11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդես՝ Երևանի քաղաքապետարանում

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ`Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը, որին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի ավագանու անդամներ, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ հյուրեր: Ցուցահանդեսի նպատակը հանրությանը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն էր՝ […]

Բացվել է արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի կիսանդրին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի բակում բացվել է արևմտահայ բանաստեղծի կիսանդրին: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է միջոցառմանը ներկա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, կիսանդրու տեղադրմանն աջակցած Աննա Քոչարյանին և դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանին: Հանդիսավոր արարողության շրջանակում դպրոցի սաները ներկայացրել են հատվածներ Սիամանթոյի ստեղծագործություններից: Կրթօջախի երգչախումբն էլ կատարել է Սիամանթոյի «Սուրբ […]

«Մաքուր՝ ինչպես նոր ծնված երեխան» /վիդեո/

 «Հուսալքությունը, հիասթափությունը, լավատեսությունը ինչ-որ պայծառացումներ ու տրամադրության անկումներ,փոխեփոխ լինում են մարդու կյանքում, բայց դրանք կարելի է շրջանցել՝ ոչ բանաստեղծություն գրելով, այլ դրսևորման այլ միջոցներ ընտրելով: Բանաստեղծությունը պետք է ներշնչանքով գրված լինի, ազնիվ ու մաքուր,ասելիքը ինքն իրեն պետք է ծնվի, ինչպես նոր ծնված երեխան»,-մեզ հետ զրույցում ասաց բանաստեղծ Արա Ալոյանը: Արա Ալոյանի հոգու զգացածը բառեղեն միջոցներով […]

Կկայանա «Անմոռուկ» ֆիլմի պրեմիերան /վիդեո/

Ապրիլի 16-ին, ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Վազգեն Համբարձումյանի «Անմոռուկ» կարճամետրաժ ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության, կատարված ջարդերի մասին, ինչպես նաև, թե ինչպես շատ ու շատ հայ մանուկներ  ցեղասպանությունից հետո սփռվեցին աշխարհով մեկ: Ցավոք, նրանցից շատերն այսօր կազմելով  ընտանիք՝ տեղյակ չեն իրենց ազգային ինքնության մասին… Սցենարի […]

«SYSTEM OF A DOWN» ռոք խումբը հանդես եկավ աննախադեպ համերգով

Ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Wake up the souls Tour 2015» խորագրով համերգային շրջագայության շրջանակներում Ֆրանսիայի Լիոն քաղաքում Ֆրանսիայում իր միակ համերգով հանդես եկավ աշխարհահռչակ «SYSTEM OF A DOWN» ռոք խումբը: Լիոնի «Թոնի Գարնիե» սրահում ռոք խումբը Ֆրանսիայի տարբեր քաղաքներից ժամանած շուրջ 17000 երկրպագուներին համերգի սկիզբն ազդարարեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեսահոլովակով, որը յուրովի […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փառատոն Հունաստանում

Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի