14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Երբ կառավարությունը պատրաստ չէ պատասխանատու որոշում կայացնել․ 168.am

Նիկոլ Փաշինյանի խոսքն այլևս չունի այն ազդեցությունը, ինչ ուներ երեկ, մյուս օրը կամ մեկ ամիս առաջ։ Վարչապետն օր ու գիշեր ֆեյսբուքյան գրառումներ է անում իր կառավարության արձանագրած աննախադեպ հաջողությունների վերաբերյալ` փորձելով հասարակության ուշադրությունը շեղել Ամուլսարից, բայց ոչինչ չի ստացվում։ Լարվածությունը ոչ միայն չի հանդարտվում, այլև երկփեղկել է հասարակությանը, ինչո՞ւ չէ, նաև իշխանությանը։ Հասարակությունը բաժանվել է […]

Երեք ուրացում՝ մեկ օրում

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ամուլսարի խնդրին եւ ամփոփելով օրվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների գործողությունները, իր խոսքով՝ երեք ուրացում է առանձնացրել․ «Երեք ուրացում՝ մեկ օրում 1) Վարչապետը դեռ 2018-ի աշնանը ջերմուկցիներին խոստացել էր որոշում կայացնելուց առաջ գնալ Ջերմուկ և քննարկել վիճակը բնակիչների հետ։ Չգնաց։ Փոխարենը հրավիրեց անհասկանալի կազմով խորհրդակցություն՝ հայտնելու իր որոշումը։ […]

Տնտեսական հեղափոխությունը՝ օդում կախված. 168.am

Մինչ վերջերս հրապարակվող տնտեսական վիճակագրությունը ոչ մի ակնարկ չուներ մեր տնտեսության կառուցվածքի փոփոխության մասին: Մինչդեռ իշխանությունները «տնտեսական հեղափոխության» մեկնարկը վաղուց էին տվել: Անցած տարվա տնտեսական ամփոփ տարեգիրքը դեռ չի հրապարակվել: Հետևաբար՝ 2018թ. ընթացքում տնտեսական հեղափոխության հետևանքների մասին առայժմ պնդում անելն ահագին հարաբերական բնույթ կունենա: Ամենամսյա սոցիալ-տնտեսական վիճակի նկարագրությունից էլ բան չես պարզի: Միակ հնարավոր տարբերակը […]

Նիկոլ Փաշինյանը հատուկ աչքաթող է անում: Իսկ ո՞ւր է Սամվել Ալեքսանյանը. 168 Ժամ

երջին 10 օրում Նիկոլ Փաշինյանը երկրորդ գրառումն է անում խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե կատարած վճարումների վերաբերյալ։ «1000 խոշոր հարկատուներն այս տարվա առաջին կեսին պետական բյուջե են վճարել 511 մլրդ դրամի հարկ։ Անցած տարվա համեմատ խոշորների վճարներն ավելացել են գրեթե 65 մլրդ դրամով։ Աճը հասնում է 14 տոկոսի»,- այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել էր դեռևս […]

Իշխանությունը վախենում է նոր հեղափոխությունից. Ժամանակ

Կառավարության աշխատակազմը հանձնարարական է տվել՝ պարզելու, թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ «Էլարդի»-ի եզրակացության մեջ կա՞ն այնպիսի տվյալներ, որոնք նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում․ ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հանձնարարականը տրվել է շրջակա միջավայրի նախարարությանը: Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն դադար է վերցնում՝ թեև շատերը նրա այսօրվա ֆեյսբուքյան գրառումը կարող են համարել հետքայլ […]

Իշխանությունը հայտնվել է իր փորած հերթական փոսում. Հրապարակ

Ինչ-որ պահից իրական կյանքը փոխարինվեց վիրտուալ կյանքով, եւ սոցցանցերում տիրող տրամադրությունները դարձան մեզանում գերիշխող։ Սակայն ռեալ ապրող մարդիկ վստահ են, որ սոցցանցային «բոլոլաները» չեն իշխում ողջ երկրում, եւ մենք, գոնե՝ պաշտոնյաներս ու լրագրողները, ապրում ենք հորինված, արհեստական մի աշխարհում՝ կտրված ռեալ իրականությունից։ Եվ իսկապես՝ եթե մի քանի հարյուր մարդ Ֆեյսբուքում կազմակերպված ինչ-որ քարոզչություն իրականացնի, Ֆեյսբուքում […]

ԱՄՆ-ը կարող է կենսաբանական զենք կիրառել Ռուսաստանի և Հայաստանի դեմ /տեսանյութ/

ԱՄՆ-ը ձևավորում է Ռուսաստանի շուրջ լայնածավալ և թանկ արժողությամբ ռազմակենսաբանական օբյեկտների փակ համակարգ։ ԱՄՆ Պենտագոնի միջոցներով ստեղծված լաբորատորիաները գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում։ 2016 թ․ԱՄՆ Պենտագոնի պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) ֆինանսավորմամբ Հայաստանում բացվեցին միանգամից երեք կենսաբանական լաբորատորիաներ։ 2017-ին պլանավորված էր կառուցել ևս երեք լաբորատորիաներ։ Չնայած ԱՄՆ հայտարարում է, որ լաբորատորիաները քաղաքացիական […]

Վարչապետի խորհրդականի կնոջ ընկերությունը մեկ օրում մատակարարման չորս պայմանագիր է կնքել ՊՆ-ի հետ. Politik.am

Նախորդ տարվա դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել Արշակ Կարապետյանը՝  ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։ Այս պաշտոնյայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից […]

Սա ավելին է, քան հակահեղափոխությունը և սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ մեր «սրտի վարչապետի» ու նրա հեղափոխական իշխանության մասին. Հայելի

«Ամուլսարի ոսկու հանքը չի վնասում Սևանի և Ջերմուկի ջրերին, ընդհանրապես` ջրային ավազանին։ Մեր եզրակացությունը էսպիսին է՝ հանքը պետք է աշխատի` բնապահպանական ամենաբարձր ստանդարտներով»,- FB ուղիղ հեռարձակման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրադառնալով Ամուլսարի հարցով հանրային դժգոհություններին: Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ ինքը Ամուլսարի հաշվով որևէ դաշտում չէ, բայցՀայաստանի հավասարակշռված շահերի պաշտպանության կողմնակից է, […]

Կառավարության այս մոտեցումը կբերի մսի կտրուկ թանկացման. Ժամանակ

Օրերս կառավարության ենթա­կայությամբ գործող Սննդամթերքի անվտանգության տեսչությունը հաղորդագրություն է տարածել, հիշեց­նելով հանրապետության բնակչու­թյանը, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020 թ. հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների հա­մար պարտադիր է լինելու թարմ մսի սպանդանոցային ծագման պահան­ջը: Հետևաբար հունվարի 15-ից սպառման մյուս բոլոր օղակների հա­մար մորթն իրականացվելու է բացա­ռապես սպանդանոցներում: Նման մոտեցումը ողջունելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի