09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նոր սցենար. Ժամանակ

Երևանի ավագանու ընտրությունից հետո իշխանության ստացածը պետք է չափել թերևս ոչ թե տոկոսներով, այլ՝ տարիներով: Ստացած տոկոսներից բացի, իշխանության համար երևի թե ամենակարևոր «ձեռքբերումը» տարիներն են՝ առնվազն չորս տարի, առանց քիչ թե շատ խոշոր ընտրական գործընթացի: Երևանի ավագանու հաջորդ ընտրությունը 2021-ին է, իսկ խորհրդարանի հաջորդ ընտրությունը՝ 2022-ին: Այդպիսով, իշխանությունը ստացել է ընտրությունից զերծ չորս տարի […]

Ազգային հանցագործություն

Մեծ ուժ է արվեստը, երաժշտությունը: Եթե մարդկության ղեկավարները խորապես սիրեին այն, մեր ճակատագիրն էլ այլ կլիներ: Վազգեն Ա Կաթողիկոս ամենայն հայոց: Երբ Դիոգենեսին հարցրել էին, թե ինչո՞ւ է ծափահարում, խրախուսում ապա­շնորհ մի կիթառահարի, փիլիսոփան պատասխանել էր. «Դուք էլ ծափահարեք, քաջալերեք, չէ՞ որ եթե երաժշտու­թյամբ չզբաղվի, կարող է նույնիսկ մարդ սպանել»: Նույնը կարելի է ասել մեզ […]

Ալիեւը վտանգավոր խաղ է սկսում իսլամիստների հաշվին. Իրավունք

Հերթական անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ցույց տվեց, որ անիմաստ է ղարաբաղյան բանակցություններում որեւէ առաջընթացի սպասել, եթե, իհարկե, այդ առաջընթացը միայն իրենից կախված լիներ: Համենայնդեպս այն, որ Ալիեւը շարունակում է  հրապարակավ ադրբեջանական եւ հայերի կողմից օկուպացված  համարել ոչ միայն Արցախի, այլ՛ Հայաստանի տարածքները, ասվածի հերթական վկայությունն է: Այսպես, «OIC Journal»-ը հրապարակել Է Ալիեփ հեղինակային հոդվածը, […]

Ճակատամարտը սկսվում է. Ժամանակ

Հանրապետական կուսակցության և Դաշնակցության միջև հնգամյա կոալիցիան այլևս իրականություն է, և դրա մասին հուշագիրը ստորագրվել է մայիսի 11-ին նախագահական նստավայրում: Թեև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ ի տարբերություն նախորդ նախընտրական կոալիցիոն հուշագրի՝ ներկայիս հետընտրական հուշագիրը հաշվի է առնում և ներառում է խորհրդարանական կառավարման մոդելից բնորոշ մի շարք առանձնահատկություններ, այդուհանդերձ՝ փաստն ինքնին, որ խորհրդարանական կառավարման […]

Մարգարյանի փոփոխված խոսքը, Կաբրիալետն ու տանիքները…

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում ամփոփել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող 3 քաղաքական ուժերի քարոզարշավները, նրանց կիրառած տեխնոլոգիաները: ««Ելքն» ավելի շատ օգտագործում է այն տեխնոլոգիաները, որոնք իրեն հաջողություն բերեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ տանիքից տանիք ցատկել, քայլել, խոսել մարդկանց հետ: Հիմա ավելի շատ օգտագործում են սոցիալական ցանցերը, ավելի հաճախ տեսնում ենք օնլայն ռեժիմով ցուցադրումներ: Օրինակ՝ տեսնում […]

Կարեն Կարապետյանը կպայքարի Սերժ Սարգսյանի զենքով. Ժամանակ

Կարեն Կարապետյանն ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է վարչապետ մնալ 2018 թվականին: Այդ թեմայով իր պատրաստակամության մասին Կարապետյանն առաջին անգամ չէ, որ հայտարարում է, և այդ իմաստով նրա հավակնությունը, հետևաբար նաև Սերժ Սարգսյանի ծրագրերի հետ մրցակցությունը այլևս նորություն չէ: Կարապետյանի հարցազրույցում ուշագրավ է մեկ այլ բան՝ Իսրայելի օրինակի մատնանշումը պատերազմական, չկարգավորված հակամարտության պայմաններում […]

Տապալվեց․ Ժամանակ

Երևանի քաղաքապետի ընտրության ամբողջ քարոզարշավը «ջրվեց» 15 հազար դրամի մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությամբ: Ընդ որում այլևս անկարևոր է, թե ինչ հաշվարկ կամ ինչ լավագույն մղում կար այդ հայտարարության տակ: Ակնհայտ է, որ այն չի արդարացել, բայց չարդարանալը դա դեռ ամենը չէ, այն տապալվել է, ընդ որում՝ տապալելով ոչ միայն Երևանի ավագանու ընտրության գործընթացը, այլ […]

Միակն ու առանց այլընտրանքի. Ժամանակ

Իրականության մեջ ԲՀԿ-ն իշխանություն ձեւավորելու, ընդդիմություն լինելու, եւ առհասարակ` քաղաքական դաշ­տում ներկայություն ունենալու իրավունք չունի: Նման այլընտրանքի պարագայում ՀՀԿ մեծամասնության, գորշու­թյուններով ու միջակություն­ներով ձեւավորված մեծամաս­նության գոյությունն արդա­րացված է թվում: Գոնե այն պատճառով, որ այդ կիսաքաղաքական, կիսաօլիգարխիկ թիմում կան որոշակի խաղի կանոններ, քաղաքականություն հիշեցնող նորմեր եւ, որ ամենակարեւորն է` ինստիտուցիոնալ հիմք ու կանխատեսելիություն: Երիցս ճիշտ է, որ […]

Բացառիկ իրավիճակ` երբ կասի Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Եվ այսպես, ապրիլի 2-ի քվեարկությունից մեկ ամիս անց վերջապես հայտնի են այն անունները, որոնք պետք է կազմեն այսպես ասած Հայաստանի նոր խորհրդարանը, որը մեկ տարի անց, փաստորեն, հանդիսանալու է ներկայացուցչական միակ ինստիտուտը հայաստանյան ներքաղաքական ու պետական կյանքում: Մեկ ամիս շարունակ իշխանական մեծամասնությունն ու այսպես ասած ընդդիմադիր մեծամասնությունը որոշում էին, թե ովքեր պետք է վերցնեն մանդատները, […]

Անհասկանալի ու տարօրինակ երևույթներ «Ծառուկյան» դաշինքի շուրջ

Արդեն պարզ է, թե որ պատգամավորներն են ինքնաբացարկ ներկայացրել, և ովքեր են հայտնվելու վեցերորդ գումարման խորհրդարանում: ԿԸՀ-ը երեկ հրապարակել է այս ցանկը, և դրանից հետո «Ծառուկյան» դաշինքում տարօրինակ երևույթներ սկսեցին: Բանն այն է, որ ինքնաբացարկի դիմում գրած անձանցից ոմանք հայտարարում են, թե իրենք ինքնաբացարկ չեն գրել: Մասնավորապես «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը թյուրիմացություն է որակում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված