22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչքան ուզում եք հայհոյեք

Գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է.

«Մի բողոք նկատեցի այսօր, թե ո՞րն է իմաստը արմենոիդների ու արիացիների մասին նյութեր հրապարակելու, եթե մեր խորհրդարանում շմայս-լֆիկներ են նստած:

Ասեմ, որ քաղաքականությունը միայն իշխանություններին անարդյունք հայհոյելն ու կոշտ քննադատելը չի, հատկապես, որ իշխանությունները բանի տեղ չեն դնում հայհոյողներին ու նաև հայհոյվելուց ոչ թե վերափոխվում, դառնում են լավը, այլ՝ հակառակը:

Քաղաքանության մեջ այլ, բարդ, բազմաքայլ մոտեցումներ էլ կան: Մասնավորապես, ներկայացնելով փառահեղ անցյալը, մարդկանց հասկացնում են, որ իրենք միշտ չեն եղել այդպես թափթփված, և վերափոխումի հույսեր են առաջացնում մարդկանց մոտ: Հետո այդ մարդկանց օգնում են իրենք իրենց հարց տան, թե այդ ինչպե՞ս եղավ, որ փառահեղից եկան-հասան խառնափնթորության:

Հետո օգնում են, որ գտնվի այդ հարցի պատասխանը: Հետո օգնում են, որ այդ մարդիկ իրենք իրենց հարց տան, թե ի՞նչ կերպ է հնարավոր վերափոխվել ու վերականգնել փառահեղության շրջանը: Հետո օգնում են, որ գտնվի այդ հարցի պատասխանը: Հետո սկսվում է վերափոխումը … »:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ