12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տաքսու վարորդն առաջ է անցնում

Հայաստանի ներքաղաքական կյանքում նկատվում է քաղաքական ուժերի բալանսի փոփոխություն: Փետրվարյան իրադարձություններից հետո ստեղծվել է մի յուրահատուկ իրավիճակ՝ պայքարը ընդդիմության կողմից կարծես թե հասել է իր պատմական մինիմումին, որն ունի խորը պատճառներ: Բանն այն է, որ երկրի քաղաքական կյանքի շարժիչ ուժը հանդիսացող քաղաքական ուժերը՝ իրենց ռազմավարությունը մշակում են ելնելով ծայրահեղական մոտեցումից՝ այլ կերպ ասած, կամ ընկնում […]

Թուրքական մտասևեռումը հայկական հողային պահանջների վրա

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Հայոց ցեղասպանության հարյուրամյակի առիթով թուրք թղթակիցները համառորեն հետաքրքրվում էին Թուրքիայից Հայաստանի տարածքային պահանջների մասին: 2015 թ. ապրիլի 25-ին թուրքական «Հյուրիեթ» թերթում հրապարակված հարցազրույցում թղթակիցը հարցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, թե արդյոք Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից: Ստորև ներկայացվում է «Հյուրիեթ»-ում նախագահ Սարգսյանի պատասխանի թուրքական տեքստի […]

Քրեական հանցագործներին են օգտագործել

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի   փոխտնօրեն, պատմական գիտությունների   թեկնածու Սուրեն Մանուկյանն իրհոդվածում անդրադարձել է  Հայոց ցեղասպանության  իրագործման մեջ՝այսպես կոչված «սպանդի ինդուստրիայում» քրեական հանցագործներիօգտագործման խնդրին: Հոդվածը ներկայացնում ենք ստորև. Ցեղասպանության իրականացման համար անհրաժեշտ պայման է հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը, մասնակցությունը զանգվածային սպանություններին (Ցեղասպանությունների ընթացքում զանգվածային մասնակցության մասին մանրամասն տես` James E. Waller, Becoming Evil: How Ordinary People Commit Genocide and Mass Killing, Oxford University Press, USA; 2 edition (March 22, 2007): Այս պարագայում հատկապես մեծ «արժեք» են […]

Ով հաղթեց Հիտլերին

Ֆաշիստական Գերմանիայի կապիտուլիացիայի և հայրենական պատերազմի հաղթանակի օրվա նախօրեին ևս մի անգամ արդիական են դառնում վաղուց արդեն բարձրաձայնվող հարցերը՝ «Ո՞վ հաղթեց Հիտլերին» և «Ո՞ւմ շնորհիվ երկրորդ աշխարհամարտն ավարվեց ֆաշիստների պարտությամբ»: Այս տարի այս հարցը, կարծես թե, էլ ավելի արդիական է: Պատճառն այն է, որ անցած 4 ամիսների ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ […]

Չստացվեց

Օրերս ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Անատոլի Բիբիլովի հետ դժգոհության առիթ դարձավ վրացական կողմի մոտ: Հայկական կողմը չփորձեց հերքել հանդիպման մասին տեղեկությունը, նշելով, որ այն կրել է ոչ պաշտոնական բնույթ: Նշենք, Սահակյան-Բիբիլով հանդիպման մասին տեղեկությունը տարածել էին օսական լրատվամիջոցները: Նրանք հաղորդել էին, թե հանդիպման նախաձեռնողը եղել է Գալուստ Սահակյանը, […]

«Շրջանառության հարկի մասին» օրենքը օրակարգում է

Այսօր կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային Ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկվեն տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային պայմանագրեր: Օրակարգում է նաև «Շրջանառության հարկի մասին» և մի շարք հարակից այլ օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացվել է երկրորդ ընթերցմանը:  Օրենքը առևտրական գործունեությությամբ զբաղվող փոքր և միջին ձեռնարկատերերի ուշադրության կենտրոնում է, և բոլոր փոփոխությունները մեծ հասարակական հնչեղություն է ստացել: […]

Գերմանիայի հարվածը

Վարագույրը բարձրացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ստեղծած քաղաքական մթնոլորտի վրա: Միջազգային մակարդակի վրա արձանագրվածները, դոմինոյի ազդեցության տեսությամբ առարկայացած ճանաչումների, դատապարտանքների եւ համապատասխան հայտարարությունների արշավը հուշում են նախադրյալներ` շարունակականություն ապահովելու: 100-րդ տարելիցը լավ առիթ էր առնչված պետությունների համար կարմիր քարտ ցույց տալու Անկարային: STOP ասելու նոր օսմանականության հոխորտանքով աշխարհաքաղաքական ուժի վերածվելու նկրտումներ դրսեւորող եւ արեւմտյան ուժերի վերահսկողությունից […]

Զգուշացրել է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ԾԻԳ-երի արդյունավետ գործունեությունը և պահանջել ներդնել բոլոր ջանքերը՝ նախատեսվող ծրագրերը բարձր որակով կյանքի կոչելու համար: ԾԻԳ-երի հիմնական նպատակը ՀՀ-ում իր ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: ԾԻԳ-երի գործունեության հիմնական ոլորտներն են ՀՀ […]

Hurriyet-ի վերլուծաբանը 7 թեզով ցույց է տալիս Հայոց ցեղասպանության անհերքելիությունը

Թուրքական «Hurriyet» թերթի անվանի սյունակագիր Ահմեթ Հաքանը «Հայկական հարցի վերաբերյալ 7 թեզ» հեղինակային հոդվածում անդրդադառնում է թուրքական ժխտողականության 7 հիմնական թեզերին, տալիս դրանց հիմնավորված հերքումը և ապացուցում Հայոց ցեղասպանության անհերքելիությունը, գրում է  Ermenihaber.am-ը: Ստորև ներկայացնում ենք Հաքանի մատնանշած 7 թեզերը. 1. Եթե իմպերիալիստական ուժերն են ասում «ցեղասպանություն», այդ դեպքում ինչո՞ւ ամենամեծ իմպերիալիստ ԱՄՆ-ն «ցեղասպանություն» բառն […]

Գազի գնի նվազումը կազդի խոշոր սպառողների վրա

Ապրիլի 28-ին «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ Հայաստանի համար գազի գինը 1000 խմ գազի դիմաց 189 դոլարից կիջնի մինչև 165 դոլար` ԵՏՄ-ը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված: Այս լուրը ստանալուց հետո մի շարք լրատվական միջոցներ և փորձագետներ շտապեցին նշել, որ սա չի ազդի ՀՀ բնակիչներին առաջարկվող գազի գնի վրա` պայմանավորված դոլար-դրամ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի