09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ով է ճնշում Սերժ Սարգսյանին. Հայկական Ժամանակ

Երեկ Սերժ Սարգսյանը անակնկալ շփում ունեցավ լրագրողների հետ: Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո նա հայտնվեց լրագրողների առաջ, շրջապատվեց բարձրախոսներով եւ ինչ-որ բան ասաց: «Վարչապետը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Իսկ պարբերաբար հրապարակ նետվող լուրերը, իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Եւ մենք թե´ կուսակցության, թե´ իշխանության մակարդակով շատ […]

Ռիտա Սարգսյանը երբեւէ նման բան չէր արել․ Ժամանակ

Արյունաբանական կենտրոնի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի որոշ հայտարարություններ մեծ ալիք բարձրացրեցին սոցիալական ցանցերում: Տիկին Սարգսյանը` պատասխանելով իր ամուսնու աշխատանքի հետ կապված հարցերին, նախ ասաց, թե չէր ցանկանա, որ նա առհասարակ քաղաքական ասպարեզում լիներ, նախագահ դառնար: Իսկ հարցին, թե ընդհանրապես խորհուրդներ տալի՞ս է ամուսնուն քաղաքական գործունեության ընթացքում, հայտարարեց. «Վա~յ, ի՞նչ եք […]

Լուրջ սպառնալիք. Իրանում դա բաց տեքս­տով ասվել էր Վիգեն Սարգսյանին. 168 Ժամ

Տարածաշրջանային հետազոտություն­ների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծի­քով Արցախի վերաբերյալ ՀՀ-ի կողմից կոնկ­րետ քայլեր չեն արվում, իսկ արված քայլերն էլ, ըստ նրա բավարար չեն: «Բավարար չեն այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են իրենց իսկ հռչակած քաղաքակա­նությունն իրագործելու համար, այսինքն’ որ Արցախը պետք է լինի թե հակամարտության, թե կարգավորման կողմ: Այստեղ հսկայական ռեզերվներ կան, որոնք […]

Թիրախում՝ համասեռամոլությունն ու ՀՀԿ-ն. Իրավունք

Կայքից կայք շրջում են եւ սոցիալական ցան­ցերում շատ ինտեն­սիվ, նաեւ՝ ֆեյսբուքային գովազդ պատվիրելու մի­ջոցով տարածվում երկու «դեպք»: Առաջինը՝ լուր, իբր թե Երեւանում ապրում է հա­մասեռամոլների «ընտանիք», որի անգամ ավագ սերնդին ճնշում եւ արհամարհում են հարեւանները: Դա ուղեկց­վում է մի տեսանյութով, ուր ինչ-որ մութ, չճանաչվող դեմ­քերով կերպարներ անհասկա­նալի, իսկ ավելի ճիշտ՝ շատ հասկանալի «զրույցներ» են վարում: […]

Կամ մաքրվեք ձեր պղծություններից, կամ գնացեք տուն

2017 թ.-ի մայիսի 25-ից Երևանի կենտրոնում գովազդային վահանակների վրա տեղադրվել էին այլասերվածների ապրելակերպը գովազդող, պղծությունների նկատմամբ հանդուրժողականություն քարոզող սոցիալական պաստառներ, որոնք երկու օր անց  հանվեցին քաղաքացիների բազմաթիվ ահազանգ-բողոքներից հետո: Երևանի քաղաքապետարանը այդ պաստառները ապամոնտաժեց այն պատճառաբանությամբ, որ  իր կողմից դրանց տեղադրման համար համապատասխան թույլտվություն չի տրամադրել: Ինչևէ, փաստենք, որ այդ գովազդների տեղադրումը այլասերման՝ նույնասեռականության և […]

«Ավրորա»-ի քրիստոնյա հերոսները եւ քրիստոնյա հայ բժիշկները. Առավոտ

Կարծում եմ’ հնարավոր չէր առանց հուզմունքի դիտել «Ավրորա» միջազգային մարդա­սիրական մրցանակաբաշխությունը, չհիանալ թեկնածուների մարդկային որակներով: Երեւի պատահական չէ, որ թեկնածուների մեջ շատ էին բժիշկները: Չէ՞ որ այդ մասնագի­տությունն ու մարդասիրությունը կա­րելի է նույնացնել: Այս տարվա մրցանակակիր Թոմ Քաթինայի խոսքը՝ «Ինձ որպես բրիստոնյա եւ որպես մարդ, պար­տավորված եմ գգում օգնել դիմացինիս», առիթ դարձավ գրելու այս հոդվածը, […]

«Կանաչ լույս». Առավոտ

Պարզվում է՝ ընտրական հանձնաժողովի անդամը ընտրական տեղամասում իրավունք ունի իր պարտականությունները կատարող լրագրողին ասելու՝ «Տղա ըլնեիր՝ կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր», «տղա ըլնեիր՝ մի հատ բառ կասեի…», «թուլին նայի հլը», եւ դա որեւէ հանցակազմ չի պարունակում: Այդպիսի եզրակացության է եկել Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Հ. Պ. Հալաբյանը: Հիշեցնեմ, որ այդպիսի սպառնալիքներով էր […]

Վերջին փորձը հեղափոխությունից առաջ. Ժամանակ

Երեկվանից Աժ արտահերթ նիս­տը քննարկում է կառավա­րության կառուցվածքում փոփոխություններ կատարե­լու հարցը: Իհարկե, փոփոխություն աս­վածը տվյալ դեպքում չափա­զանցություն է, որովհետեւ ըն­դամենը կառավարության աշ- խատակազմի ղեկավարը զրկվում է նախարարի կարգա­վիճակից, այսպես ասած՝ ապաքաղաքականացվում է: Սա մի կողմից՝ նոր Սահմա­նադրության պահանջն է, որ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը, մյուս կողմից’ հարմարեցված է համակարգա­յին զարգացումների տրամա­բանությանը, երբ «արդյունա­վետ» […]

Սերժ Սարգսյանը բացահայտել է. Ժամանակ

Մենք ամեն տարի հավատարմության երդման նման կրկնում ենք մի պարզ ճշմարտություն. չլիներ 1918 թվականի մայիսի 28-ը, չէր լինելու Խորհրդային Հայաստանը, և չէր լինելու ներկայիս Հայաստանի Հանրապետությունը»,- մայիսի 28-ին Սարդարապատում Առաջին հանրապետության տոնի առիթով հայտարարել է Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից արդեն բավական հռչակագրային դարձած այդ հայտարարությունը, որ հնարավոր է լսել ոչ միայն Սերժ Սարգսյանի շուրթերից, այլ […]

Հենրիխին էլ «փչացրին» /տեսանյութ/

«Շատերը վիճարկում են` Հենրիխ Մխիթարյանը պետք է ընդուներ  պարգևը, կա՞մ չընդուներ: Կարծում եմ` պետք է ընդուներ,  և կեցցե՛  պարգևատրողը , կեցցե՛ նաև ստացողը` Հենրիխ Մխիթարյանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը: Բանաստեղծի խոսքով` պետության բարձրագույն պարգևը մերժելը հավասարազոր էր` մերժել ուսերին կրող դրոշը: Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում երեկ՝ մայիսի 28-ին տեղի է ունեցել Հանրապետութեան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված