27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

«Կորել է Իրանի կողմից ՀայՌուսգազարդին տրամադրված 2 միլիոն դոլար գումարը»

Լոզանում ապրիլի 2-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցնյակի» և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնագիրը սկիզբ դրեց մի շարք քաղաքական գործընթացների թե մեր տարածաշրջանի կտրվածքով, և թե միջազգային ասպարեզում: Այս գործընթացները, բնականաբար, չեն կարող անհետևանք մնալ Հայաստան-Իրան հարաբերությունների համար: Հաշվի առնելով ՀՀ-ի դրական հարաբերությունները Իրանի հետ՝ Լոզանի համաձայնագիրը հսկայական ոգևորություն առաջացրեց Հայաստանում: Անցած ամսվա […]

… եւ այս ամենի մասին մենք գրեթե ոչինչ չգիտենք

Այս սյունակն ինձ համար մի հնարավորություն է բարձրաձայն մտածելու, ընթերցողների հետ խոսելու հայերի և թուրքերի մասին՝ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև այլ խնդիրների, որոնց մասին մենք կամ լռում ենք, կամ ցեղասպանության խնդրից նվազ կարևոր ենք համարում (ինչը ճիշտ է) և այդ պատճառով մեր ուշադրությանը ոչ արժանի։  Եվ իմ առաջին գրառումը նվիրվելու է Ստամբուլին՝ մի […]

Օբամային ներկայացրեցին որպես «ստախոս»

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com  Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումները նշանավորվեցին աննախադեպ, իսկ երբեմն էլ անսպասելի զարգացումներով:  Նման մի առիթ հանդիսացավ հանրահայտ և վիճահարույց ռաբբի Շմուլի Բոտիչի («Համաշխարհային արժեքներ» ցանցի հիմնադիր) և Արևելյան Ամերիկայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի կողմից «Նյու Յորք թայմս» թերթի ապրիլի 18-ի համարում զետեղված մի ամբողջ էջը զբաղեցնող […]

Կաթի մթերման գների նվազման պատճառները, և հետևանքները

Անասնապահները ահազանգում են, որ նախորդ շաբաթ կաթ մթերող ընկերությունները նվազեցրել են կաթի մթերման գները միջինը 10-20 դրամով, և կաթի մթերման գինը մոտեցել է նրա ինքնարժեքին: Կաթին գների նվազումը հիմնականում կապված է կաթի փոշու միջազգային գների նվազման հետ, եթե 2014թ. մարտին կաթի փոշու գինը հասնում էր 5000 դոլ/տ, ապա այսօր նրա գինը տատանվում է 2300-2400 դոլ/տ […]

«Խելոք գառը երկու մոր կաթ է ուտում». ԵՏՄ-Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկար

Հայաստանը, դառնալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, հստակ սահմանեց իր տնտեսական զարգացման, քաղաքական վստահության ուղվածությունը: ԵՏՄ-ն լինելով բացառապես տնտեսական կառույց դիտարկվում է որպես ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի գաղափարների վրա հիմնված և առավելագույնս շահավետ հարաբերությունների զարգացմանձևաչափ: Այնուամենայնիվ ներկա աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ ունի նաև քաղաքական վստահության համատեքստ: Այդ էր պատճառը, որ […]

Տաքսու վարորդն առաջ է անցնում

Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատվում է քաղաքական ուժերի բալանսի փոփոխություն: Փետրվարյան իրադարձություններից հետո ստեղծվել է մի յուրահատուկ իրավիճակ՝ պայքարը ընդդիմության կողմից կարծես թե հասել է իր պատմական մինիմումին, որն ունի խորը պատճառներ: Բանն այն է, որ երկրի քաղաքական կյանքի շարժիչ ուժը հանդիսացող քաղաքական ուժերը՝ իրենց ռազմավարությունը մշակում են ելնելով ծայրահեղական մոտեցումից՝ այլ կերպ ասած, կամ ընկնում […]

Թուրքական մտասևեռումը հայկական հողային պահանջների վրա

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով թուրք թղթակիցները համառորեն հետաքրքրվում էին Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջների մասին: 2015 թ. ապրիլի 25-ին թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված հարցազրույցում թղթակիցը հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, թե արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից: Ստորև ներկայացվում է «Հյուրիեթ»-ում նախագահ Սարգսյանի պատասխանի թուրքական տեքստի […]

Քրեական հանցագործներին են օգտագործել

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի   փոխտնօրեն, պատմական գիտությունների   թեկնածու Սուրեն Մանուկյանն իրհոդվածում անդրադարձել է  Հայոց ցեղասպանության  իրագործման մեջ՝այսպես կոչված «սպանդի ինդուստրիայում» քրեական հանցագործներիօգտագործման խնդրին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև. Ցեղասպանության իրականացման համար անհրաժեշտ պայման է հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը, մասնակցությունը զանգվածային սպանություններին (Ցեղասպանությունների ընթացքում զանգվածային մասնակցության մասին մանրամասն տես` James E. Waller, Becoming Evil: How Ordinary People Commit Genocide and Mass Killing, Oxford University Press, USA; 2 edition (March 22, 2007): Այս պարագայում հատկապես մեծ «արժեք» են […]

Ով հաղթեց Հիտլերին

Ֆաշիստական Գերմանիայի կապիտուլիացիայի և հայրենական պատերազմի հաղթանակի օրվա նախօրեին ևս մի անգամ արդիական են դառնում վաղուց արդեն բարձրաձայնվող հարցերը՝ «Ո՞վ հաղթեց Հիտլերին» և «Ո՞ւմ շնորհիվ երկրորդ աշխարհամարտն ավարվեց ֆաշիստների պարտությամբ»: Այս տարի այս հարցը, կարծես թե, էլ ավելի արդիական է: Պատճառն այն է, որ անցած 4 ամիսների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ […]

Չստացվեց

Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հետ դժգոհության առիթ դարձավ վրացական կողմի մոտ: Հայկական կողմը չփորձեց հերքել հանդիպման մասին տեղեկությունը, նշելով, որ այն կրել է ոչ պաշտոնական բնույթ: Նշենք, Սահակյան-Բիբիլով հանդիպման մասին տեղեկությունը տարածել էին օսական լրատվամիջոցները: Նրանք հաղորդել էին, թե հանդիպման նախաձեռնողը եղել է Գալուստ Սահակյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի