Մատերիս վրա կարող եմ հաշվել Հայաստանի բարձր մակարդակի երաժիշտներին. Համասյան
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, արդեն տեղեկացրել ենք, այսօր հանդիպում է կազմակերպվել երաժիշտներ Տիգրան Մանսուրյանի, Տիգրան Համասյանի, Սերժ Թանկյանի ու Լիլիթ Պիպոյանի հետ: Ներկաներին հնարավորություն տրվեց նրանց հարցեր ուղղել: Ի պատասխան հարցին, թե հայ երաժշտությանն արդյոք «ծով» անհրաժեշտ է, Լիլիթ Պիպոյանը պատասխանեց. «Ինչ ուզում եք, արեք, դուք անկախ եք, ես կողմնակից եմ բացարձակ ազատության, ցանկացած մեղեդի կարելի է վերցնել, ու ինչ ուզում եք արեք դրա հետ, այստեղ հարցը երաժշտական ճաշակն է: Բաց ծով, իհարկե, պետք է դուրս գալ. հայկական երաժշտությունը միշտ էլ կլինի, հիմա պետք չէ նստել ու դարդ անել, թե ինչպես կլինի, պետք է անել: Հայաստանը միշտ կլինի»:
Հարցին, թե արդյոք հայ երաժիշտներին լավը դառնալու համար խանգարող հանգամանքեր չկան, ու արդյոք ոգևորող ուժ կա, Տիգրան Համասյանը պատասխանեց. «Կարևորը միշտ հետաքրքրվելն է, ու կողքիդ մարդ լինի, ով միշտ հետաքրքրվի, թե այդ երեխան ինչ է անում: Մրցակցություն է պետք, որն ամենակարևոր բաներից է, Հայաստանում դա գրեթե չկա, ու մատերիս վրա կարող եմ հաշվել, թե քանի երաժիշտ կա, որ բարձր մակարդակի է»: