27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյան-Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միակ անդամ, Նիկոլ Փաշինյան-ՀՀ միակ դատավոր, Նիկոլ Փաշինյան–ՀՀ ՍԴ անդամ, դատավոր, նախագահ

«Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին», սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթն ուշագրավ է դատավորների տարիքային շեմի իջեցման առաջարկով, սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականը «խրախուսող» դրույթներով, որոնք մի կողմից զավեշտ են թվում, իսկ մյուս կողմից էլ՝ վերջ դնում Սահմանադրական դատարանի «նախագահ» կարգված […]

Աննախադեպ մսխումների շոկային թերապիա: Ինչ նպատակով է ԱԺ պատվիրակությունն ԱՄՆ-ում անցկացրել լրացուցիչ 5 օր. Գոլոս Արմենիի

Վարդավառի տոնի նախօրեին հայ հասարակությունը ապշահար եղավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի գաղափարից, որն առաջարկեց այդ օրը գորգեր լվալ ՀՀ Ազգային ժողովի բակում։ ԲՆԱԿՉՈւԹՅԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏԱՐԱԿՈւՍԱՆՔԸ տվյալ գաղափարի և այն կրողի հոգեկան առողջության, ինչպես նաև դրա իրականացման պատեհության առումով,  անտեսվեց ժողովրդի ընտրյալների կողմից՝ անվիճելիորեն ժողովրդական ԱԺ նախագահի գլխավորությամբ, ինչի  արդյունքում հուլիսի 28-ին Մարշալ Բաղրամյան պողոտան փակվեց և խորհրդարանի տարածքի հետ միասին  վերածվեց մի մեծ լվացման կետի։  Ճիշտ է, ինչպես պարզվեց, «նախագիծը» ձեռնարկողը միջոցառմանը մասնակցել է մեկ-երկու րոպե և, ամենայն հավանականությամբ, ներեցեք բառախաղի համար, արագ մաքրվել իրադարձության վայրից։ Սակայն գլխավոր շոկը, ինչպես հայտնի դարձավ, դեռ առջևում էր։ «168 ժամ»  պարբերականը հարցում ուղարկեց Ազգային ժողով, խնդրելով հայտնել, թե որքան փող է ծախսվել  «դարի լվացքի» վրա։ Պատասխանում ասվում էր հետևյալը. «Վարդավառի տոնի առիթով Բաղրամյան պողոտան ժամանակավորապես  փակվել է քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Միջոցառման  համար հատկացվել է 4941300 դրամ»։ Այսինքն ավելի քան 10 հազար դոլար։ 10 հազար դոլա՛ր, Կառլ, գորգեր լվալու և ջրվելու համար… Ինչի՞ վրա է ծախսվել այդչափ պատկառելի գումարը։  Սոցցանցերից օգտվողները, խճճվելով կռահումներում,առաջ են  քաշում տարբեր վարկածներ. «լվացարարուհիների» աշխատանքի վարձատրություն, լվացքի փոշու, շվաբրների, ձեռնոցների և այլ պարագաների գնում, ծախսած ջրի վարձ,  ընդ որում՝ կանխավճարով, և նույնիսկ կեղտոտ գորգերի ձեռքբերում…  Ոմանք էլ, հաշվի առնելով պետկառույցների մեծամասնության  պարգևավճարային անհագ մարմաջը,  հետաքրքիր  վարկած առաջարկեցին այն մասին, որ այդ գումարի մի մասն ուղղվել է  «մտքի գիգանտ»  Հռիփսիմե  Գրիգորյանին  պարգևատրելուն։  Դե, իսկ մյուսներն այդ ամենը բացեիբաց անվանում ենլանդրոմատ՝ փողերի  լվացում։ Քանզի իրոք դժվար է հասկանալ, թե ինչի վրա կարելի է ծախսել մոտ   5 միլիոն դրամը,հաշվի առնելով տվյալ նախաձեռնության պարզունակությունն  […]

Նոր ծուղակ մամուլի համար: Գազարը վարունգի նման է՝ մի օր ձեռքումդ է, մյուս օրը կարող է թարս աճի. 168.am

Կառավարման ամենագործուն մեթոդները պատիժն է, կամ պատժի սպառնալիքը, և պարգևը կամ պարգևի խոստումը։ Քաղաքագիտական գրականության մեջ այս մեթոդաբանությունը կոչվում է stick and carrot՝ մտրակ և գազար։ Ամբոխի միջոցով իշխանության գալու ճանապարհին ներկա իշխանությունը բազմաթիվ խոստումներ՝ գազարներ, բաժանեց, կամ, իշխանական լեզվով ասած՝ նիսյայով ընտրակաշառք տվեց։ Իշխանության գալուց հետո, զգալով իշխանության քաղցր հնարավորությունները, իշխանությունները շեշտը դրեցին հիմնականում […]

Ծրագրեր, որոնք մնացին թղթի վրա. Հրապարակ

Թերեւս ծրագրի բացակայությունը եւ իր անելիքը չիմանալն է պատճառը, որ մեր իշխանությունը օվկիանոսում հայտնված նավակի նման ճոճվում է ալիքների վրա՝ մե՛կ խփվելով ժայռերին, մե՛կ հայտնվելով օվկիանոսի կենտրոնում։ Այս մեկ տարվա ընթացքում ինչքա՜ն ծրագրեր ու մտքեր են հնչել, որ այդպես էլ իրականություն չեն դարձել ու դրա ճանապարհին էլ չեն։ Դրանց թվարկումը կարող է մեր թերթի բոլոր […]

Տնտեսության մեջ փոփոխություն չկա. ներդրումներ չկան, խոշորի ու միջին և մանր բիզնեսի բալանսը մնում է ցածր. 168 Ժամ

Հայաստանում խոշոր հարկատուների էական փոփոխություն չի եղել, դրանք նույն ոլորտներում են, որտեղ ավանդաբար եղել են՝ արդյունաբերություն, էներգակիրներ, հեռահաղորդակցություն, որոշ չափով՝ ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով 1000 խոշոր հարկատուների ցուցակում այս տարվա կիսամյակային փոփոխություններին։ «Առաջին տասնյակը հիմնականում այս ոլորտներում է, և առաջին 30 խոշորների մոտ […]

Ունենք նախարար, որը թշնամանքի հասնող հայտարարություններ էր անում ԱՅԲ հիմնադրամի վերաբերյալ, բայց որն այդպես ներողություն չխնդրեց ԱՅԲ-ից

Արեգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «15 ամիս առաջ նոր Հայաստանում նոր կրթության և գիտության նախարար նշանակվեց։ Նոր նախարարը նշանակվեց և առաջին հերթին գրոհի անցավ կրթության ոլորտի առաջամարտիկներից մեկի՝ ԱՅԲ հիմնադրամի, ԱՅԲ դպրոցի և Արարատյան Բակալավրիատի դեմ։ Տարբեր անվանումներ տվեց այդ հաստատություններին և դրանց ղեկավարներին, տարբեր մեղադրանքներ հնչեցրեց։ Նույնիսկ հայտարարեց, որ հրահանգել է ԱՅԲ […]

Պետական դավաճանությունը պոզով ու պոչով կենդանի չի. Քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում

BBC ռուսական ծառայության Մարտի 1-ի վերաբերյալ վերջին անդրադարձը մեր հասարակական-քաղաքական շրջանակներում դիտարկվեց որպես նախկին հրապարակման մեջ թույլ տված կոպիտ սխալներն ուղղելու և անհարմար վիճակից դուրս գալու փորձ։ Սակայն շատ քչերը հասկացան, թե ինչ է տեղի ունեցել իրականում։ Նախորդ հրապարակման մեջ BBC լրագրողը պնդում էր, որ ունի նախաքննական նյութերին «էքսկլյուզիվ» հասանելիություն, որը նրան կարող էին տրամադրել […]

Այս արտահայտությունը կատարելիս` ՀՀ երկրորդ Նախագահը երկու շատ կարևոր քաղաքական մեսիջներ արեց

Ընդիմության լիդերի ընտրությունը. Ի՞նչ է իրականում նշանակում առաջին անգամ ՀՀ երկրորդ Նախագահի կողմից հիշատակված “Կոնսենսուս մինուս մեկ գաղափարը”։ Այս արտահայտությունը կատարելիս, Նախագահը երկու շատ կարևոր քաղաքական մեսիջներ արեց. Իրական ընդիմադիր ուժերի համախմբման կարևորությունը և 2. Գործող վարչակազմի քաղաքական մեկուսացման մեկնարկը Առաջինի դեպքում կարծես թե խնդիրներ չպետք է առաջանան, քանզի բոլոր ընդիմադիրներին այս պահին համախմբում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի