Քարահունջի շուրջ. դե հիմա էլի գնաց՝ էլ գող փիսո էլ քաչալ շուն
Քարահունջի շուրջ: Քանի որ ես Քարահունջը կամ Զորաց քարերը որպես զբոսաշրջային պրոդուկտ ներկայացնելու մեջ իմ ավանդն են ունեցել շատ տարիներ առաջ ապա մի երկու բան կուզենայի ասել այդ ուղղությամբ:
Ա. Տուրիստական պրոդուկտները միշտ չէ, որ համահունչ են քայլում գիտական խոսքի հետ:Աշխարհի տարբեր երկրների միլիոնավոր այցելուներ ապահովող վայրեր այդպիսին են դարձել հենց միֆերի շնորհիվ: Տուրիստներից ոչ մեկը չի տեսել լճում ապրող հրեշին կամ ծովում ապրող ջրահարսին և ոչ էլ դա գիտականորեն ապացուցված փաստ է, բայց այդ վայրերը ձգում են:
Բ.Շատ հեշտ կարելի էր առանց ճշմարտության դեմ մեղանչելու թե աստղադիտարանը ներկայացնել, որպես վարկած և թե դամբարանադաշտը որպես փաստ:Հատկապես որ մեկը մյուսին չի խանգարում:Ի վերջո նույն վայրում կարող են լինել տարբեր ժամանակաշրջանի մշակութային շերտեր:
Այս երկու մոտեցումների համադրումից կշահեր պետությունը , գիտությունը, զբոսաշրջությունը, գյուղացիությունը մի խոսքով բոլոր, բայց դրա համար պետք էր ընդամենը մտքի ճկունություն ու փոխադարձ հարգանք: Դե հիմա էլի գնաց էլ գող փիսո էլ քաչալ շուն:
Ապրես Զոհրաբյան