25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մերժված սրտերի լավագույն սփոփողը. Daily Mail-ի ուշագրավ անդրադարձն Ազնավուրի կյանքին (լուսանկարներ)

Բրիտանական Daily Mail պարբերականի թղթակից Ռիչարդ Քեյն ուշագրավ և ծավալուն հոդվածով անդրադարձել է լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անցած ուղուն՝ ներկայացնելով բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ թե՛ անձնական, թե՛ ստեղծագործական կյանքից, մեջբերելով տարբեր թեմաների շուրջ տաղանդաշատ հայորդու ուղիղ խոսքը:

«Նա ամենևին էլ գրավիչ չէր, չափազանց տգեղ էր, կարճահասակ և, ինչպես քննադատներն էին ասում, սարսափելի ձայնի կրող: Սակայն բեմի վրա այս երգիչը կարողանում էր կանանց հիստերիայի հասցնել, և նա դա անում էր նույնիսկ 90-ն անց տարիքում: Ասվածի վառ օրինակը Royal Albert Hall-ում ունեցած համերգն էր, որի ժամանակ նրա կողմից նետված թաշկինակը խելահեղ իրարանցում առաջացրեց դահլիճում»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ Ազնավուրի՝ հոգով լի բալլադները կանանց մի ամբողջ սերնդի են օգնել հաղթահարել անպատասխան սիրո տառապանքը:

 Մի անգամ պատասխանելով լրագրողի հարցին առ այն, թե ինչու են կանայք իրեն այդքան շատ սիրահարվում՝ Ազնավուրն ասել է. «Ես Ֆրանսիայում կանանց համար երգերի լավագույն գրողն եմ, քանի որ զգում եմ նրանց զգացածը: Ես սիրո հարցում գիտակ չեմ, բայց դրա մասին գրել կարողանում եմ»:

Քեյի խոսքով՝ Ազնավուրն իր երգերում պատմում է սիրո հավերժական եռանկյան, մերժված լինելու ցավի մասին: Նրա թրթռուն ու թախծոտ ձայնն արտահայտում էր այն ամենը, ինչ զգում էին մերժված կանայք:

Aznavour sold 180 million records and appeared in more than 80 films throughout his career (pictured, Charles Aznavour sings for Ursula Andress)

«Ազնավուրի տաղանդն այն էր, որ նա կարողանում էր մարդկության ցավերը վերածել երաժշտության, և մարդիկ հենց դրա համար էին նրան սիրում»,- գրում է Քեյը՝ հավելելով, որ Ազնավուրի երկրպագուները նրան հավատարիմ մնացին մինչև կյանքի վերջ:

Related image

Քեյը պատմում է, որ տաղանդաշատ հայորդուն անվանում էին «Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա»: Նա գրել է 1.300-ից ավելի երգ, ամբողջ աշխարհում վաճառել է մոտ 180 մլն ձայնասկավառակ, նկարահանվել է 80-ից ավելի ֆիլմում, իսկ CNN-ի կողմից ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչ:

Հոդվածագրի կարծիքով՝ Ազնավուրի և Սինատրայի միջև ամենամեծ նմանությունը, հավանաբար, հակառակ սեռի շրջանում ահռելի հաջողություն ունենալն էր:

Image result for young aznavour with women

Հեղինակը նշում է, որ գեղեցիկ կանայք պաշտում էին նրան՝ չնայած Ազնավուրն ամենևին էլ չէր հավակնում կրքոտ սիրեկանի կոչման: 

«Ես սիրո աստված չեմ: Նրանք ինձ այդպես են անվանում, սակայն ես կողքիս նստած տղամարդուց ավել չեմ սիրել՝ չնայած նրանից պակաս էլ չեմ սիրել»,- շանսոնյեի խոսքը մեջբերում է հեղինակը՝ մանրամասնելով, որ Ազնավուրն ամուսնացած է եղել երեք անգամ ու կապված է եղել մի շարք հայտնի կանանց՝ այդ թվում նաև Օդրի Հեփբերնի ու Լայզա Մինելիի հետ:

Image result for young aznavour with liza minneli

«Կանայք, որոնց հետ ես եղել եմ, պարտադիր չէ, որ հայտնի լինեին: Օրինակ՝ Լայզան հայտնի չէր, երբ մենք միասին էինք: Իրականում չեմ կարծում, որ ես երբևէ որևէ հայտնի սեր եմ ունեցել»,- հարցազրույցներից մեկում ասել է շանսոնյեն՝ Մինելիի մասով նշելով, որ նա «սիրելու ֆանտաստիկ կարողություն ուներ»: 

Մինչդեռ երգչուհին իրենց սիրավեպի մասին ասել է. «Առաջին անգամ նրան տեսնելուց հետո, մոտ երկու ժամ չէի կարողանում շնչել»:

Related image

Սակայն, Ազնավուրի խոսքով, իրենց սիրավեպն ավարտվել է տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում, ապրելու պատճառով:

«Սերը չի կարող հարատևել, եթե սիրելիդ ապրում է 3.000 մղոն հեռավորության վրա»,-բացատրել էր Ազնավուրը:

Image result for young aznavour with liza minneli

 

Հատկանշական է, որ Ազնավուրի խոստովանմամբ՝ ինքը կյանքում «բացարձակ» սիրահարված է եղել ընդամենը երեք անգամ, և Էդիտ Պիաֆն այդ երեք կանանցից մեկն էր:

«Եթե ամուսնանայի Պիաֆի հետ, մենք մեկս մյուսիս կոչնչացնեինք: Միևնույն լճում շատ կոկորդիլոսներ չեն կարող ապրել: Ես նրան շատ եմ սիրել, բայց երբեք սիրեկաններ չենք եղել: Ես նրա տանն ապրել եմ ութ տարի ու տեսել եմ՝ ինչպես են տարբեր տղամարդիկ գալիս-գնում: Ես սրբում էի նրա արցունքները, երբ սիրահարված էր լինում: Այդքանը»,-հարցազրույցներից մեկում անկեղծացել է շանսոնյեն:

Image result for young aznavour with edith piaf

Սահուն անցում կատարելով Ազնավուրի կարիերային՝ հեղինակը նշում է, որ բեմի համար ոչ ներկայանալի տեսքով, բայց ահռելի տաղանդով Ազնավուրն իր առաջին հիթը (Sur Ma Vie) կատարել է 1956թ.:

«Ամենավատը սկզբում էր, երբ ամեն ինչ նոր էի սկսում: Քննադատներից մեկը մի անգամ գրել էր. «Ինչո՞ւ են նրան թույլ տալիս բեմում սողալ»: Ես բոլորին անհանգստություն էի պատճառում, իմ տգեղ դեմքը, իմ կարճահասակությունը, իմ ոչ կոմերցիոն երգերը: Ինձ ասում էին, որ ես երբեք չեմ հասնի հաջողության: Բայց հետո ես դարձա առաջին ֆրանսիացին, որը ելույթ է ունեցել ամբողջ աշխարհում: Ես հաղթող եմ, քանի որ իմ տեսակով պայքարող եմ»,-իր անցած ուղու մասին ասել է Ազնավուրը:

Image result for young aznavour

Հեղինակը պատմում է, որ Ազնավուրի հաջողությունը եկել է 1960-ական թվականներին: Դրան զուգահեռ՝ նա նկարահանվել է «Կրակեք դաշնակահարին» ֆիլմում, որն Ազնավուրին համաշխարհային ճանաչում է բերել:

Ոգևորված այս հաջողությամբ՝ Ազնավուրը 1963թ. անկրկնելի համերգ է տվել նյույորքյան Carnegie Hall-ի լեփ-լեցուն դահլիճում:

Image result for young aznavour shoot the piano player

«Այնուհանդերձ՝ ես երբեք հաճույք չեմ ստացել, երբ ինձ սեքս-խորհրդանիշ են անվանել: Ես ծնվել եմ ամուսնանալու, ընտանիքի մարդ լինելու համար»,- Ազնավուրի խոսքը մեջբերում է հեղինակը՝ մանրամասնելով, որ շանսոնյեն առաջին անգամ ամուսնացել է 21 տարեկանում՝ Միշելին Ռյուգելի հետ: Ամուսնությունը, որի արդյունքում մեկ դուստր է լույս աշխարհ եկել, տևել է 5 տարի:

Ազնավուրի երկրորդ ամուսնությունն Էվելին Պլեսիսի հետ մեկ տարի էլ չի տևել. բաժանության պատճառը եղել է այն, որ նրա կինը հրաժարվում էր երեխա ունենալ, քանի որ վախենում էր կորցնել գեղեցկությունը:

«Արդյո՞ք հնարավոր է խնամել մի ծառ, որը հրաժարվում է պտուղ տալ»,-մի առիթով ասել է Ազնավուրը:

Երկու անհաջող ամուսնությունից ու բազմաթիվ սիրային կապերից հետո Ազնավուրն ամուսնացել է շվեդուհի Ուլլա Տորսելի հետ, որը նրանից փոքր էր 17 տարով:

«Ի վերջո, ես գտա այն կնոջը, որի նմանը միշտ էլ ցանկացել եմ ունենալ. բաց գույնի աչքերով, հարթ մաշկով շիկահեր»,- երրորդ կնոջ մասին ասել էր շանսոնյեն՝ ընդգծելով, որ Ուլլայի մեջ իրեն գրավել էր հանգիստ ու խաղաղ բնավորությունը:

Charles Aznavour (pictured in 1966 with his third wife Ulla) helped a whole generation of women cope with the anguish of unrequited love

Իր անդրադարձում Քեյը պատմում է նաև Ազնավուրի հայկական ծագման մասին՝ նշելով, որ ի ծնե Շահնուր Վաղինակ Ազնավուրյան անուն-ազգանունը ստացած հայորդին իր կարիերայի սկզբում հրաժարվել է ազգանվան վերջին երեք տառից:

His most famous song in the English language was She, co-written by his friend Herbert Kretzmer, the former Daily Mail television critic (pictured, Aznavour in 1936)

Հեղինակը նաև պատմում է՝ ինչպես է Ազնավուրյանների ընտանիքը, վտանգելով սեփական կյանքն ու անվտանգությունը, Երկրորդ աշխարհամարտի տարիներին բազմաթիվ հրեաների փրկել նացիստների հետապնդումից:

Image result for aznavourian family

Որպես անդրադարձի ուշագրավ վերջաբան՝ հեղինակը մեջբերում է բրիտանացի գրող, Ազնավուրի հանրահայտ She հիթի համահեղինակ Հերբերտ Կրեցմերի խոսքը. «Վերջին անգամ Ազնավուրին մի քանի ամիս առաջ եմ տեսել: Նա ինձ հյուր եր եկել մի բաժակ թեյ խմելու ու երգերի մասին զրուցելու համար: Նա միշտ ինձ ասում էր՝ «այն օրը, երբ դադարեմ երգել, այդ օրն էլ կմեռնեմ»: Պարզվեց՝ շատ ճիշտ էր ասում»:

Image result for Charles Aznavour handkachief gif

Շանսոնյեն մահացել է հոկտեմբերի 1-ին՝ Ֆրանսիայում: Նա 94 տարեկան էր:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ