11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

System of a Down-ը Երեւանում է

Այսօր ժամը 14:00-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Երեւան-Մոսկվա ինքնաթիռը, որով Հայաստան են ժամանել System of a Down աշխարհահռչակ ռոք խմբի երաժիշտները: Օդանավակայանում նրանց դիմավորել են լրագրողներ, երկրպագուներ: Հիշեցնենք, ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կայանալու է խմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

Թանգարանները բաց կլինեն և կաշխատեն հատուկ ծրագրով

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2015 թվականի ապրիլի 11-ի N 185-Ա հրամանի` նախարարության համակարգի բոլոր թանգարաններում 2015 թվականի ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 10:00-18:00-ն սահմանվել են աշխատանքային ժամեր, իսկ 2015 թվականի ապրիլի 30-ը` սահմանվել ոչ աշխատանքային օր: Թանգարաններն այցելուներին կներկայանան ինչպես հիմնական ցուցադրությամբ, այնպես էլ հատուկ ծրագրերով:

«Թքած ունեմ՝ Պուտինը կգա, թե չէ»

Դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանը չի կարևորում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ պաշտոնյաների՝ Երևանում գտնվելը ապրիլի 24-ին: «Բացարձակ կարևոր չէ ինձ համար, թքած ունեմ՝ Պուտինը կգա, թե չէ: Ես այդ օրը նույնիսկ Ծիծեռնակաբերդ չեմ գնում: Այդ օրը գնում եմ տուն, տանն եմ նստում, ընտանիքիս հետ եմ անցկացնում, պատուհանները, դռները՝ փակ, հանգիստ: Հիշում եմ իմ տատիկին, […]

Խաչված եւ հարություն առած /վիդեո/

Հայ ժողովրդի ինքնության, առ Աստված ուղղված աղոթքի, Արարչի հետ հաղորդակցության եւ ապրումի ամենավառ խոսքը քարեղեն արտահայտությունն է: Հաղթանակներ եւ պարտություններ, հիասթափություններ եւ ոգեւորություն, հաղթանակի հպարտություն. պատմության փոշոտ քառուղիներում ընկել ենք եւ բարձրացել, տառապել ենք, խաչվել, ապա հարություն առել ինչպես Աստծո Միածին որդին: Աշխարհով մեկ սփռված հայության պես հայկական խաչքարներն էլ պատմում են մարդկությանը մեր մասին, […]

Նախկինում անպարկեշտ կյանքով եմ ապրել, Հիսուսը փոխեց ինձ. Սասունցի Դավիթ

Armlur.am-ը զրուցել է երգիչ Դավիթ Թուջարյանի հետ, ով փոշմանել է, որ հրաժարվել է «Սասունցի Դավիթ» բեմական անվանումից, քանի որ այն, նրա կարծիքով, արդեն տպավորվել էր հանդիսատեսի շրջանում: Երգիչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ այժմ ինքն իր ջանքերը կենտրոնացրել է ընտանիքի, աշխատանքի եւ պարկեշտ կյանքով ապրելու վրա: Նա խոստովանել է, որ նախկինում շատ առումներով անպարկեշտ կյանքով […]

Սպանված ու վերածնված խաչքարերի պատմությունը/վիդեո/

Այսօր, մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետություն փողոցների միջնամասի այգում բացվեց «Մշակութային եղեռն-խաչքարերի խորհուրդը» բացօթյա ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 13 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանը: «Բացի տարածքային և ֆիզիկական կորստից հայ ժողովուրդը ունեցավ նաև շատ լայն ժառանգության, գույքի կորուստ և նաև 170 հազար ոչնչացված  հուշարձանները, խաչքարերը, զարդարվեստի խոշորագույն նմուշները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի