28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Խաղ կամ կոլապս. նման ճգնաժամ դեռ չի եղել

Ֆինանսական միջազգային խոշոր կազմակերպությունները հոռետեսական կանխատեսումներ անում հաջորդ տարվա վերաբերյալ։ Նրանցից շատերի համար 2016 թվականը դառնալու է համաշխարհային տնտեսական անկման տարի:

Օրերս Ճապոնիայի խոշորագույն բրոքերային Daiwa ընկերությունը հրապարակեց հերթական հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ շուտով ականտեսն ենք լինելու չինաստանյան հսկա տնտեսության թուլացմանը, որն իր հերթին ազդելու է շատերի վրա: Համաշխարհային սպասվելիք ճգնաժամը կլինի վատագույնն այն ամենից, ինչ տեսել է աշխարհը մինչ օրս՝  հայտարարեցին Daiwa-ի վերլուծաբանները:

Սրան հաջորդեց ամերիկյան Citigroup բանկի վերլուծությունը։ Բանկի գլխավոր տնտեսագետ Վիլլեմ Բուիտերը հրապարակել է իր հետազոտությունը, որը ենթադրել է տալիս, որ ԱՄՆ-ը նույն հարցի վերաբերյալ պակաս վատատես չէ:

Այս ընթացքում ի՞նչ է կատարվում Հայաստանում: Կանխատեսումները դեռեւս սահմանափակվում են դրամ-դոլար մենամարտային վարիացիաների մեկնաբանմամբ: Հուլիսին տնտեսագետներն ու ֆինանսիստները սկսեցին վստահաբար հայտարարեցին՝ սեպտեմբերին դոլարը կհատի 500 դրամի շեմը:

Հոկտեմբերն ավելի դաժան է լինելու: Ֆինանսիստ Արմեն Փափազյանն օրինակ՝ հայկական դրամի զարգացումն ու ԿԲ քաղաքականության երկար տարիների ուսումնասիրությունն աչքի տակ ունենալով, բարձրաձայնեց, որ հոկտեմբերին 1 դոլարը կարող է 600 դրամ արժենա:

Հոկտեմբերին դեռ երկու շաբաթ կա: Սեպտեմբերին հրաժեծտ ենք տալիս ՝ գոնե առերեւույթ դրամի հենքն ամրապնդած: Օր օրի բորսայում թեկուզ չնչին, բայց ամերիկյան թղթադրամի արժեքի անկում է գրանցվում:

Ի դեպ, դեռ ամռանը, ՀՀ ԿԲ-ից պաշտոնապես հայտարարեցին, թե պետք չէ տրվել ցայտնոտ հրահրող մանիպուլյացիաների, որ սա հերթական խաղն է և խաղացողը տանուլ կտա, եթե ժողովուրդը խուճապի չմատնվի:

Գրեթե նույն սցենարով գործում են ԱՄՆ-ն ու Ճապոնիան: Միգուցե միջազգային բորսաների հերթական խաղի մեկնարկն է տրված: Խաղ, որը կամ  հատուկ նպատակ է հետապնդում , կամ էլ գերշահույթ ստանալու համար արհեստական խուճապ է առաջացնում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ