06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար

Ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի մարմինը կդիահերձվի՝ մահվան պատճառները պարզելու համար: Այդ մասին հայտարարել է Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը:

Ինչպես հիշեցնում է voici.fr կայքը, Ազնավուրը վերջերս հոսպիտալացվել էր և ստիպված էր եղել չեղարկել իր համերգները: Հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը. նա 94 տարեկան էր: Երգիչը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը՝ քնած ժամանակ:

«Հիմքեր, որ նրա մահը կասկածելի բնույթ է ունեցել, չկան, բայց նրա մահվան հանգամանքները դեռևս հստակորեն պարզ չեն»,- ասել է Դեժարդինը:

Դիահերձումը կիրականացվի հոկտեմբերի 2-ին՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 10:30-ին, Նիմի հիվանդանոցում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ