12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության Վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին Մեծահարգ պարոն Փաշինյան, Հայ ազգի մեծանուն զավակ Շառլ Ազնավուրի անդառնալի կորստից հետո և այս օրերին Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Ֆրանկաֆոնիայի օրերի շրջանակներում առաջարկում ենք քննության առնել Հայաստանի բնակավայրերից մեկը Ազնավուր անվանակոչելու մեր առաջարկը։ Անքննելի է այն մեծ վաստակը, որն աշխարհահռչակ Ազնավուրը ունեցել է Հայաստանի և հայ ժողովրդի համար, որի դրսևորումներից […]

Ֆրանսիայի նախագահը իր ելույթը սկսեց դիմելով ՀՀ վարչապետին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը: Ֆրանսիայի նախագահը իր ելույթը սկսեց դիմելով ՀՀ վարչապետին: «Իմ առաջին բառերը կցանկանայի ուղղել Ձեզ, պարոն վարչապետ՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար: Կցանկանայի նաև  շնորհավորել Ձեզ այս գագաթնաժողովը լավագույնս կազմակերպելու համար: Դուք գիտեք, թե ձեր երկիրը ինչ բարձր տեղ է գրավում ֆրանսիացիների սրտերում: […]

Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից մարվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային: Հոկտեմբերի 11-12-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի անդամ 84 երկրի պատվիրակություն և 38 երկրի ղեկավար:

Իմ հայրը գերմարդ էր. Շառլ Ազնավուրի որդու հարցազրույցը

«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին, Հայաստանի կառավարության անդամներին և բոլոր նրանց, ովքեր ներկա են գտնվել Փարիզում Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությանը։ Հիմնադրամը ներկայացնում է Շառլ Ազնավուրի որդու՝ Նիկոլա Ազնավուրի հարցազրույցը Le Journal du Dimanche-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Le Journal […]

Կրկես դարձած հայրենիք. Իրավունք

Ժամանակին Սերժ Սարգսյանն ասել էր՝ մենք կրկեսի վերա­ծելու հայրենիք չու­նենք: Բայց զարմանալիո­րեն պետք է արձանագրենք, որ այժմ կրկեսի վերածված հայրենի­քը փաստ է: Դե, եթե ծաղրածուն դար­ձել է Երեւանի քաղաքապետ, ապա ինչո՞ւ չենք կարող ունենալ ծաղրածու պատգամավոր: Եվ ահա վոժդի կու­սակցության եւ կառավարության օր­գան «Հայկական ժամանակի» ծա­նուցմամբ ԱԺ պատգամավոր դառնա­լու նպատակով ՔՊ անդամակցության դիմում է գրել […]

Հայաստանում այսօր հայտարարված է սգո օր

Պետական կառավարման համակարգի մարմինները, համայնքները, օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները խոնարհում են պետական դրոշը: Արտերկրում ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսություններում բացվում են սգո մատյաններ: Հայաստանում ռադիոընկերություններն ու հեռուստաընկերությունները վերանայում են իրենց եթերային ցանկը, չեն ցուցադրվում զվարճալի եւ ժամանցային հաղորդումները, երկրում չեղյալ են համարվում ժամանցային միջոցառումները: Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12.00-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ, […]

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն (Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե): Նա մահացել է 85 տարեկանում, Բարսելոնայում, հայտնում է ria.ru-ն՝ հավելելով, որ սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում: Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։ […]

Շառլ Ազնավուրի երկրպագուները մոմերի երթով հարգանքի տուրք են մատուցել Երևանում

Ի հիշատակ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի` նրա արվեստի հարյուրավոր երկրպագուներ հոկտեմբերի 5-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մոմերով երթ են իրականացրել դեպի «Ազնավուր» կենտրոն: Երթին մասնակցել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը։ «Մեր սերունդը մեծացել է` Ազնավուրի երգերը վայելելով: Հիշում եմ, երբ փոքր էի, ռադիոյով լսեցի, որ Ազնավուրը տոնում է իր քառասունամյակը: Այդ ժամանակ մտածում […]

Նա, որ գիտեր պատմության ողբերգությունը, հնչեցրեց այն, ինչ փորձում էին լռեցնել. Էմմանուել Մակրոնը՝ Ազնավուրին ու հայերին

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հուզիչ գրառում է արել Թվիթերում. «Շառլ Ազնավուրի միջոցով այսօր առիթ է հիշեցնել, թե ինչ ենք պարտավոր որպես ազգի հայերին, որոնք, փախչելով իրենց երկրից, եկան հզորացնելու մերը»: «Շառլ Ազնավուրը Հայաստանի որդին էր, դեսպանը, ընկերը: Նա, որ գիտեր Պատմության ողբերգությունը, հնչեցրեց այն, ինչ փորձում էին լռեցնել»: Հղումը, որ արձագանքեք https://twitter.com/EmmanuelMacron?s=09 Տեսանյութը՝ «Ազատության»  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի