18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Քիչ անց կկայանա «1915» ֆիլմի պրեմիերան. որն է ֆիլմի գաղտնիքը /վիդեո/

 «1915» ֆիլմն այսօր ցուցադրվել է ԱՄՆ-ում և Մոսկվայում, այսօր արդեն կցուցադրվի Հայաստանում՝ Մոսկվա կինոթատրոնում: հեղինակներն այսօր հանդես եկան մամլո ասուլիսով: Ֆիլմի գլխավոր ռեժիսոր և սցենարիստ Կարին Հովհաննիսյանը նշեց, որ այս ֆիլմը հոգեբանության մասին է:

«1915»-ը գրող Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի և բազմազգ դերակատարների՝ Սիմոն Աբգարյանի, Սեմ Փեյջի, Նիկոլայ Կինսկիի համատեղ ուժերով «1915» ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում: Ֆիլմի օրիգինալ երաժշտությունը մշակել է «Գրեմմի»-ի մրցանակակիր, երաժիշտ և մարդու իրավունքների ոլորտի ակտիվիստ Սերժ Թանկյանը (System Of a Down): Գլխավոր դերակատարուհին Անժելա Սարաֆյանն է:

«1915» հոգեբանական թրիլլերը ներկայացնում է ժամանակակից պատմության ամենասոսկալի իրադարձությունները: Ֆիլմը հետևում է մի մարդու վիճելի առաքելությանը, ով ցանկություն ունի կյանք վերադարձնել մոռացված ցեղասպանության ուրվականներին:

Հարցին, թե որն է ֆիլմի գաղտնիքը, Կարինը պատասխանեց՝ Անժելա Սարաֆյանն է: «Ֆիլմը ժխտման մասին է, նրա մասինէ , որ մենք փորձում ենք անցյալից փախչել, բայց այդ փաստն ու թեման թուրքին մատուցելու համար պետք է լինել զգույշ, ճկուն, գեղեցիկ:

Ֆիլմը չունի հստակ քաղաքական կամ պատմական ուղերձ, մենք դաս չենք տալիս, բայց ուզում ենք, որ մարդը նայի ու դահլիճից հեռանա մի զգացմունքով, որ աշխարհը չի մեռել, 1915-ի չճանաչված միլիոնավոր ուրվականները մեր շուրջ են, այդ ստվերը դեռ կա, մենք դեռ դրանից չենք ազատվել»:

Նշենք, որ ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելոսում մի քանի վայրերում քսան օրվա ընթացքում: Սերժ Թանկյանը հավելեց, որ սա դժվարին աշխատանք էր, որի համար շնորհակալ է: Նա նկատեց, որ ֆիլմի գաղափարն ու իր երաժշտությունը փոխկապակցված են, փորձել է ճկուն էլեմենտներ մտցնել, որպեսզի միավորվեն հայկական ավանդականն ու ռոք երաժաշտությունը միաձուլվեն: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ