04 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայտնի են Շառլ Ազնավուրի հրաժեշտի օրն ու վայրը

Հոկտեմբերի 1-ին մահացած ֆրանսահայ շանսոնյեի՝ Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողության օրն ու վայրը հայտնի են: Այն տեղի կունենա հոկտեմբերի 5-ի առավոտյան Փարիզի «Հաշմանդամների պալատում»: Ազնավուրը կլինի առաջին երաժիշտը, որի պատվին տեղի կունենա «Ազգային հարգանքի տուրքի» արարողություն:   Իշխանությունները նշել էին, որ հրաժեշտի արարողությունը տեղի չի ունենա առանց երաժշտի ընտանիքի համաձայնության: Նրա ընտանիքը սկզբում համեստ արարողակարգ է ցանկացել կազմակերպել, սակայն փոխել […]

Հայտնի է Շառլ Ազնավուրի մահվան պատճառը

Ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան պատճառը պարզվել է դատաբժշկական փորձաքննությամբ, հայտնում է LCI-ն: Փորձագետները ընդունել են, որ մահը վրա է հասել բնական պատճառներով: Երբ Ազնավուրը լոգանք է ընդունել, նրա մոտ թոքի այտուց է զարգացել, որը բերել է սիրտ-շնչառական անբավարարության: Չնայած մահվան պահին երգիչը լոգանք ընդունելիս է եղել, բացառված է որպես մահվան պատճառ անզգուշաբար ջրահեղձ լինելը:

Շառլի հետ ծանոթ ենք երկրաշարժի տարիներից. Արա Բաբլոյանն՝ իր և Ազնավուրի մտերմության մասին

Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել Շառլ Ազնավուրի հետ շփվել, բարեկամություն, ընկերություն անել, այսօր Շառլ Ազնավուրի երևանյան կեցավայրում բացված սգո մատյանում գրառում կատարելուց հետո լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։  «Շառլի բոլոր երգերն եմ սիրում, անհնարին է զատել որևէ մեկը։ Ես ֆրանկոֆոն եմ և շատ կապված եմ Ֆրանսիայի հետ, չի բացառվում, որ Շառլի ազդեցությունը կա […]

Երևանի մետրոպոլիտենում հնչում են Ազնավուրի ստեղծագործությունները /տեսանյութ/

Երևանի մետրոպոլիտենի կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները: Այս մասին հոկտեմբերի 2-ին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Ի հիշատակ ֆրանսահայ նշանավոր շանսոնյեի՝Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են նրա ստեղծագործությունները։ Հավերժ փառք քեզ Մեծ Հայ, սիրելի Շառլ»,- գրված է հրապարակման մեջ:

Ֆրանսիայի նախագահը Twitter-ում հայերեն գրառում է կատարել

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Շառլ Ազնավուրի մահվանը։ «Նրան հրավիրել էի միանալ իմ գալիք այցին Երևանի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ուր երգելու էր։ Հայ ժողովրդի հետ բաժանելու ենք ֆրանսիացի ժողովրդի սուգը», – գրել է Մակրոնը:    

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականի թղթակից Ռիչարդ Քեյն ուշագրավ և ծավալուն հոդվածով անդրադարձել է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անցած ուղուն՝ ներկայացնելով բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքից, մեջբերելով տարբեր թեմաների շուրջ տաղանդաշատ հայորդու ուղիղ խոսքը: «Նա ամենևին էլ գրավիչ չէր, չափազանց տգեղ էր, կարճահասակ և, ինչպես քննադատներն էին ասում, սարսափելի ձայնի կրող: Սակայն բեմի վրա այս […]

Ես կարծում էի՝ դու անմահ ես, Շառլ… . ցավակցում են Սարկոզին եւ Կարլա Բրունին

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և նրա կինը՝ երգչուհի և մոդել Կառլա Բրունին, ցավակցություն են հայտնել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ: Սարկոզին Instagram-ում իր գրառումն ուղեկցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ազնավուրի կատարման տեսանյութով: «Մեծն Շառլը հեռացավ: Նրա հեռանալն ինձ անակնկալի բերեց և ցնցեց, քանի որ նրան անխոնջ և անմահ էի կարծում: Նա […]

Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը

Աշխարհի այս հայը եղավ ֆրանսերեն լեզվի, արժեքների ու հատկապես ազատության լավագույն դեսպաններից մեկը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ցավակցական ուղերձ է հղել: «Անսահման տխրությամբ իմացանք Շառլ Ազնավուրի մահվան գույժը՝ հոկտեմբերի մեկին, 94 տարեկան հասակում, մինչդեռ ողջ Ֆրանկոֆոնիան՝ հավաքված Երեւանում երկրների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ Գագաթաժողովի առիթով, պատրաստվում էր նրա հետ «Բոհեմը» երգել, ձայնակցել […]

Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար

Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար: Այդ մասին հայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը: Ինչպես հիշեցնում է voici.fr կայքը, Ազնավուրը վերջերս հոսպիտալացվել էր և ստիպված էր եղել չեղարկել իր համերգները: Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես […]

Իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է

Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է: Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին: Իսկ իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի