11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

Երեխաները գեղանկարչական գործերի միջոցով ներկայացնում են Հայոց ցեղասպանությունը

«Ցեղասպանության բնութագրումը մշակույթի միջոցով» ծրագրի շրջանակներում Սիսիանի գեղարվեստի դպրոցի 30-ից ավելի սաների հնարավորություն է տրվել ստեղծագործական մոտեցումներով արտահայտել իրենց պատկերացումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Սիսիանի գեղարվեստի դպրոցի սաներին սովորեցնել մշակույթի միջոցով ներկայացնել ցեղասպանության  […]

«Արդեն Մեսչյանին են քարկոծում»

Հասանք, իջեք… Արդեն Մեսչյանին են քարկոծում, որ չի ցանկացել մենահամերգ տալ…. Մեկնաբանություններ եմ կարդում ու ամաչում, որ այդ աստիճանի չար մարդիկ կան…Ռնգեղջյուրները էլի սմբակներով փոշի բարձրացրեցին: Հ.Գ. Եթե Արթուրը երիտասարդներին խնդրել էր չբարձրաձայնել իր հետ հանդիպման մասին, ինչու խոստումը չպահեցին ու գցեցին մամուլի բերանը? Երկրպագուները չպիտի վնասեն….իմ պատկերացմամբ: Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից

«Հայ ժողովրդի դուստրերից մեկը միացավ Հռոմի պապի կոչին».Ռազմիկ Դավոյան

Գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանի համոզմամբ  Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան լիովին տեղավորվում է այն պատգամի համատեքստում, որը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ տվեց Հռոմի Պապը: «Հայ ժողովրդի դուստրերից մեկը միացավ հռոմի պապի կոչին, միացավ տարերայնորեն, առանց համաձայնեցնելու թե նախօրոք միտք կար դրա մեջ չգիտեմ, բայց բոլոր դեպքերում նրա այցը կարևոր […]

Այս իշխանությունները ինձ չեն գոհացնում.Երվանդ Մանարյան

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանը համաձայն չէ, որ ժամանակից շուտ իշխանափոխություն լինի. «Ժամանակից շուտ ինչ լինում է, ձախողում է, ժամանակից շուտ ոչինչ պետք չէ, հասարակությունը պետք է հասնի այդ գիտակցությանը, որ անհրաժեշտ է փոխել, սա ապրելու ձեւ չէ։ Մի քիչ շտապես, մի բան սխալ կանես»։ Հարցին , թե ինչո՞ւ է ուզում, որ իշխանափոխություն լինի՝ […]

«Դու հայերի օրը տոն դարձրեցիր». Արամ MP3-ը՝ Քանիե Ուեսթին

Արամ MP3-ն իր շնորհակալությունն է հայտնել Քանիե Ուեսթին Կարապի լճում ունեցած խելահեղ համերգի համար: «Շնորհակալություն, Քանիե: Դու հայերի օրը տոն դարձրեցիր: Հուսով եմ՝ կվերադառնաս մեծ համերգով: Գիշերն իսկապես խելահեղ էր»,-գրել է Արամն իր ֆեյսբուքյան էջում: Հիշեցնենք, որ այս գիշեր՝ Հայաստանից մեկնելուց առաջ Քանիե Ուեսթն անվճար համերգ է տվել Կարապի լճում, որի ընթացքում ցատկել է ջուրը:

Խելահեղ գիշեր էր.Քիմ Քարդաշյան

«Խելահեղ գիշեր էր: Քանյեն ինձ արթնացրեց և ասաց, որ անվճար համերգ կտա Երևանում: Ես հագնվեցի և մենք դուրս եկանք: Այնտեղ հազարավոր մարդիկ կային: Քանյեն ցատկեց Կարապի լճի մեջ, որպեսզի ավելի մոտ լինի մյուս ափում գտնվող մարդկանց, և շատերը նույնպես ցատկեցին: Խելահեղ գիշեր էր: Այնքան ուրախ եմ, որ Հայաստանում մեր վերջին օրը ուրախացա բոլորի հետ»,- անդրադառնալով […]

Ու երկնքում աստղերի պես վառվեցիք.սահմանապահ զինվորի հուզիչ երգը /վիդեո/

Հայկ Մանուկյանի երգը թևեր ունի, այն թռչում ու հանգրվանում է հայ մարդու հոգու մեջ, կարոտաթրթիռ ելևեջներից ծորացող պայքարի ոգով: Հայկի երգացանկում հայրենիքն ու հերոսներն են: Այսօր Հայկը սահմանապահ զինվոր է ու իր երգի թրթիռները փոխանցում է ընկերներին.«Հադրութում եմ ծառայում ու հպարտ եմ դրա համար: Ինձ համար կարևոր է իմ ծառայության յուրաքանչյուր վարկյանը: Գիշերները քունը հաղթահարելու […]

Մաքրվել և լվացվել են երևանյան արձանները

Ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարանի հայտարարած համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի շրջանակում մաքրվել և լվացվել են նաև մայրաքաղաքի արձանները: Այս աշխատանքներում տեխնիկական և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը:

Փորձում էի չարձագանքել,բայց…Գայանե Ասլամազյանը Քիմ Քարդաշյանի մասին

Դերասանուհի Գայանե Ասլամազյանն իր ֆեյսբուքյան էջում գրառել  է. «Փորձում էի չարձագանքել, բայց չկարողացա… Հարգելիներս, ամբողջ օրը քարոզում ենք, որպեսզի մեր հայերը վերադառնան հայրենիք: Վերադարձել է… ի՞նչ եք ուզում: Այս հայուհին, այո, անկախ ձեր ցանկությունից, նա հայ է, եկել է տեսնի իր նախնիների երկիրը, հարգանքի տուրք մատուցի 15 թվականի զոհերին՝ ի՞նչն է ձեզ զայրացնում: Լայն մտածեք: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի