09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Դավադրությո՞ւն. Հայկական Ժամանակ

Հայաստանի տնտեսության վիճակին վերաբերող պաշտոնական  պաշտոնական ցուցնիշներն ու պաշտոնական կանխատեսումները, մեղմ ասած, այնքան էլ լավատեսական չեն։ Նախ ցուցանիշների մասին։ Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա առաջին 4 ամիսներին վե­րաբերող սոցիալ-տնտեսական նախնական տվյալները։ Եվ դրանցից ակնհայտ Է դառնում, որ տար­վա սկզբին գրանցվող փայլուն ու ոգեւորող ցուցանիշներից գրեթե ոչինչ չի մնացել։ Ճիշտ Է. տնտեսա­կան ւսկտիվության ցուցանիշի […]

Սերժ Սարգսյանի թույլ տեղը. Ժամանակ

Այն, որ Սերժ Սարգսյանը համառորեն խուսափում է խոսել իր քաղաքական ծրագրերի վերաբերյալ առավել որոշակի, անընդհատ բաց թողնելով դրա վերաբերյալ հարցերն ու թեման, հուշում է, որ, այդուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ գտնվում է նրա վերահսկողության տակ: Եթե Սերժ Սարգսյանը քիչ թե շատ ամբողջական կառավարեր իրավիճակը, ապա անկասկած կլիներ ավելի որոշակի, հատկապես խորհրդարանի «լավագույն» ընտրությունից հետո: Բայց […]

Ծառուկյանը «կրակն է ընկել». Իրատես

Գագիկ Ծառուկյանն ու նրա ղեկավարած խորհրդարանական խմբակցությունը «կրակն» են ընկել։ «Ձևով՝ ընդդիմություն, բովանդակությամբ՝ իշխանություն» երկընտրանքի մեջ այս ուժը մերթ աջ է խփվում. մերթ ահյակ, քանզի չգիտե ինչպես իրեն դրսևորել միանալ «Ելքին» և հանրությանը ներկայանալ ընդդիմադի՞ր, թե՞ պահպանել երբեմնի «այլընտրանքի» կարգավիճակը։ Ասել է՝ այլընտրանք և իշխանությանը, և ընդդիմությանը, փաստորեն, անհայտ կարգավիճակ։ Առավել ուշագրավ են «Ծառուկյանե»դաշինքի և […]

Սերժ Սարգսյանի այլընտրանքը. Ժամանակ

Նույնիսկ չինական համակարգը, որ թվում է՝ ապրում է միանգամայն ավտոնոմ ռեժիմով՝ չներազդվելով աշխարհի կողմից, իր կայունությունը պահպանում է էլիտաների փոփոխության հստակ մեխանիզմների միջոցով: Այդ մեխանիզմները դեմոկրատական չեն, բայց Չինաստանի կուսակցական-պետական էլիտան տասը տարին մեկ փոխվում է: Եթե առաջնորդը, էլիտան փոխվում են, ապա նրանց մոտ ակամայից, քաղաքական մշակույթի ուժով առաջանում է պատասխանատվության ինստիտուտը, որովհետև մի օր […]

Պատրաստվել պատերազմի

Մինսկի խումբը հանդես է եկել Ադրբեջանին դատապարտող` հասցեական քննադատությամբ` կապված առաջնագծում Բաքվի սադրանքների հետ։ Ադրբեջանն իհարկե այդ հայտարարությունը սվիններով կընդունի` կմեղադրի Մինսկի խմբին միակողմանի` հայամետ դիրքորոշման մեջ և այլն, սակայն ամենակարևոր դա չէ` ամենակարևորն այն հանգամանքն է, որ Բաքվի համար միևնույն են այդպիսի հայտարարությունները` Ադրբեջանը հասկացել է մեկ բան` ղարաբաղյան խնդիրը քաղաքական, դիվանագիտական լուծում չունի` […]

Վտանգավոր պլան. Ժամանակ

Ելույթ ունենալով նոր խորհրդարանի անդրանիկ նիստում, Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության գործընթացում Կազանյան փաստաթուղթը շարունակում է լինել սեղանին, առնվազն այնքանով, որքանով այն ի պահ տրված չէ ԵԱՀԿ քարտուղարություն: Թե ինչ է իրենից ներկայացնում Կազանյան փաստաթուղթը, Սերժ Սարգսյանը բացահայտել է Ապրիլյան պատերազմից հետո, երկու հարցազրույցներով, որ տվել է Բլումբերգ գործակալությանն ու Դմիտրի Կիսելյովին: 2016-ի ապրիլին […]

Սեյրան Օհանյանին ձեռնտու է, որ Սամվել Բաբայանը երկար նստի. Հրապարակ

Օրերս լրւստվամիջոցներից մեկում վերլուծական հոդված կար («ժողովուրդե» 17.05.2017), որով բացահայտել էին Սամվել Բաբայանի կալանավորման ու Ամարասի Արթուրի աղայի՝ ՊԵԿ-ի մաքսային համապատասխան ստորաբւսժանումում նշանակման միջեւ կապը։ Սամվել Բաբայանն ու Արթուր Ալեքսանյւսնը թշնամիներ են, ու դա վաղուցվա պատմություն է։ ժամանակին Ամարասի Արթուրը բավական հստակ հայտարարում եր, որ սատարելու է Սեյրան Օհանյանի քաղաքական ծրագրերին, դրա համար մի քանի […]

Ծառուկյանը պատժում է. Ժամանակ

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցած քննարկումից հետո հրապարակել է նոր խորհրդարանում դաշինքին հասանելիք խորհրդարանական պաշտոններում առաջադրվելիք թեկնածուների անունները: «Ծառուկյան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը կղեկավարի Գագիկ Ծառուկյանը, ԱԺ երեք փոխնախագահների մեկի պաշտոնի համար կառաջադրվի Միքայել Մելքումյանի թեկնածությունը: Դաշինքին հասանելիք 3 հանձնաժողովների նախագահների պաշտոններում կառաջադրվեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը: Ինչպես նկատեցիք` […]

Կենտրոնական բանկում շփոթված են. Հայկական Ժամանակ

ՀՀ Կենտրոնական բանկը չի կարողանում բացատրել թե ինչու Հայաստանում հանկարծ գնաճ տեղի ունեցավ։ Կենտրոնական բանկը սպառողական գների փոփոխությունների կանխատեսումներում հազվադեպ է սխալվում:  Դա նրանից չէ, որ ԿԲ-ն սերտ համագործակցում է էստրասենս-պայծառատեսների հետ։ Պարզապես ԿԲ-ն ուշադիր հետեւում է, թե ինչ միտումներ են արձանագրվում համաշխարհային շուկաներում, վերլուծում է այդ տվյալները։ Դա այնքան էլ դժվար չէ։ Եթե ցորեն արտադրող խոշորագույն […]

Մոսկվան սադրում է Սերժ Սարգսյանին բռնել Ասադի ուղին. Հրապարակ

Independent Journal Review ամերիկյան լրատվական վերլուծական կայքը հրապարակել Է վերլուծական հոդված, հեղինակությամբ Ջեյկոբ Կամարասի, որը թեեւ վերաբերում Է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը, սակայն անդրադարձներ կան նաեւ Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին եւ Հայաստանին։ Պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Կամարասը հատկապես ուշադրություն Է դարձնում Սիրիայի հարցում նոր վարչակազմի ձեւավորելիք քաղաքական գծին ու համեմատում է Օբամային եւ Թրամփին։ Ըստ այդմ, եթե Թրւսմփը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված