24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլի թատրոնում «Պողոսն» այլեւս խաղացող չէ

Նիկոլ Փաշինյանը, պարզվում է, ժողովրդի վարչապետը լինելուց բացի նաեւ ազգի վիճակագիրն է: Գրեթե ամեն օր իր մեկ ու կես տարվա իշխանավարության ձեռքբերումները Ֆեյսբուքում թվերով է արձանագրում: 

Բավական է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը և կիմանաք, թե ինչպես է անշե­ղորեն զարգանում Հայաստանը, թե ինչպես է մեր երկրում ամեն ինչ միայն աճում և աճում:

Իր ձեռքբերումն է համարում, ասենք այն,  որ  2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 607 հազար 797 այցելու, առավոտյան էլ պարծեցել է, թե 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թատրոնների (թատերական կազմակերպությունների) հաճախելիությունը աճել է 41 տոկոսով: Թվերն է ներկայացրել՝ եթե 2018 թվականի առաջին կիսամյակում թատրոններ հաճախել է 113 հազար 832 մարդ, 2019-ի առաջին կիսամյակում թատրոն հաճախած քաղաքացիների թիվը կազմել է 160 հազար 423 մարդ:

Կդժվարանանք թվարկել, թե թանգարանների ու թատրոնի հոգսը թեթեւացնելուն ուղղված ինչ հեղափոխական քայլեր իրականացրեց հեղափոխական իշխանությունը այս մեկ ու կես տարվա ընթացում. մշակույթն իր մեջ կրող նախկին նախարար Լիլիթ Մակունցն ու այժմյան մեգանախարար Արայիկ Հարությունյանը թող ներող լինեն՝ չենք հիշում, բայց հանուն արդարության պետք է փաստենք՝ ներկայացումների պակաս այս ընթացքում չունեցանք: Թատերական չէ, իշխանական-հեղափոխական ներկայացումների:

Ո՞ւմ մտքով կանցներ, որ մի օր բոլորս բան ու գործ թողած՝ Ֆեյսբուքում իշխանավորների կյանքին ու կենցաղին ենք հետեւլու՝ սելֆիներից մինչեւ փարթիներ կամ ո՞վ կմտածեր, որ Ազգային Ժողովում օրենք գրելու փոխարեն մի օր ոչ ավել, ոչ պակաս՝ 5 միլիոնով խալի են լվանալու…Դե, մասկի-շոուները, պատերին ծեփելու, ասֆալտին փռելու «անշլագները» էլ չասենք:

Հայաստանում արդեն մեկ ու կես տարի է չտեսնված թատրոն է, ժանրը՝ պոպուլիզմ: Ու այս թատրոնում խաղացողն այլեւս ժողովուրդը չէ, խաղացողը մեկն է, իսկ ժողովուրդն այլեւս միայն թամաշա անող է՝ լայքող ու սրտիկող կամ էլ՝  ժողովուրդը «անգրագետ Պողոս» է, որի ձայնն այլեւս «պողոսներով» բարձր աթոռներին տեղավորվածներին պետք չէ:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ