15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Քաղաքական նոր փազլ», կամ՝ վերջի սկիզբը․ 168.am

Այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում մեկուկես տարի առաջ, սովորական հայաստանցու համար մինչ օրս մնում է անհասկանալի, հաճախ՝ նաև դավադրություններով ու խորհրդավորությամբ քողարկված։ Տևական ժամանակ նախկին իշխանությանը և նրա ներկայացուցիչները մեղադրվում էին ոչ միայն իրենց կողմից կատարված իրական, այլև` գերազանցապես «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեջ:

Փաշինյանին և իր գվարդիային հաջողվեց այդ «առասպելական» մեղքերի ու բացթողումների մեղսագրմամբ հասարակության ընդհանրական կարծիքը լրջորեն շեղել իրականությունից և գործնականում անհաղորդ դարձնել անցյալի և ներկայի իրողություններին:

Հետևանքն այն էր, որ անցյալի և ներկայի իրողություններն ու դրանց վերաբերյալ ձևավորված հասարակական ընդհանրական կարծիքն աղճատվեցին, հեռացան իրարից, որոշ մասով նույնիսկ հատման կետեր չունեցան:

Հասարակության լայն շերտերը իրենց կարծիքի մեջ սկսեցին ապրել ոչ թե իրական, այլ հիմնականում ալտերնատիվ (վիրտուալ) իրականության մեջ:

Մի խոսքով` հասարակության մի լայն զանգված ենթարկվեց ամբողջական տեղեկատվական ձեռնածության (մանիպուլյացիայի):

Հետևանքն այն էր, որ իշխանությանը մերժելու ցանկությունը վերածվեց նրա նկատմամբ անդառնալի թվացող խորը ատելության: Արդյունքում` իշխանությունը մերժվեց հասարակության լայն շերտերի կողմից:

Վերոնշյալ տեխնոլոգիայի իրացման շատ անբռնազբոս, հասարակությունը պառակտող, դեգրադացնող փորձված ու արդյունավետ իրացման ձևերից է տվյալ երկրում անասելի չափերի հասնող կոռուպցիայի, առասպելական ծավալի թալանի բոլոր դրսևորումների մասին տարիներ շարունակ և մինչ օրս թմբկահարվող սուտը, կեղծիքը, զրպարտանքը և տեղեկատվական ձեռնածությունը (մանիպուլյացիան): Հիմք են ընդունում այդ կարգի մեկ-երկու ակնառու դեպք (որից չի կարող խուսափել աշխարհի ոչ մի երկիր և հասարակություն), և գեներացնում, տարածում անխտիր բոլորի վրա` ստով, զրպարտանքով, բանսարկությամբ սևացնում, մրոտում, հեղինակազրկում բացառապես բոլորին և նրանց հետ կապված ամեն ինչ:

Սրան օբյեկտիվորեն հետևեց այն, որ վերը նշված մթնոլորտում, որն իրավամբ գնահատվել էր՝ որպես «գաղջ», նույնիսկ իրական, թափանցիկ և օրինական ճանապարհով ձեռք բերված կարողությունը մարդիկ խուսափում էին բացահայտել ու ներկայացնել հանրությանը՝ արդարացիորեն խուսափելով լրատվական ու հանրային ոչ համարժեք ու մանիպուլյատիվ շահարկումներից:

ՀՀ գործող իշխանությունները՝ հասկանալով, որ այլևս սպառվել է իրենց ողջ քաղաքական ներուժը և մեկ տարի առաջ գոյություն ունեցող էյֆորիկ «համահայկական» աջակցությունը, սկսել են դիմել հերթական դեմոնիզացիայի ակտին։

Վերջին օրերին սկսեցին տեղեկություններ շրջանառվել, որ առաջիկայում հնարավոր է՝ ձերբակալվի նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով, Փաշինյանի բնորոշմամբ, հրամցվում է ՀՀ բոլոր «անհաջողությունների ու ձախողումների» հիմնական մեղավորը և ՀՀ-ում ստեղծված «կոռումպացված ու քրեաօլիգարխիկ» համակարգի հիմնադրման հիմնական նախաձեռնողը։

Սա այն թեզն է, որը Նիկոլը թմբկահարում է վերջին 10-15 տարիների ընթացքում, և որը, անկախ ամեն ինչից, ուենցավ իր հետևողական ռեակցիան՝ մարդիկ սկսեցին հավատալ Նիկոլի միֆերին, որն ակնհայտ դասական «պոկերյան բլեֆ» էր։ Փաշինյանը հասկանալով, որ Ռոբերտ Քոչարյանին մեկ տարի առաջ ձերբակալելուց հետո այլևս չի կարողանում ժողովրդի քիմքին հաճելի որևէ քայլ կատարել, ներկայումս ձեռնամուխ է եղել Սարգսյանին լիկվիդացնելով։

Սա պայմանավորված է գլխավորապես ՀՀ ներքաղաքական դաշտում ստեղծված վակուումով և տնտեսական բացահայտ ձախողումներով։ Այս ամենի հետ մեկտեղ՝ ստեղծվում է բավականին հետաքրքիր մի պարտիա, որտեղ խաղաքարերը դասավորված են ոչ ի օգուտ Փաշինյանի։ Նախ՝ Սերժ Սարգսյանին ձերբակալելով, նրան անմիջապես «ազատում է իր բոլոր գործած մեղքերի պատասխանատվությունից» և այն անընդհատ շահարկվող պնդումը, որ ՀՀ նոր իշխանություններին խանգարում են աշխատել, բոլոր հնարավոր միջոցներով «արհեստական խոչընդոտ ու սաբոտաժ են ստեղծում», միանգամից ստանում է իր բոլոր պատասխանները։

Մարդիկ այդ իրավիճակում միանգամից կսկսեն հասկանալ, որ Փաշինյանը վա-բանկ է գնում և բացում է բոլոր խաղաքարտերը, քանի որ Սարգսյանին ձերբակալելը կլինի նրա վերջին քայլը, որից հետո կստեղծվի, շախմատային լեզվով ասած, պատային իրավիճակը։

Փաշինյանին ներկա պահին պետք է նոր տեսարան՝ նոր «զոհ», և այդ կարգավիճակում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի Սերժ Սարգսյանը։ Սարգսյանի ձերբակալումը կլինի Փաշինյանի «փրկության» վերջին հնարավորությունը, որին կհաջորդի նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը։

Սերժ Սարգսյանին ձերբակալելու մասին լուրին զուգահեռ՝ խոսվում էր նաև գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին ձերբակալելու մասին։

Օրեր առաջ տեղի ունեցած քաղաքական «ֆլեշմոբը», որը կազմակերպվեց բրիտանական BBC-ի կողմից և հանգամանալից «մանրացվեց» իշխանական ագիտպրոպի ներկայացուցիչների կողմից, Արցախի հերոս Օգանովսկու դեմ էր ուղղված՝ ստեղծված քաղաքական «փազլի» մեջ հերթական մանիպուլյատիվ մանյովրը կազմակերպելու համար։

Չի բացառվում, որ BBC-սկզբնախաղն իր հանգուցալուծումը ստանա Երևանում՝ գեներալի ձերբակալմամբ։ Փաշինյանը, ինչպես հատուկ է բոլոր բռնապետներին, չի սիրում իրենից խելացի ու տաղանդավոր զինվորականների, առավել ևս՝ հերոս-գեներալների, այնպես որ, ժանրի կանոններին համապատասխան՝ Օգանովսկին կլինի հաջորդ գեներալը, ում Փաշինյանը կփորձի հեղինակազրկել՝ բնականաբար ժողովրդի աչքին «սրբի» տեսք ընդունելով և մի քանի ժամանոց հերթական «լոլոն» կարդալուց հետո։

ԱՐՄԱՆ ԳԱԼՍՏՅԱՆ

Հ.Գ.  Թերևս տվյալ պարագայում տեղին է հիշել «մոխրագույն ժանտախտի» կնքահոր՝ Հիտլերի վերջին հարցազրույցը, որտեղ նա մասնավորապես ասել է․ «Գերմանիայի համար այս ողբերգական ու օրհասական պահին ես չեմ կարող մտածել հրեաների մասին։ Վերմախտն ինձ ուղղակի դավաճանեց, ես կործանվում եմ իմ սեփական գեներալների ձեռքով: Ստալինն անկրկնելի քայլ արեց, երբ Կարմիր բանակի ներսում կատարեց մասսայական զտում` ձերբազատվելով հղփացած և ուռճացած արիստոկրատիայից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ