Իսկական ընկերը քեզ հետ է…

Իրական ընկերը քեզ հետ է, երբ դու ճիշտ չես: Երբ դու ճիշտ ես, յուրաքանչյուրը կլինի քեզ հետ: Մարկ Տվեն
Իրական ընկերը քեզ հետ է, երբ դու ճիշտ չես: Երբ դու ճիշտ ես, յուրաքանչյուրը կլինի քեզ հետ: Մարկ Տվեն
Այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հանրապետության հրապարակում համերգ կտա աշխարհահռչակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խումբը. համերգի խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Խումբն առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում: Համերգից 3 ժամ առաջ հրապարակը լեփ-լեցուն է:
Այս ռոք խումբը առաջին անգամ համերգային ծրագրով ներկայանալու է Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ հայերի զանգվածային կոտորածների 100-ամյակ ոգեկոչելու համար: Աերիկյան System of a Down ռոք խումբը միջազգային շրջագայություն է սկսել, որի շրջանակներում այն իր առաջին համերգը կկատարի Հայաստանում՝ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ: Խումբը, որի 4 անդամներն էլ հայկական ծագում ունեն, այսօր Երևանի Հանրապետության հրապարակում համերգով կներկայացնի՝ […]
Այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Հանրապետության հրապարակում համերգ կտա աշխարհահռչակ, ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող SOAD ռոք խումբը. համերգի խորագիրն է Wake up the souls («Արթնացրեք հոգիները»): Խումբն առաջին անգամ է ելույթ ունենալու Հայաստանում: Սակայն արդեն հիմա՝ համերգից ժամեր առաջ, Հանրապետության հրապարակը բազմամարդ է: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, […]
Այսօր կեսգիշերին՝ ժամը 00:01-ին (24.04.2015), Թատերական հրապարակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը կներկայացնեն Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» օրատորիան՝ բալետի երկրորդ արարից: Համերգային երեկոյի դիրիժորն է ՀՀ վաստ. արտիստ Կարեն Դուրգարյանը, խմբավարը՝ Ռադիկ Մելիքյանը: Այս համերգով Հայաստանի գլխավոր թատրոնից ուղիղ կեսգիշերին կմեկնարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի և ոգեկոչան միջոցառումները:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նախօրեին իր մոսկովյան համերգին անակնկալ է մատուցել իր երկրպագուհուն, տեղեկացնում է «Комсомольская правда»-ն: Լիդա տատիկը «Коммерсант»-ի թղթակցին ասել էր, թե Ազնավուրի ջերմ երկրպագուն է: Այս մասին իմանալով՝ Ազնավուրը Լիդա տատիկին հրավիրել էր Մոսկվայում կայանալիք իր համերգին եւ հանդիպել նրա հետ: Կարճատեւ հանդիպմանը Ազնավուրն իր ստորագրությունն է նվիրել տարեց կնոջը: Հիշեցնենք Հայոց […]
Բանաստեղծ Հարութ Կարակուշյանի պոեզիայում պայքարը վճռորոշ երանգավորում ունի: Բանաստեղծը մի բանաստեղծություն նվիրեց Henaran.am-ի ընթերցողին, որում այսպիսի տողեր կան. «Բաշխել եմ հիմա՝ անկանոն անչափ Կաթից կտրված իղձերը հոգուս, Իբրև մահացող՝ վերջին ցանկությամբ, Սերունդ եմ թողնում, բայց մնում եմ կույս…»: Մանրամասները՝ տեսանյութում:
Արձակագիր Ռազմիկ Դավոյանի կարծիքով, Ցեղասպանությունը ոչ թե ողբի համար է, այլ ոգեկոչման: Նրա խոսքով, այն պահից , երբ աշխարհի գագաթաժողովում հնչեց Հայ դատի պահանջը պետության, մեր իշխանության բարձրագույն անձերի կողմից, այդ պահից Ցեղասպանությունը մենաշնորհ չի եւ դուրս եկավ հայության սահմաններից: Հայաստանը Թուրքայի հետ միշտ խոսել է վարագույրի կամ պատնեշի հետեւից: “Ֆուտբոլային քաղաքականությունը, որ արեց մեր […]
Դժբախտ է այն երկիրը, որը հերոսների կարիք ունի: Բրեխտ Բերտոլտ