04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը

Հայաստանի Հանրապետությունում` 2018 թվականի մայիսի 16-20-ն անցկացվում է «Ռուսական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը: Միջոցառման ընթացքում Երևան և Գյումրի քաղաքներում կցուցադրվեն ժամանակակից Ռուսաստանի կյանքը ներկայացնող, ինչպես նաև պատմական թեմաներով ռուսական տարբեր ժանրերի գեղարվեստական և վավերագրական նոր կինոնկարներ: Ֆիլմերը կներկայացնեն հեղինակները, կինոդիտումներից հետո տեղի կունենան քննարկումներ հանդիսատեսի հետ: Գառնիի պատմաճարտարապետական համալիրի տաճարին հարակից բաց հարթակում կցուցադրվի «Բոլշոյ» […]

Լիլիթ Մակունցն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն

Ս. թ. մայիսի 17-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, շրջայց կատարեց, ծանոթացավ թատրոնի ստեղծագործական պրոցեսների կազմակերպմանն ու աշխատանքային պայմաններին:     Շրջայցից հետո նախարարն առաջարկեց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանին անդրադառնալ ոլորտի արդի մարտահրավերներին, ձեռքբերումներին, անելիքներին: Այս համատեքստում քննարկվեցին հարցեր, որոնց առանցքում օրենսդրական դաշտի, մասնավորապես՝  «Գնումների մասին» ՀՀ օրենքում առկա […]

Թանգարանների միջազգային օր, Թանգարանների գիշեր. «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հանրույթներ»

Այս տարի Հայաստանում Թանգարանների գիշերն անցկացվում է արդեն 15-րդ անգամ, Արցախում՝ կնշվի 6-րդ անգամ: Միջոցառումն անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ամենամոտ շաբաթ  օրը` Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ: Թանգարանների միջազգայիրն օրը նշվում է 1977 թվականից` յուրաքանչյուր տարի մայիսի 18-ին համախմբելով ավելի քան 30 հազար թանգարաններ աշխարհի տարբեր երկրներից: Երկու օրերն էլ մեր […]

Նիկոլ Փաշինյանը կարող է դառնալ Արամ Ասատրյանի թոռնիկի հյուրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված է հունիսի 1-ին կայանալիք Գրիշա Ասատրյանի համերգին: Վաղաժամ կյանքից հեռացած սիրված երգիչ` Արամ Ասատրյանի թոռնիկը իր քայլերթը սկսել է դեռ շատ փոքր տարիքից:  «Ժպտացող հայ մանուկներ» խորագրով բարեգործական համերգը կայանալու է հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության միջազգային օրվան զուգահեռ: Գրիշան 14 տարեկան է եւ խոստանում է համերգի ընթացքում մեծ ժպտներ պարգեւել հայ […]

Երևանյան հնչյունները՝ Նալբանդյան 21-ում

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, ի թիվս Հայաստանի և Արցախի 116 թանգարանների, արդեն 15-րդ անգամ աշխարհի 30 հազար թանգարաններին է միանում՝ մասնակցելով «Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» միջոցառումներին։ «Թանգարանների միջազգային օր – 2018» ամենամյա միջոցառմանը, որը կրում է «Գերհաղորդակցվող թանգարաններ. նոր մոտեցումներ, նոր հասարակություն» խորագիրը, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրության մուտքն ազատ կլինի մայիսի 18-ին, ժամը […]

Սերգեյ Սմբատյանը՝ Եվրոպայի լավագույն բեմերում

Մայիսի 19-31-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա Մալթայում, Ավստրիայում և Գերմանիայում։ Համերգները կայանալու են եվրոպական լավագույն դահլիճներում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում, Վիեննայի Musikverein-ում, որի Մեծ դահլիճը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգասրահն է և իր ժամանակակից լուծումներով ու ակուստիկայով աշխարհի լավագույն համերգասրահներից մեկն է, Մյունխենի մշակութային կենտրոնում՝ […]

Լիլիթ Մակունցը հանդիպեց կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Ս. թ. մայիսի 16-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը հանդիպեց կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Ընդունելով շնորհավորանքները պաշտոնի ստանձնման կապակցությամբ, նախարարն ողջունեց ներկաներին և առաջարկեց անդրադառնալ ոլորտում առկա խնդիրներին, ինչպես նաև «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ յուրաքանչյուրի կարծիքներին: Հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացավ ֆիլմարտադրող ընկերությունների ղեկավարների, ներկայացուցիչների, ռեժիսորների, պրոդյուսերների հետ, ինչպես նաև լսեց […]

Լիլիթ Մակունցը պարզաբանում է՝ ինչ է նշանակում «մշակույթը ես եմ» (տեսանյութ)

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդարադարձավ իր հայտարարությանը, որ «մշակույթը ես եմ»: Նա նաև ասաց, որ հաճախ է այցելել մշակութային օջախներ նախկինում էլ, երեկ էլ է եղել: Նախորդի աշխատանքներից դրական ծրագրերը կշարունակեն, նաև կլինեն նորերը: 

Մշակույթի նախարարը՝ ոլորտից անտեղյակ լինելու հայտարարությունների մասին (տեսանյութ)

Մշակույթի նոր նախարար Լիլիթ Մակունցն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե իր նշանակման հետ կապված սոցիալական ցանցերում դիտարկումներ եղան, թե ինքն անտեղյակ է այս ոլորտից: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի