13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Շոկոլադը քչանում է, գինը՝ բարձրանում /Տեսանյութ/

Կլիմայի փոփոխության հետևանքով կակաո աճեցնող խոշոր երկրներում՝ Գանայում և Կոտ դ՚ Իվուարում հատիկավոր կակաոյի բերքի ծավալները կտրուկ նվազել են:

Կակաոյի ծայրահեղ դեֆիցիտը հանգեցրել է գների շեշտակի բարձրացման:

Վերջին 2 տարում կակաոյի 1 տոննայի գինը ավելի քան 5 անգամ բարձրացել է՝ 2 200 ԱՄՆ դոլարից դառնալով 12 000 ԱՄՆ դոլար:

Ըստ փորձագիտական հաշվարկների՝ առաջիկա 1 տարվա ընթացքում շոկոլադի արժեքն ավելի քան 100 տոկոսով կբարձրանա:

Բիզնեսը կառավարելի դարձնելու համար ընկերություններից յուրաքանչյուրը դիմում է տարբեր քայլերի:

Մի մասը պատրաստվում է արտադրատեսակների մեջ կակաոյի պարունակությունը նվազեցնել, մյուսները խոստովանել են, որ կակաոյի փոխարեն հնարավոր է այլ բաղադրիչներ օգտագործեն:

Շոկոլադասերներին նոր փորձություն է սպասվում:

Սպառողը պետք է հնարավորինս ուշադիր լինի, քանի որ անբարեխիղճ շատ արտադրողներ կակաոյի անվան տակ կարտադրեն արմավի յուղով և այլ փոխարինող բաղադրիչներով շոկոլադներ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ