14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վարչապետին կփոխեն: Մյուս տարի կապրենք առանց Նիկոլ Փաշինյանի. Իրավունք

Խորհրդարանի պրոֆեսիոնալիզմը եւս կապված է նրանից, թե ինչ համակարգերով են իրենք ընտրվում: Խորհրդարանական համակարգում ամենամեծ թերությունն այն է, որ կուսակցությունները ընտրվում են ցուցակներով, բայց օրենքով թույլատրվում է, որ, ենթադրենք, այդ խմբակցությունից անցած պատգամավորը դուրս գա խմբակցությունից եւ միանա այլ խմբակցության, ինչն անթույլատրելի է: Ժամանակին այդպես վարվեց ՀՀՇ-ն, եւ այդ ժամանակվանից երկրի քայքայման հիմքը դրվեց,այսինքն` ճամբարափոխությունը […]

Սևանից առնվազն 100 մլն խմ ջուր է «կորել». Իրավունք

Այսօր շրջանառության մեջ հայտնվեց տեղեկատվություն, որ օգոստոսի 29-ի դրությամբ Սևանա լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ 1 սմ-ով պակաս է: Մինչդեռ օրերս վարչապետ Փաշինյանը գլուխ էր գովում, թե անցած տարվա համեմատ Սևանից 51 մլն խմ-ով պակաս ջրառ է իրականացվել: Ջրային տնտեսության կոմիտեն որոշեց օգնության նետվել Փաշինյանին, թեև լավ կաներ, որ ծպտուն չհաներ, ավելի խստացրեց […]

Նորից մուկն ու կատու, նորից մկան դերով: Հիշեք՝ ոչ մի մուկ չի պլստալու

Հասել ենք մառազմի այն աստիճանի, որ սովորության համաձայն մուկն ու կատու խաղացողը, այն էլ մշտապես մկան դերում, չի նկատում, որ արդեն պետության ու ժողովրդի անունից է նույն խաղը խաղում, և սարսափելին՝ միևնույն է մկան դերում… Մնացել էր հակահայկական ակցիաներում ակտիվությամբ հայտնի ՌԴ քաղաքացի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալը․ Ամեն խաղը խաղացել էինք, մնացել էր հակահայկական ակցիաներում […]

Վարչապետը, ի լուր աշխարհի, ՀՀ-ն օկուպանտ է ճանաչել. Վիտալի Բալասանյան․ 168.am

Արցախում շարունակում է թեժ քննարկումների թեմա մնալ Արցախի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոչը՝ «Արցախը Հայաստան է, ու վերջ»: Քաղաքական որոշ շրջանակներում այս կոչի հասցեատիրոջը ներսում են փնտրում, որոշ վերլուծաբաններ համարում են, որ խախտվել է անկախ Արցախի սուվերենության իրավունքը: Ի դեպ, այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանը, մինչդեռ համանախագահող երկրները լուռ են: Կարծիք կա, […]

Նիկոլ Փաշինյանն այլ բան է ասում, Կադաստրի կոմիտեն՝ այլ: Երևանում բնակարանա­յին շուկան մտել է խորը թմբիրի մեջ168 Ժամ

Վերջերս Նիկոլ Փաշինյանը մի այսպիսի գրառում կատարեց իր ֆեյսբուքյան էջում. «2019 թվականի հուլիսին 2018 թ. հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գոր­ծարքներն աճել են 17,1%-ով, իսկ 2019 թ. հուլիսին 2019 թ. հունիսի հա­մեմատ 10.3%-ով: Ամենաուրախա­լին այն է, որ 2019 թ. հուլիսին 2018 -ի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գոր­ծարքները աճել են 11,7%-ով, 2019 թ. հուլիսին […]

Ջրիկ ու խորք չունեցող խոսքն ո՞ւմ է պետք: Լռեք, ի սեր Աստծո, երբեմն թույլ տվեք, որ հույս փայփայենք, որ ավելի խելացի եք. Հրապարակ

  Խոսքը չափից դուրս շատ է մեր իրականությունում։ Ժամանակին մենք խոսքի կարոտ էինք՝ հատկապես երկրի առաջին դեմքերի, պաշտոնյաների, պատգամավորների խոսքին, եւ նրանց յուրաքանչյուր հարցազրույց ու ասուլիս իրադարձություն էր դառնում, թեկուզ՝ սկանդալային։ Հիմա այս «շատախոսությունը» հոգնեցնում է, մանավանդ՝ ասելիքի բացակայության, ծուռ մտքերի ավելցուկի պարագայում։ Երբեմն պետք է նաեւ հիշել ժողովրդական իմաստնությունը՝ «լռությունը ոսկի է»։ Ի՞նչ կարիք […]

Փաշինյանը սեղմել է օղակը իր և առաջին հերթին՝ երկրի շուրջ. 168 Ժամ

Նիկոլ Փաշինյանը դեռևս մեկ տարի առաջ՝ օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում իր հայտնի ելույթում հայտարարեց հայ-ռուսական աննախադեպ հումանիտար նախագծի մասին, որը հայ-ռուսական հարաբերությունները փոխադրելու է այլ մակարդակի։ «Խնդիրն այն է, որ, ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի մեր գործընկերները դեռ նոր իրավիճակն ամբողջությամբ չեն գնահատել։ Եվ այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է։ Ես […]

Դարձյալ ճոխ պարգեւավճարներ: Փաշինյանի առաջ հարց է դրվել. 168 Ժամ

Թերթի տեղեկություններով՝ կառավարության վերին օղակներում աշխատավարձերին ավելացված է հավելավճարների և պարգևավճարների այնպիսի համակարգ, որ ամսական նախարարները ստանում են 1.5 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարի տեղակալները՝ 1.1 միլիոն դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները), նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները՝ 800.000 դրամ (ներառյալ՝ հարկերը և պահումները): Հատկանշական է, որ, բացի վերը նշված պաշտոնյաներից, մյուսները՝ վարչությունների և բաժինների պետեր, […]

Այս ամենն արդեն ծիծաղելի էլ չէ, արդեն ձգտում է ողբերգության: Ո՞վ է վարչապետի սիրելի ֆեյքը. Հրապարակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին սկսել են գայթակղել ֆեյքնյուզերն ու ֆեյք էջերից տարածվող տեսանյութերը։ Ու արդեն որերորդ դեպքն է՝ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջով ֆեյք էջից տարածվող տեսանյութով է կիսվում։ Երեկվանից համացանցն այդ մասին է խոսում, որ վարչապետը բան ու գործը թողել, հավանաբար մոռացած, որ ինքը երկրի թիվ մեկ դեմքն է՝ դրանից բխող լրջությամբ և պատասխանատվությամբ, ինչ-որ անհեթեթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի