Առաջին հայկական տեսահոլովակը Թուրքիայում
Հայաստանը երկու թոք ունի, մեծը՝ Հայաստանն է, փոքրը՝ սփյուռքն է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նյու Յորքում Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը: «Երբ մեկին վտանգ է սպառնում, մյուսը պիտի ավելի աշխատի, որ մարմինը լավ մնա»,- ասել է: Հարցին, թե Սփյուռքը Հայաստանից, Հայաստանը Սփյուռքից ինչ է ցանկանում, Վարդան Գրեգորյանը պատասխանել […]
Գյումրիում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ասաց, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում նախարարության ողջ կազմով տեղափոխվել Գյումրի: «Շատ դրական եմ համարում նախարարությունը Գյումրի տեղափոխելը: Եթե կարողանանք հասկանալ, թե ինչպես ենք լուծում ադմինիստրատիվ խնդիրները ու շենքի հարցը, ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, որը տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ՝ մշակույթի նախարարությունը միակ […]
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում հունիսի 8-ին ապրիլյան պատերազմի մասին պատմող «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էր: Դրամայի հեղինակը Անահիտ Աղասարյանն է, երկու գործողությամբ դրաման նվիրված է Ապրիլյան քառօրյայի հերոսներին: Ներկայացմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ որդու հետ, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան […]
Մայիսի 23–ին Մոսկվայի Լազարյան ճեմարանում տեղի է ունեցել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» գրքի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը: Նշենք, որ գրքի հայերեն և անգլերեն տարբերակները լույս են տեսել Երևանում, հայերենը՝ 2004 թ.-ին, իսկ անգլերենը՝ 2007-ին: Հեղինակի խոսքով՝ գրքի հայերեն տարբերակի հրատարակումից հետո, այն անգլերեն թարգմանելիս, մի քանի լրացումներ են կատարվել, իսկ […]
«Մինչև այսօր մենք չենք ունեցել մշակութային այն քաղաքականությունը, որը պետք է ունենար ազատ և անկախ Հայաստանը: Մինչ այսօր չի եղել այն գիտակցությունը ,որ ազգային պետությունը և մշակութային ինքնությունը հոմանիշներ են»,-այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ այս մասին ասաց մշակութաբան Կարինե Քոչարյանը: Ըստ մշակութաբանի՝ այսօրվա կառավարության հիմնական խնդիրը նախկին արատներից ձերբազատվելն է.«Այս փուլը նախատեսված է նրա համար,որ […]
78 տարեկան հասակում վախճանվել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Նեւեդոմսկին: Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայության տարածած հայտարարությունը: Մահվան պատճառն առայժմ չի նշվում: Նեւեդոմսկին նկարահանվել է հարյուրից ավելի ֆիլմերում եւ հեռուստաշոուներում: 51 տարվա դերասանական գործունեության ընթացքում ակտիվորեն նկարահանվել է կինոյում՝ մարմնավորելով 100 դեր: Մասնավորապես, նա խաղացել է «Գնչու», «Բաց գիրք» եւ «Բուդուլայի վերադարձը» սերիալներում, […]
Ազգային անվտանգության ծառայությունը մշակույթի նախարարությունում ուսումնասիրություններ չի իրականացնում, քանի որ հնարավոր չարաշահումների վերաբերյալ իրավական հիմքեր նորանշանակ նախարարը չունի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ նախարարությունն իրականացրել է միջոցառումներ, որոնք բյուջեի չափերի մեջ չեն տեղավորվել: «Դրանք խոհեմ ձևով չեն ծախսվել։ Այն, ինչ նախատեսված է եղել եռամսյակի համար, […]
Մահացել է Երեւանի կամերային թատրոնի դերասան Գեորգի Ամիրաղյանը: Ծնվել է 1957թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում: 1979-82թթ սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում` Դմտրի Կեսայանցի արվեստանոցում: 1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 1982թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` «Կաբարե», «Կառավարական համերգ», «Պարոնայք…», «Միսս Դժոխք» և այլն: 1985թ-ից […]
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը դիմել էր ինձ խնդրանքով, որպեսզի նախարարությունը միջնորդի վերադարձնելու բոլոր այն կտավները, որոնք պայմանագրային հիմունքով տրամադրվել են այլ նախարարությունների և պետական գերատեսչությունների և որոնց պայմանագրային ժամկետն ավարտվել է: Պարոն Ծատուրյանը նշել է, որ դրանք նորերով փոխարինելու կարիք կա, ինչպես նշված է պայմանագրերում, պարզապես տարիներ շարունակ նկարները սահմանված կարգով չեն վերադարձվել: […]
































