25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պատկերասրահից նկարներ են անհետանում. բանավեճ մշակութային գործիչների միջև

«Մինչև այսօր մենք չենք ունեցել մշակութային այն քաղաքականությունը, որը պետք է ունենար ազատ և անկախ Հայաստանը: Մինչ այսօր չի եղել այն գիտակցությունը ,որ ազգային պետությունը և մշակութային ինքնությունը հոմանիշներ են»,-այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ այս մասին ասաց մշակութաբան Կարինե Քոչարյանը:

Ըստ մշակութաբանի՝  այսօրվա կառավարության հիմնական խնդիրը նախկին արատներից ձերբազատվելն է.«Այս փուլը նախատեսված է նրա համար,որ մենք ազտվենք Հայաստանը իր ճիրաններում պահած քաղցկեղից»:

Ի պատասխան Հակոբյանի այս կարծիքին, մշակույթի նախկին փոխնախարար Կարինե Խոդիկյանն ասաց.«Որքան էլ նորը լավ է, մենք չպետք է եղածի լավը մոռանանք: Չպետք է մոռանանք՝ ինչ լավ վիճակ  է հիմա մեր թանգարաններում»:

Բայց այս անգամ էլԿարինե Քոչարյանը հակադարձեց Խոդիկյանին, ասելով. «Մենք բոլորս էլ գիտենք՝ ինչ վիճակ է թանգարաններում, պատկերասրահից նկարներ են անհետանում»:

«Եկեք չխառնենք անվտանգությունը և կոռուպցիան ազգային մշակույթ ներկայացնելու խնդրի հետ, այս բոլոր տարիների ընթացքում այն ինչ մենք ունենք, ի պատիվ բոլորի, մնացել է: Անկախ նրանից, թե ով ինչ ժամանակաշրջանում է գործում»,-ասաց Խոդիկյանը:

Երևանի գլխավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը, ով նույնպես մասնակցում էր ասուլիսին փարձեց շտկել իրավիճակը:

Մանրամասները ՝ տեսանյութում 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ