15 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ավտոմաքսատուրքի արտոնության վերացման հետևանքները ծանր են լինելու. 168 Ժամ

Այլևս պարզ է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ` Եվրասիական միության տարածքում։ Չնայած դրա կարևորությանը, կառավարությունն այդպես էլ ոչինչ չկարողացավ անել այդ արտոնությունը գոնե ևս մեկ-երկու տարի […]

Ինչո՞ւ է Թրամփը մերժում Փաշինյանին: Ամուլսարն էլ չի փրկի. Իրավունք

Ամուլսարի հետ կապված Փաշինյանի հայտնի հայտարարությունը, որով նա  հորդորեց ջերմուկցիներին դադարեցնել հանքի շրջապատումը, այսինքն՝  ուղղակիորեն արտահայտվեց հանքը շահագործելու օգտին, ինչպես եւ  սպասվում էր բուռն հակազդեցություն առաջացրեց:   Սակայն այս պատմության տակ կան մի շարք ուշագրավ դետալներ եւ  հարցադրումներ: Եվ առաջին հերթին՝ ինչո՞ւ հենց այս պահին Փաշինյանը  խոսեց այս մասին, երբ առանց այդ էլ մի շարք ոչ պակաս աղմկոտ եւ վտանգավոր թեմաների  մեջ է թաթախված: Ղարաբաղ, այդ թվում՝ Ստեփանակերտի հետ  հակասություններն ու բանակցային բարդացող գործընթացը, Քոչարյանի գործը, ՌԴ-ի հետ աչքի առաջ վատթարացող եւ ԱՄՆ-ի հետ այդպես էլ չկարգավորվող  հարաբերությունները,  սեփական թիմում սկսվող խժդժությունները, վատթարացող սոցիալ-տնտեսական  իրավիճակը,  եւ այդպես շարունակ:   Դրանցից ամեն մեկն արդեն իսկ լուրջ գլխացավանք է՝ ունակ ամեն պահի  խորտակիչ հարված հասցնել Փաշինյանի  վարկանիշի մնացորդներին: Եվ ահա հենց այն պահին, երբ թվարկված բոլոր  գործընթացներով էլ միայն սրացումներ են նկատվում, վերցնել եւ մի  սուպերաղմուկ էլ Ամուլսարի հետ կապված սեփական ձեռքով սեփական գլխին  կախելը պետք է, որ շատ կարեւոր պատճառ ունենար: Փորձենք այդ պատճառը հասկանալ, նախ նկատենք, որ երեւի այս անգամ էլ  Փաշինյանը սեփական վատ հաշվարկին  բախվի: Ամուլսարի շահագործման դեմ պայքարողները ոչ միայն մերժեցին  Փաշինյանի այդ հորդորը, այլ միայն ավելի  համոզվեցին, որ կառավարության հետ լեզու գտնելու հույսեր այլեւս չկան:  Արդյունքում՝ Փաշինյանին մնում է  հետեւյալը. կա՛մ հաշտվել այս իրավիճակի հետ, որը միայն հերթական  հարվածը դարձավ իր վարկանիշի մնացորդներին: Կա՛մ անցնել ուժային  մեթոդների՝  Օսիպյանից պահանջել՝ ապաշրջափակել հանքավայրը:Սակայն  սա կդառնա այն քայլը, որը կդնի Փաշինյանի իշխանության վերջակետը: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը գնաց նման քայլի, որի ամեն մի հետագա  շարժ միայն իրեն է հարվածում:  Ու  թերեւս, ամենահավանական բացատրությունը կապվում է հնչեցված  հարցադրման հետ՝ ինչո՞ւ այս պահին: Նկատենք, Փաշինյանն Ամուլսարի մասին իր որոշումը հնչեցրեց հենց այն  պահին, երբ մի քանի հարցերում հայտնվեց  լուրջ ձախողումների փաստի առաջ (Քոչարյանի գործով ՍԴ որոշումը,  ՌԴ-ի հետ հարաբերությունների ընթացքը, որի ակնառու չափորոշիչներից մեկը  կարելի է համարել Քոչարյանին հղված Պուտինի հայտնի շնորհավորանքը,  Արցախում վերահսկողություն հաստատել չկարողանալը եւ այլն):  […]

«Ձուկը դեռ ջրում է»… Միասին խաղալու երեսատեղ թողեք, ընկերներ

«Ձուկը դեռ ջրում է»… Իշխանազավթումից հետո Հայաստանի քաղաքական դաշտը նման էր «Դորիան» մրրիկի ենթարկված Բահամյան կղզիներին՝ ավերակներ, քաղաքական «դիակներ» եւ համաճարակի վտանգ։ Ավերիչ աղետից կենդանի մնացած հատուկենտ վերապրածներից էի ես, իմ կուսակցական ընկերներն ու հասարակության եզակի ներկայացուցիչներ։ Այս 16 ամիսների ընթացքում ի հետեւանս իշխանական բազում սխալների, ապիկարության եւ անգործության քաղաքական դիմադրության օջախների թիվն ավելացավ, քաղաքական […]

Նման որոշումն ուղիղ հարված է պետության մեջքին. բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն Վարչապետ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխություններով սահմանվեց 64 մլն դրամի փոխհատուցման վճար՝ փոքր հիդրոկայանների նկատմամբ, որոնք կօգտագործեն ավելի շատ ջուր: Ըստ էության, ներկայացվեց, որ «այդ քայլով կկարգավորվի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը»[1]:   Հարգելի պարոն Վարչապետ, […]

«Հիմա ուզում եմ ցույց տամ դիլետանտիզմի և/կամ պոպուլիզմի ու մանիպուլյացիայի գագաթնակետը»

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան հանրագրում նշում է.  «Հիմա ուզում եմ ցույց տամ դիլետանտիզմի և/կամ պոպուլիզմի ու մանիպուլյացիայի գագաթնակետը։ Նիկոլն ասում է. «Ոչ թե տասը լիտր, այլ ոչ մի լիտր աղտոտված ջուրը չի խառնվելու մեր ջրերին, ու եթե պարզեցինք, որ մի լիտր ջուր խառնվել է մեր ջրերին, ապա 90 օր ժամանակ ենք […]

Վատ մենեջմենթ, կոռուպցիոն ռիսկեր, ծրագրերի բացակայություն. նման վատ ցուցանիշ 30 տարում չենք ունեցել /տեսանյութ/

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին «Հենարան» մամուլի ակումբում ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը ներկայացրեց ՀՀ-ում սոցիալ-տնտեսական վիճակը, ինչը, հեռու է անգամ հուսադրող որակումից: Տնտեսական հեղափոխություն խոստացող, ներդրումային բումի հանրային սպասումների ՀՀ նոր իշխանությունների ձեւավորած սպասելիքները իշխանափոխությունից մեկուկես տարի անց առերեսվում են իրականության հետ՝ փաստացի տնտեսական լճացում : https://www.youtube.com/watch?v=Svqd3_iYCl0 Մանրամասները՝ տեսանյութում: 

Ե­թե քեզ թվում է, որ կող­քիդ եր­կու ա­հա­բե­կիչ պա­հե­ցիր ու մեզ դրա­նով կա­րող ես վա­խեց­նել, թյու­րի­մա­ցու­թյան մեջ ես. Իրատես

Ա­մուլ­սա­րը դար­ձել է այս իշ­խա­նու­թյան «ճի­տին պարտ­քը», չգի­տեն ինչ­պես վար­վել, ինչ ո­րո­շում ըն­դու­նել: Ե­րեկ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ Ա­մուլ­սար տա­նող ճա­նա­պարհ­նե­րը պետք է ա­պաշր­ջա­փա­կել, իսկ մինչ այդ մեզ հետ զրույ­ցում ՀՀԿ խոս­նակ, ԱԺ նախ­կին փոխ­խոս­նակ Է­ԴՈՒԱՐԴ ՇԱՐ­ՄԱ­ԶԱ­ՆՈ­ՎԸ վս­տա­հեց­րել էր, որ վաղ, թե ուշ այս իշ­խա­նու­թյու­նը հան­քը շա­հա­գոր­ծե­լու թույ­լտ­վու­թյու­նը տա­լու է: -Ա­մուլ­սա­րը, Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի թե­մա­նե­րը մաս­նա­տում են «Իմ […]

Թավշյա կուսազրկում՝ թուլանալ և հաճույք ստանալ

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Գագիկ Ծառուկյանի ու Խաչատուր Սուքիասյանի երեխաների հարսանիքին։ Այլ պայմաններում ու այլ մարդու պարագայում դա միգուցե ընդամենը լրահոսային թեմա լիներ՝ «Վարչապետը մասնակցել է խոշոր գործարարների զավակների հարսանիքին» վերնագրով։ Բայց երբ պետության ղեկավար է դարձել հակաօլիգարխիկ լոզունգներով Փաշինյանը և ղեկավարի կարգավիճակով մասնակցում է օլիգարխիկ հարսանիքի, ապա այստեղ հեղափոխական ստերիլությունն ավարտվում է և տեղի է ունենում «թավշյա» կուսազրկում, գրում է 7or.am-ը:  Պարզվում է, որ Փաշինյանը քննադատում էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի