25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռաբիսը մեր կյանքն է. Տիգրան Մանսուրյան

«Ամեն մեկիդ հետ առանձին երազել եմ շփվել, բայց այսպես բոլորիդ հետ շփվել չեմ էլ երազել»,-այսօր «Թումո»-ում կազմակերպված հանդիպման ժամանակ դիմելով երաժիշտներ Տիգրան Մանսուրյանին, Լիլիթ Պապոյանին, Տիգրան Համասյանին ու Սերժ Թանկյանին՝ ասաց հումորիս, «Վիտամին» ակումբի ներկայացուցիչներից Գարիկ Պապոյանը: Նա նշեց, որ նման երաժիշտներ պիտի հայ հասարակության մեջ շատ լինեն, ապա հպարտությամբ նկատեց, որ SOAD-ի համերգի ժամանակ հաճելիորեն զարմացել է՝ տեսնելով, թե ինչ բարձրաճաշակ բազմություն է հավաքված:

«Եթե դուք քչանաք մեր հասարակյության մեջ, ձեր տեսակը կքչանա, իմ տեսակն էլ կքչանա, որովհետև իմ տեսակի մեջ դուք ձեր մասն ունենք: Ես չգիտեի, որ այդքան մարդ կա, որ նման երաժշտության սիրում է: Ձեր համերգի ժամանակ ամեն իրար կպնելիս փաթաթվում էին»,-ասաց նա:

«Սիրաշահեցիր ինձ, կշփվեմ քեզ հետ»,-կատակեց Մանսուրյանը: «Այն ռաբիsը, որ հնչում է մեր շուրջ, դա մեր կյանքն է, ոչ թե արգելել է պետք, այլ մեր կյանքը պետք է փոխել»,-ասաց նա՝ արձագանքելով Տիգրան Մանուրյանին, ով ասաց. «Շատ կարևոր է, որ ցենզուրա լինի, ռադիոներով ու հեռուստատեսությամբ իննսուն տոկոսն աղբ են ցույց տալիս, եվրոպական ամենաազատ երկրներում նույնիսկ ցենզուրա կա»: Սերժ Թանկյանը հավելեց, որ եթե պիտի արվեստին վնաս տան, չպիտի անեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ