամանակ նա բազմիցս խոստացել է աջակցել կրիպտո արդյունաբերությանը և ամերիկյան հանքարդյունաբերական ընկերություններին: […]

Բիթքոինը հասել է ռեկորդային՝ 75.000 դոլարի /Տեսանյութ/

Բիթքոին կրիպտոարժույթը փոխարժեքի նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 75.000 դոլարի: Կտրուկ աճը ընդամենը մեկ ժամում կազմել է տպավորիչ 10 տոկոս: Այսպիսի կտրուկ աճին նպաստել են ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրությունները, որոնցում հաղթել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ով դրական դիրքորոշում ունի կրիպտոարժույթների հարցում։ Մանրամասները՝ կից տեսանյութում:

Մասկի հարստությունը աճել է 26.5 մլրդ դոլարով /Տեսանյութ/

Ամերիկացի ձեռնարկատեր և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկի կարողությունն աճել է 26,5 մլրդ դոլարով: Ընկերության բաժնետոմսերը ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին ֆոնին թանկացել են 15%-ով: Ընդհանուր հաշվով՝ 290 միլիարդ դոլար կարողությամբ նա դեռ զբաղեցնում է առաջին տեղը BBI-ի վարկանիշում։ Հիշեցնենք, որ  Դոնալդ Թրամփ ընտրություններից առաջ հայտարարել էր, որ եթե ընտրվի, ապա իր ամենամոտ կողմնակիցներին՝ միլիարդատեր Իլոն Մասկին և […]

Նոր ռոբոտ-փոշեկուլը առաջատարն է դարձել /Տեսանյութ/

Ռոբոտ փոշեկուլը ստեղծել են կորեացի գյուտարարները 1992 թվականին՝ միլիոնավոր մարդկանց հնարավորություն տալով թեթևացնել տնային գործերի բեռը և նույնիսկ ավելի լավ հետևել տան մաքրությանը: Չնայած սկզբում գյուտը մեծ ոգևորությամբ չի ընդունվել հանրության մի մասի կողմից, սակայն ռոբոտ փոշեկուլը շուտով տարածվել է համաշխարհային շուկայում և գրավել վաճառքի առաջատար դիրքեր։ Պահանջարկի աճին զուգահեռ սարքի տեխնոլոգիական բնութագրերը բարելավվել են, […]

Թեմա Նիկոլ Փաշինյանի հերթական փիլիսոփայելու համար

Նոյեմբերյան քաղաքում ոչ շատ մանր, նորմալ կարտոֆիլի կիլոգրամի գինը 80-90 դրամ է , իսկ Երևանի բանջարեղենի, մրգերի վաճառակետերում, խանութներում կարտոֆիլի կիլոգրամի նվազագույն գինը սկսվում է 200 դրամից։ Շուկայական բնականոն հարաբերությունների , ազատ մրցակցության դեպքում չպետք է գների այդքան մեծ տարբերություն լիներ 200 կիլոմետր հեռավորությամբ գտնվող երկու բնակավայրերում։ Ահա լավ թեմա Նիկոլ Փաշինյանի հերթական դասախոսության համար, […]

Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում

«Փաստ»-ը գրում է. «Հայաստանյան միայն մեկ կազմակերության է հաջողվել ընդգրկվել Eventex Top 100 Agencies & Event Organizers 2024-ի վարկանիշային աղյուսակում: Խոսքը Skill – Event Marketing Company կազմակերպության մասին է, որն այս տարի նաև երկու ոսկե մրցանակ է ստացել Eventex Awards-ում՝ The Best Fair (Լավագույն ցուցահանդես) և People’s Choice Event (Մարդկանց ընտրություն) անվանակարգերում: Անկարևոր չէ նշել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի