11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Միակ խոչընդոտը, որին հանդիպել են «Genealogy»-ի անդամները

Ինգա Արշակյանը չի կարողանում նկարագրել իր այն զգացմունքները, որը ունեցել է  «Եվրատեսիլ-2015»-ին  մասնակցելու հրավերը ստանալիս: Արդեն մեկ անգամ հիշյալ մրցույթին մասնակցած երգչուհին այսօր լրագրողների հետ կիսեց իր դիտարկումները: «Կրկին այդ զգացողություններն ապրելը ինձ համար մեծ երջանկություն է»,-նշեց նա: Ինգա Արշակյանի  խոսքով` «Genealogy» խումբը   շատ մեծ աշխատանք են տանում, որպեսզի հաղթանակով վերադառնան Հայաստան:  Երգչուհին նշեց, որ […]

Հայոց ցեղասպանության թեման` Լոնդոնի գրքի ցուցահանդեսում

Լոնդոնի գրքի տոնավաճառը հիմնադրվել է 1971 թվականին և 44 տարիների ընթացքում, իրավամբ, ձեռք բերել «Եվրոպական հրատարակիչների Մեքքա» անվանումը: Համաշխարհային հրատարակչական համայնքի հեղինակավոր այս հարթակը համարվում է նաև տարբեր մշակույթների հանդիպման վայր` հնարավոր բոլոր դրսևորումներով: Լոնդոնի գրքի տոնավաճառը 2015 թվականին անցկացվում էր ապրիլի 14-16-ը, «Օլիմպիա» ցուցահանդեսային կենտրոնում: Այս տարի տոնավաճառի այցելուները հանդիպեցին գրքի և հրատարակչական գործի, […]

Տեղյա՞կ եք. Սերժի նամակը

«Սիրելի՛ Թուրքիոյ ժողովուրդ,Անունս Սերժ Թանքեան է։ Ես Լիբանան ծնած նիու զիլանտացի-ամերիկացի հայ եմ։ Իմ զոյգ մեծ հայրերս ու մեծ մայրերս բոլորն ալ կու գան այն վայրէն, որ ներկայիս Թուրքիա կը կոչուի։ Ստեփան անունով մեծ հայրս Կեսարիոյ Էֆքերէ շրջանէն եկած է, իսկ Վարսենիկ մեծ մայրս՝ Թոքատէն: Միւս մեծ հայրս ու մեծ մայրս Տորթեոլէն եւ Ուրֆայէն են։ […]

Երբ կգա Սիրուշոյի պահը /վիդեո/

Երգչուհի Սիրուշոն ամուսնու՝ Լևոն Քոչարյանի հետ մասնակցում էր «1915» ֆիլմի պրեմիերային: Henaran.am-ի հետ զրույցում Սիրուշոն նշեց, թե դեռևս չգիտի՝ երբ կարող են երկրպագուները նրան տեսնել բեմում` մենահամերգի տեսքով: «Երեք շաբաթ առաջ չգիտեի, որ կլինի տեսահոլովակ, բայց մի քանի օրվա ընթացքում պատրաստեցինք, և եղավ տեսահոլովակը: Տեսնենք՝ երբ կհասկանամ, որ պահն է, և ժամանակը կա, որ լիարժեք […]

Ռուսաստանի ազգագրության թանգարանում կներկայացվեն հայկական եզակի ցուցանմուշներ՝ Միլլերի հավաքածուից

Ս. թ. ապրիլի 27-ին, Ռուսաստանի ազգագրության թանգարանում (Սանկտ Պետերբուրգ) կբացվի «Հայկական ավանդական մշակույթի աշխարհը» խորա­գրով ցուցահանդեսը և կկայանա «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառան­գությունը» պատկերագրքի շնորհանդեսը: Ցուցահանդեսը և կատալոգի շնորհանդեսն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Ռուսաս­տանի ազգագրության թանգարանի, «Հայ ոսկերիչների հիմնադրամի» աջակցությամբ:  Ցուցահանդեսի […]

Մարդն իր խոսքի ու հայացքի համար բանտ չպիտի երթա. Սերժ Թանկյանը՝ քաղբանտարկյալներից ու համերգից /վիդեո/

 «Ես չգիտեի, որ 24, այդչափ մարդ կա, գիտեի, որ քանի մը մարդիկ կան, որ բանտարկված են իրենց քաղաքական հայացքների, տեսանկյունի համար, և իմ կարծիքն ու քո կարծիքը նույնն են, որ այն ձևով, որ մարդն իր խոսքի ու հայացքի համար բանտ չպիտի երթա, եթե ուրիշ կարևոր ոճիր չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց SOAD ռոք խմբի ներկայացուցիչ […]

Քիչ անց կկայանա «1915» ֆիլմի պրեմիերան. որն է ֆիլմի գաղտնիքը /վիդեո/

 «1915» ֆիլմն այսօր ցուցադրվել է ԱՄՆ-ում և Մոսկվայում, այսօր արդեն կցուցադրվի Հայաստանում՝ Մոսկվա կինոթատրոնում: հեղինակներն այսօր հանդես եկան մամլո ասուլիսով: Ֆիլմի գլխավոր ռեժիսոր և սցենարիստ Կարին Հովհաննիսյանը նշեց, որ այս ֆիլմը հոգեբանության մասին է: «1915»-ը գրող Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի և բազմազգ դերակատարների՝ Սիմոն Աբգարյանի, Սեմ Փեյջի, […]

Ռաբիսը մեր կյանքն է. Տիգրան Մանսուրյան

«Ամեն մեկիդ հետ առանձին երազել եմ շփվել, բայց այսպես բոլորիդ հետ շփվել չեմ էլ երազել»,-այսօր «Թումո»-ում կազմակերպված հանդիպման ժամանակ դիմելով երաժիշտներ Տիգրան Մանսուրյանին, Լիլիթ Պապոյանին, Տիգրան Համասյանին ու Սերժ Թանկյանին՝ ասաց հումորիս, «Վիտամին» ակումբի ներկայացուցիչներից Գարիկ Պապոյանը: Նա նշեց, որ նման երաժիշտներ պիտի հայ հասարակության մեջ շատ լինեն, ապա հպարտությամբ նկատեց, որ SOAD-ի համերգի ժամանակ […]

Մատերիս վրա կարող եմ հաշվել Հայաստանի բարձր մակարդակի երաժիշտներին. Համասյան

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, արդեն տեղեկացրել ենք, այսօր հանդիպում է կազմակերպվել երաժիշտներ Տիգրան Մանսուրյանի, Տիգրան Համասյանի, Սերժ Թանկյանի ու Լիլիթ Պիպոյանի հետ: Ներկաներին հնարավորություն տրվեց նրանց հարցեր ուղղել: Ի պատասխան հարցին, թե հայ երաժշտությանն արդյոք «ծով» անհրաժեշտ է, Լիլիթ Պիպոյանը պատասխանեց. «Ինչ ուզում եք, արեք, դուք անկախ եք, ես կողմնակից եմ բացարձակ ազատության, ցանկացած մեղեդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի