09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի: Նիկոլ Փաշինյանը նորից խաբել է

«Ժողովուրդ»-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա հոկտեմբերի 10-ին գրել էր գնաճի խայտառակ բարձր ցուցանիշի՝ 30 տոկոսից ավել գնաճի մասին՝ հակադրելով այն Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին տված խոստումներին: Բայց իրականում կան սննամթերքի տեսակներ, որոնց գնաճը հատել է նույնիսկ 40 տոկոսը: Մինչ այդ հիշեցնենք, որ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած մամուլի […]

Թուրքական պետհամարանիշներով ավտոբուսներ՝ Երևանին

Օրեր առաջ Euromedia24.com–ի թղթակիցը Գյումրիից Երևան ուղևորվող երկու ավտոբուս էր տեսանկարահանել, որոնք չինական արտադրության էին և ունեին թուրքական պետհամարանիշ։ Կապ հաստատեցինք Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ, ով տեղյակ չէր, թե արդյոք ավտոբուսները Երևանի համար են, խոստացավ ճշտել և զանգահարել, սակայն այդպես էլ հեռախոսազանգը տեղի չունեցավ։ Այսօր ևս կապ հաստատեցինք Կոստանյանի հետ, ով մեր հարցին […]

Իշխանությունների «սրտի օլիգարխը» «դաշտը գրավում է»

«Փաստ»-ը գրում է. «Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ գործարար Նարեկ Նալբանդյանի հյուրանոցային բիզնեսը ծաղկում է: Ի մասնավորի, նշել էինք, որ վերջին շրջանում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիսը» (այժմ` Eighty Eight Hotel and Spa) հյուրանոցային համալիրը դարձել է ամենաշատ զբոսաշրջիկ ընդունած հյուրանոցը Ծաղկաձորում, իսկ Հայաստանում այդ ցուցանիշով առաջատարներից մեկն է: Մինչ այդ էլ անդրադարձել էինք թեմային, որ […]

Փաշինյանը կոկորդ կպատռեր, թե բանկերը թալանով են զբաղված, դատարկում են մարդկանց գրպանները

168.am-ը գրում է.  Արդեն տևական ժամանակ Կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պարզ ասած՝ իրականացնում է էժան փողի քաղաքականություն։ Իջեցնում է փողի գինը։ Այս քաղաքականությունն ուղղված է առաջին հերթին՝ վարկային շուկային։ Ենթադրվում է, որ ոչ միանգամից, բայց որոշակի ժամանակ հետո այն պիտի հանգեցներ վարկերի էժանացման։ Սակայն մեկ տարի անց էլ վարկերը չեն էժանանում։ Կենտրոնական […]

12,5 տոկոսով ավելի շատ հարկային եկամուտներ և տուրքեր, քան 2023-ին․ ՊԵԿ-ի՝ 2024-ի հունվար-սեպտեմբերի հաշվետվությունը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկային մարմնի կողմից հավաքագրվել են շուրջ 1 տրլն 698.6 մլրդ դրամ եկամուտներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է շուրջ 189.1 մլրդ դրամով կամ 12.5%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 312 մլրդ դրամ եկամուտ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից պակաս է շուրջ […]

Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց

«Հրապարակ»-ը գրում է.  «Երեւանում տեղից տեղ գնալը ժամեր է տեւում՝ խցանումներ են, կարմիր գծերի գումարը տասնապատկեցին, բայց մեքենա կայանելն ավելի բարդ է, քան 1 տարի առաջ: Ստացվեց՝ քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց` 2024-ի ութ ամսվա ընթացքում կարմիր գծերից 600 միլիոն դրամով ավելի գումար է հավաքվել, քան ողջ 2023-ի ընթացքում: Իսկ ինչի վրա է քաղաքապետարանը […]

Իշխանության թիրախում գործարարներն են: Գրեթե բոլորի նկատմամբ հարուցվում են «փողերի լվացման» հոդվածով քրեական գործեր

Փոքրիշատե հաջողակ ցանկացած գործարար թիրախավորված է իշխանությունների կողմից. «Փաստ»-ը գրում է. « Հայաստանի գործող իշխանությունների՝ ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերությունների խորտակումը փոխանցիկ էստաֆետով տարածվում է միջազգային դաշտով մեկ։ Ինչպես երևում է, հերթը գերմանական կապիտալինն է։ Սեպտեմբերի 21-ին, ինչպես հայտնի է, կալանավորվեց գերմանական կապիտալի մաս կազմող «Մաքուր երկաթ» գործարանի տնօրեն Կարեն Հակոբյանը։ Նշենք, որ գործարանը պատկանում է […]

Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջները եւ հեքիաթները` եթե «մերժեք Սերժին

«Ժողովուրդ»-ը գրում է. «Ենթակառուցվածքներ են փլուզվում, բայց ՔՊ առաջնորդը անհոգ է եւ երջանիկ։ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր 2022 թվականի համեմատ 2023 թվականի ցուցանիշներով ՀՀ տնտեսական որոշ «հսկաների» շահույթի գահավիժմանը։ Հերթական օրինակը առավել քան մտահոգիչ է, քանզի 8 անգամ կամ 800 տոկոս շահույթի նվազումը հավասարազոր է տնտեսական կրախի, հատկապես, որ Երեւանի կենտրոնում գտնվող թանկարժեք «Ալեքսանդր հոթելը», […]

Թալանում է

Մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը թալանում է գնորդներին, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը: Մեծահարուստ,Դուբայում հարսանիք անող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետում շաքարավազի կիլոգրամը վաճառվում է 415, «Էկոնոմ» տեսակը` 395 դրամով,իսկ Երևանի «Էվրիկա» սուպերմարկետում շաքարավազի գինը 326 դրամ է։ Շաքարավազի բիզնեսում մեծ դեր ունեցող Սամվել Ալեքսանյանն այդքան թանկ է վաճառում շաքարավազը։  

Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից

«Հրապարակ»-ը գրում է «Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի դեմ իշխանությունների սկսած արշավը, պարզվում է, կոնկրետ նպատակ ունի: Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը փայաբաժին է ուզում ՀԷՑ-ից, այնպես, ինչպես ԶՊՄԿ-ից ստացավ ժամանակին: Մինչ այդ, սովորական դարձած ձեռագրով, մասկի շոուներ, հնչեղ բացահայտումներ են արվում, հանրային բողոք է բեմականացվում, ԱԺ-ում լսումներ, որ սեփականատերը բաժնեմաս «նվիրի» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի