12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Աբրահամյանի հաշվարկը

Օրերս Բելառուսում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ վարչապետ` Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանը աջակցում է ԵՏՄ-ում դոլարիզացիայի մակարդակի նվազեցման գաղափարին, մասնավորապես նշելով. «ԵՏՄ-ում պետք է քայլեր ձեռնարկվեն ակտիվացնելու փոխադարձ հաշվարկների իրականացումը ազգային արժույթներով և նվազեցնելու դոլարիզացիայի մակարդակը: Այդ կոնտեքստում կարևոր է նաև ռազմավարական ապրանքների երկկողմ առևտուրը իրականացնել ռուբլու հիման վրա»: ՀՀ-ը ռազմավարական ապրանքների […]

2015թ. օգոստոսի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած տվյալների 2015թ. հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%, կամ հավելաճը կազմել է 4.8%, որում` պարենային ապրանքների հավելաճը կազմել է 5.2%, ոգելից խմիչքների և ծխախոտի հավելաճը կազմել է 2.1%, ոչ պարնեային ապրանքներինը` 5.9%, իսկ ծառայություններինը` 3.4%: Գները տնտեսության մեջ հիմնականում կատարում են՝ հաշվառման […]

Դրամի բարձր փոխարժեքը շարունակում է կործանել . Հայկական Ժամանակ

«Հայկական դրամի փոխարժեքի կայունությունը տարիներ շարունակ արհեստականորեն է պահպանվում: Ժամանակին դրա պատճառով կործանվեց ադամանդագործության ոլորտը եւ աստիճանաբար շարունակվում է կործանվել ամեն ինչ` կապված արտահանման հետ»,-ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյանը: «Արտահանմանը միտված երկիր դառնալու փոխարեն Հայաստանը ամեն ինչ արեց, որ ոչնչացնի արդյունաբերության մնացորդները: Դրամի բարձր փոխարժեքի պատճառով այսօր Հայաստանից հնարավոր […]

ՀՀ-ում հացամթերքի գինը կնվազի մինչև տարեվերջ, որից հետո նորից կթանկանա

  Ցորենի համաշխարհային շուկայում այս տարի սպասվում են մի շարք քանակական և որակական փոփոխություններ` պայմանավորված բնակլիմայական պայմաններով: ԵՄ ոլորտի պատասխանատուները այս տարվա սկզբին կանխատեսում էին, որ 2015թ. ցորենի բերքը 6%-ով պակաս է լինելու 2014թ.-ից: Սակայն վերջերս ՌԴ և ԱՄՆ համապատասխան գերատեսչությունները արձագանքեցին, որ իրենց մոտ այս տարվա ցորենի ծավալները գրեթե չեն զիջի նախորդ տարվա ցորենի […]

Ռուսական ինքությունն ու Նուլանդի թխվածքաբլիթները

      Վերջին օրերին անընդհատ խոսվում է ռուսական լրատվամիջոցների ու հանրության  կողմից Հայաստանում տեղի ունեցող ցույցերի հանդեպ ոչ ադեկվատ արձագանքի մասին: Քանի դեռ ռուսական լրատվամիջոցներն աղավաղում էին Բաղրամյանի ցույցերը՝ բացարձակ ապատեղեկատվություն տարածելով ու ցուցարարների նկատմամբ թշնամական վերաբերմունք քարոզելով:  Երբեմն այն վերածվում է հակահայկական և պրո-ադրբեջանական քարոզների: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և հայերի հանդեպ վերաբերմունքը […]

Սա հակամարդկային, հակաաստվածային դաժան գործողություն է

«Քննարկման ժամանակ, երբ ՌԴ Ակադեմիայի սննդի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Տուտելյանին ասացի, որ միջազգային սերտիֆիկատ ունեցող լաբորատորիայի տվյալներով՝ սպիտակ հացն իր մեջ պարունակում է 20մլ/գրամ երկաթի ֆոլատ, նա պատասխանեց՝ հնարավոր է՝ դա տեխնիկական սխալ է»,- խոսելով Երևանում օրերս հրավիրված բժիշկների միջազգային համաժողովում ֆոլաթթվով ալյուրի հարստացման շուրջ թեժ քննարկումներից, լրագրողներին պատմեց հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: «Ըստ Օքսֆորդի, […]

Ժամամակն է պահանջատերից դառնալ խնդրի լուծման մասնակից

Հասարակության  ողջ ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:  Վերջին օրերի զարգացումները՝ Բաղրամյան պողոտայում հավաքված և իրենց արդարացի պահանջը իշխանություններին ներկայացրած ցուցարարների խաղաղ պայքարի նոր մշակույթի ձևավորման աննախադեպ երևույթ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհի համար: Ազգագրական երգով, պարով երիտասարդությունը իցույց դրեց բոլորին, որ կա անկոտրուն ոգի, որը […]

Երեւանում կատարվածը նման է ուկրաինական Մայդանին» միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը /վիդեո/

Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են այս գիշեր Երեւանում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանությունը ուժով ցրեց հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին: Ռուսական РЕН ТВ-ն գրել է, որ Երեւանի ակցիան նմանություններ ունի Ուկրաինայի Մայդանի ակցիաների հետ: Ավելին, լրատվամիջոցը նշում է, որ Երեւանի ակցիաների հետեւում ԱՄՆ-ն է կանգնած, եւ պատահական չէր, որ որոշ ժամանակ առաջ Հայաստան եկավ […]

Լավատեսական են դառնում

Տեւական ժամանակ միջազգային ֆինանսական կազմակերպությունները չէին կիսում Հայաստանի կառավարության լավատեսությունը՝ տնտեսական աճի սպասումների վերաբերյալ։ Սակայն այն բանից հետո, երբ տարեսկզբի չորս ամիսների արդյունքներով աճ արձանագրվեց, գտնվեցին այնպիսիք, որոնք այնուամենայնիվ որոշեցին փոխել իրենց նախկին չափից դուրս հոռետեսական կանխատեսումները եւ դրանք քիչ, թե շատ համապատասխանեցնել առկա զարգացումներին։ Հայաստանի տնտեսության վերաբերյալ գնահատականների առումով ավելի լավատես է դարձել մասնավորապես […]

Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցած Թուրքիա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «haber10» լրատվամիջոցը, մայիսի 13-ին Էրդողանը ժամանելով Բաքու նախ մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կազմակերպված ընթրիքին, որին ներկա են եղել նաև Ադրբեջան ժամանած տարբեր երկրների նախագահներ, որոնց թվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի