14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Նիկոլի թատրոնում «Պողոսն» այլեւս խաղացող չէ

Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, ժողովրդի վարչապետը լինելուց բացի նաեւ ազգի վիճակագիրն է: Գրեթե ամեն օր իր մեկ ու կես տարվա իշխանավարության ձեռքբերումները Ֆեյսբուքում թվերով է արձանագրում:  Բավական է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կիմանաք, թե ինչպես է անշե­ղորեն զարգանում Հայաստանը, թե ինչպես է մեր երկրում ամեն ինչ միայն աճում և աճում: Իր ձեռքբերումն […]

Ձախողումների մասին վարչապետը լռում է. Փաստ

Եթե ուզում եք իմանալ Հայաստանի մա­սին միայն լավ նորություններ, ապա արդեն պարտադիր չէ դիտել միայն Հ1: Բավական է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կիմանաք, թե ինչպես է անշե­ղորեն զարգանում Հայաստանը, թե ինչպես է մեր երկրում ամեն ինչ միայն աճում և աճում: Փաշինյանը պարբերաբար միայն լավ նորություններ է հաղորդում, ընդ որում՝ տնտեսությունից արդեն անցում […]

Տագնապահարույց. Տնտեսական տարին ու յոթ ամիսը

Այս տարվա յոթ ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը նկարագրող նախնական հաշվետվությունը անսպասելիության աստիճան սպասելի էր: Սպասելի էր՝ աճ արձանագրելու բոլոր հնարավոր ոլորտներով: Նախ՝ Տնտեսական ակտիվության գործակիցը 6.8 տոկոս է: Այն, ճիշտ է, նվազել է իշխանությունների «նախընտրած» 7 տոկոսից: Բայց, միևնույն է, պատկառազդու է: «Ինչի՞ հաշվին» հռետորական դարձող հարցը նույն սպասված ու չսպասվող պատասխանն ունի: Հիմնականում: Այս անգամ […]

Ամուլսարը ոռոգվելու է արյամբ ու այդ ամենը վրիպելու է միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունից, որովհետև «դաբռոն» կա

Ամուլսարի պահապաններին խորհուրդ եմ տալիս ակտիվ մարզվել ու հնարավորության դեպքում ձեռք բերել ակտիվ պաշտպանության միջոցներ, քանի որ Moody’s-ը Հայաստանի վարկանիշը բարձրացրել է մեկ աստիճանով: Հիմա կասեք՝ բայց ի՞նչ կապ ունի: Բանը նրանում է, որ քարուքանդ եղած տնտեսության վարկանիշը բարձրացնելու միակ իմաստը կարար լիներ ավանսը տալը: Կոպիտ ասած միջազգային ֆինանսական էլիտան որոշել է Նիկոլին կանխավճար տա, […]

Ալեն Սիմոնյանը պետք է մտահոգվի

2019թ-ի օգոստոսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի (Alen Simonyan) անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք ։Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 54 հոդված, որոնցից 7-ը եղել է բացասական, 47-ը՝ չեզոք։ Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չկան, քննադատական հոդվածներն ու հոդվածների թիվն էլ […]

Մի´ փչացրեք այս երիտասարդներին. Հրապարակ

Զրուցակիցս շատ բան տեսած, երկար կյանք ապրած մարդ է՝ ժա­մանակին պաշտոններ զբաղեցրած, մտավոր աշխատանք կատարած: Բողոք-զարմանքս այն մասին, թե կարճ ժամանակում այս ինչ մեծամտացան նոր իշխանավորները, պահվածքի- խոսքի-վարքի ի՜նչ տրանսֆորմա­ցիաների ենթարկվեցին, չի ընդունում: Ասում է՝ իշխանությունը գայթակղիչ բան է, քայքայող-մեծամտացնող: Շատ մեծ հոգեկան ուժ պետք է ունենա մարդը, աչքը կուշտ լինի, կայացած ու խելացի, որ հասկանա` […]

Թեժ աշնան նախապատրաստությունները․ 168․am

Եվ այսպես, Ստամբուլյան կոնվենցիան դուրս եկավ ԱԺ այս տարվա օրակարգից։ Կոնվենցիայի վերահաս հաստատումից դժգոհ քաղաքացիները լուրջ պայքար մղեցին դրա դեմ՝ օգտագործելով և՛ ասուլիսների, և՛ մամուլի ու ֆեյսբուքի հարթակները, և՛ անգամ հուժկու ստորագրահավաքը։ Դրա դեմ իշխանությունները մի քանի անհեթեթ ու անարժանահավատ հրապարակում արեցին բռնությունների մասին, ինչպես նաև Արդարադատության նախարարությունը հանդես եկավ մի քանի վեհերոտ բացատրությամբ։ Վերլուծելով […]

Սկանդալի նախաշեմին. Մոսկվան դատի է տվել Հայաստանի ՊՆ-ին. Հայելի

Ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ARMS ընկերությունը դատի է տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար: Այս մասին տեղեկությունն առաջինը շրջանառության մեջ դրեց ռուսական կողմը. անցած շաբաթավերջին, մասնավորապես, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հաղորդեց, թե մայիսին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը զենք-զինամթերքի մատակարարման մի քանի միլիոն դոլարանոց մրցույթ է հայտարարել, որի պահանջներին, իբրև թե բավարարել […]

Հասարակության եկամուտները չեն ավելանում. 168.am

Գյուղատնտեսությունը դարձել է Հայաստանի տնտեսության աքիլլեսյան գարշապարը։ Երբ այն հանում ենք ցուցանիշներից, տնտեսության վիճակագրական պատկերը բարելավվում է, իսկ երբ ներառում ենք, սկսում է վատանալ։ Ու դա զարմանալի չէ, որովհետև կառավարությունն առայժմ չի կարողանում գտնել գյուղատնտեսությունն անկումից դուրս բերելու տարբերակը։ Ինչպես հայտնի է, առաջին կիսամյակում տնտեսության այս ճյուղում գրանցվեց արտադրության ծավալների 7,4 տոկոս կրճատում։ Դրա հետևանքով տնտեսական […]

Բացառված չէ, որ գեյի հետ պատվո ճաշի նստած հայոց վարչապետը այդ օրենքն էլ ստորագրի

Բարեկամնե՛ր, գլոբալացնող ուժերը աշխարհն այսօր պղծում են գեյացմամբ, դրանով իսկ նկուն դարձնելով ազգեր ու ժողովուրդներ, որպեսզի առավել դյուրությամբ ամենքին բռնատիրեն: Քանի որ գիտեն՝ «Առաքինի ժողովուրդներն են միայն հզոր լինում: Ասածս որն է` պարտավոր ենք զգուշանալ` նիկոլյան կուսակցությունը, ըստ տեղեկատվական դաշտի, համասեռամոլությանը տեղի տալու հակումներ ունի: Մի բան, որ տեսանք նաև ազգային մեծ տոնին, թե ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի